Սկզբում ՏԻՄ, հետո խորհրդարանական ընտրություններ

27.06.2018 10:58
1349

Հայաստանի քաղաքապետների հրաժարականների շքերթը շարունակվում է, եւ այն անկասելի է: Արմավիրի, Էջմիածնի, Հրազդանի եւ մյուս քաղաքներին առաջիկայում կմիանան նորերը: Քաղաքապետների եւ գյուղապետների հրաժարականների պահանջով բողոքի ցույցեր են ընթանում Հայաստանի տարբեր համայնքներում, եւ չնայած դրանց հետեւում արտաքուստ չի երեւում նոր իշխանության հետքը, բայց բոլոր քաղաքապետները հրաժարական են տալիս կարծես թե վերեւից իջեցված հրահանգով: Նրանք հասկանում կամ նրանց հասկացնում են, որ դիմադրելու դեպքում կարող են գործ ունենալ ոչ թե իրենց համաքաղաքացիների բողոքի հետ, որը կարելի է արհամարհել, այլ իրավապահ մարմինների հետ: Քաղաքապետները կարող են հայտարարել որ իրենք կատարել են բոլոր նախընտրական խոստումները, իրենց կյանքն ու առողջությունը չեն խնայել հարազատ քաղաքի բարեկեցության ապահովման համար, բայց նրանք բոլորից լավ գիտեն, թե այդ աշխատանքի որ մասն է ուղղված եղել սեփական բարօրության ապահովմանը, եւ հանուն ինչի են իրենք համառորեն պնդում, որ պետք է շարունակեն անշահախնդիր ծառայությունը ժողովրդին, անգամ եթե այդ ժողովուրդը մերժում է իրենց ծառայությունը:

Կասկած չկա, որ առաջիկա մեկ երկու ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին խոշոր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ կներկայացնեն: Հոկտեմբերի 21-ին Հայաստանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, եւ նոր իշխանությունը անելու է ամեն ինչ, որ այդ ընտրություններում թարմացվի համայնքապետների գործող ցուցակը: ՏԻՄ ընտրությունները լինելու են նոր իշխանության առաջին ընտրական քննությունը խորհրդարանական ընտրություններից առաջ:

Շատ է խոսվում այն մասին, որ նոր իշխանությունը տեղերում թույլ է, ու ընդհանրապես ներկայացված չէ մարզերում: Տեղերում նոր իշխանությունը չունի ուժեղ տարածքային կառույցներ, իսկ առանց այդ կառույցների շատ դժվար է գնալ խորհրդարանական ընտրությունների: Եվ ահա նոր իշխանությունը որոշել է տեղերում ունենալ սեփական ներկայացուցիչները, վերցնելով տեղական իշխանությունները:

Նոր իշխանությունը հասկանում է, որ կարող է իրենով անել գործող քաղաքապետներին եւ գյուղապետներին, ովքեր արդեն հրաժարվել են ՀՀԿ-ական անդամատոմսերից, եւ մեծ հաճույքով դիմում կգրեն եւ կանդամագրվեն ,Քաղաքացիական պայմանագիրե կուսակցությանը: Բայց դա նոր իշխանության վարկաբեկման ամենակարճ ճանապարհն է, եւ դրա պատճառով նոր իշխանությունը ոչ թե նատուրալիզացնում է նախկին ՀՀԿ-ականներին, այլ շատ քաղաքավարի նրանց պարտադրում հրաժարականի դիմումներ ներկայացնել: Նրանց փոխարեն, հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում, Փաշինյանը կառաջադրի իր թեկնածուներին, եւ այդ ընտրարշավի ժամանակ եւ միջոցով էլ կձեւավորվեն նոր իշխանության տեղական կառույցները, եւ նոր իշխանությունը ներկայացված կլինի նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքը այնքան մեծ հանրային վստահություն եւ լեգիտիմություն ունի, որ բավարար է, որ հայտարարի, թե այս համայնքում ինքը որ թեկնածուին է աջակցում, որ այդ թեկնածուի հաղթանակը ապահովված լինի: Իհարկե կլինեն համայնքներ, որտեղ նոր իշխանության թեկնածուն կարող է եւ պարտություն կրել, բայց նման դեպքերը ավելի շատ բացառություն, քան օրինաչափություն կլինեն:

Միայն ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելուց եւ տեղերում սեփական ներկայությունն ամրապնդելուց հետո է, որ Նիկոլ Փաշինյանը կգնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպման: Քանի դեռ նոր իշխանությունը իրենով չի արել տեղական իշխանությունը, իմաստ չունի գնալ խորհրդարանական ընտրությունների: Որովհետեւ անկախ սեփական հեղինակության չափից ու ազդեցությունից, տեղերում շատ բան որոշում են տեղական իշխանությունները: Դրա համար խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ից առնվազն մի քանի ամիս հետո, երբ նոր իշխանության քաղաքապետներն ու գյուղապետները ոչ միայն հաղթած կլինեն, այլ ինքնահաստատված՝ որպես քաղաքապետ եւ գյուղապետ:

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40