Սիսական գունդը 20 տարեկան է

24.03.2014 14:13
4236

Մարտի 8-ը սիսիանցիների համար կրկնակի տոն էր: Սիսական գունդը նշում էր կազմավորման 20-ամյակը: Իրար հաջորդելով` Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակ են մտնում սակրավորներն ու հետախույզները, դիրքապահներն ու մոտոհրաձիգները, ազատամարտիկներն ու մատաղ սերնդի ներկայացուցիչները:

Օրեր շարունակ քաղաքի կենտրոնական հատվածը տոնական տեսքի էր բերվում: Տոնն առիթ էր մեկ անգամ եւս խոսել Սիսական գնդի անցած մարտական ուղու, ձեռքբերումների մասին:

Զորահանդեսին ներկա էին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզպետերը, առաջին եւ չորրորդ բանակային կորպուսների հրամանատարներ` գնդապետ Տիգրան Փարվանյանը եւ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:

Զորահանդեսից առաջ ներկաները քայլելով բարձրացան դեպի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն տղաների հիշատակին, ովքեր ընկան, որ ապրեցնեն մի ողջ ժողովրդի, ընկան՝ չտեսնելով այսօրվա խաղաղությունը, կայացած ու մարտունակ բանակը:

Ծաղիկներ խոնարհվեցին նաեւ գնդի հիմնադիր հրամանատար Հովիկ Ազոյանի շիրմին: Ազոյանի 7-ամյա թոռը՝ Բասենցի Ազոյանը պապիկի մասին շատ բան գիտի, որոշել է նրա պես զինվորական դառնալ, շարունակել պապի կիսատ թողած գործերը:

Սիսիանի կենտրոնական հրապարակում ցուցադրության էր հանվել գնդի մարտական տեխնիկան:

Ըստ գնդի հրամանատարի՝ բանակաշինության դժվարին փուլն արդեն անցյալում է, հիմա ամենօրյա աշխատանք է տարվում մարտունակության կատարելագործման նպատակով: «Անցնելով թե՛ պատերազմի եւ թե՛ բանակաշինության ծանրագույն փորձությունները՝ մեր գունդը կոփվեց եւ կարճ ժամանակում դարձավ ՀՀ ԶՈՒ լավագույն գնդերից մեկը», – ասում է գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:
Պատերազմում հաղթեցինք՝ թիկունքում ունենալով խաղաղ ապրել ցանկացող ժողովրդի աջակցությունը: Կամավորական ջոկատների հենքի վրա ամրացած գունդն այսօր 70 կմ երկարությամբ սահման է պահում՝ ապահովելով խաղաղ այգաբացերը:

«Մենք այլընտրանք չունեինք: Մենք պարտավոր էինք ունենալ մարտունակ բանակ, պաշտպանելու մեր երկրի սահմանները, ազատագրելու մեր պապական հողերը, պահպանելու մեր ազգային ինքնությունը, վերհաստատելու մեր լինելության իրավունքը», – նշեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Սիսիանի կամավորականներն այնտեղ էին, որտեղ իրավիճակն ավելի լարված էր, փրկության ելքը՝ անորոշ: Բանիմաց հրամանատարների ղեկավարությամբ տղաները թեժ մարտերից հաղթող էին դուրս գալիս: Ըստ ազատամարտիկ Նեկտար Օհանյանի՝ արյամբ ամրացած հայոց հողը չսիրել պարզապես հնարավոր չէ: «Այն անառիկ բարձունքները, որ դուք պաշտպանում եք զօր ու գիշեր, ձեռք են բերվել հերոսների արյան գնով, հերոսներ, որոնց ոգին ձեր կողքին է: Սիրելի՛ զինվորներ, պետք է հայրենիքը սիրել անկաշառ սիրով, որովհետեւ նա մերն է, եւ այդ մենք ենք: Թող հայոց երկնակամարը միշտ լինի կապույտ, երկիրը՝ խաղաղ», – նշեց ազատամարտիկը:

Օրը լի է շնորհավորանքներով. ելույթ ունեցողները նախ շնորհավորում են հայոց աշխարհի մայրերին մարտի 8-ի կապակցությամբ: Օրվա առիթով մի խումբ զինվորականներ պատվոգրերի, շնորհակալագրերի, արժեքավոր նվերների ու շքանշանների արժանացան:

Միջոցառումն իրենց գեղեցիկ պարով եզրափակեցին «Գրանտ» պարային համույթի եւ Սիսիանի արվեստի դպրոցի սաները: Ներկաները հնարավորություն ունեցան համտեսել նաեւ զինվորականների պատրաստած ճաշը:

Զոհերի ու զրկանքների գնով ձեռք բերված խաղաղությունը հարատեւ է, քանի որ սահմանին կանգնած զինվորը լավ է գիտակցում իր առաքելությունը: Սիսիանի` փառահեղ մարտական ուղի անցած գունդը ծրարեց մեկ կարեւոր իրադարձություն եւս. նա 20 տարեկան է:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12