Ստեղծել ենք համակարգ, որը բիզնեսին աճելու մոտիվացիա չի տալիս․ Փաշինյանը շրջանառության հարկից հրաժարվելու անհրաժեշտություն է տեսնում

02.05.2024 15:53
577

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին, որով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ՝ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում։

Նիստում ներկայացնելով նախագծերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով նախանշված մի շարք նպատակներ, ինչպիսիք են՝ շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը։

«Ընդհանուր համակարգ ասելով՝ նկատի ունենք ավելացված արժեքի հարկի և շահութահարկի համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտներին։

Շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորմամբ, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդմամբ, գործունեության որոշ տեսակների դուրսբերմամբ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից այդ համակարգերը դարձնում ենք ավելի հասցեական»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ շրջանառության հարկի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառմամբ և մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորությունն է։ Այդուհանդերձ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանառության ընդհանուր համակարգը, հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք լինելու փոխարեն, վերածվել է հարկման արտոնյալ համակարգի։

Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը։ Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկման բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկինը։

«Օրինակ՝ մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարա­յին հարկային բեռը գերա­զան­ցում է շրջանա­ռու­թյան հարկի բեռը 2 անգամ, շինարարու­թյու­նում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հան­րա­յին սննդի ոլորտում՝ 3 անգամ, անշարժ գույքի հետ կապված գործու­նեու­թյան ոլորտում՝ 2.1 անգամ, մասնագիտա­կան, գիտական և տեխնիկական գործու­նեության բնագավառում՝ 2.8 անգամ»,-ներկայացրեց գերատեսչության ղեկավարը՝ ավելացնելով, որ բացի այդ, շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գոր­ծու­նեու­­թյան անցած տարիների փորձը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկ­ման այս համակարգերում թույլատրված են այնպիսի գործու­նեու­թյան տեսակ­ներ, որոնք կամ իրենց բնույթով նման են այս համակարգերում գործունեություն իրա­կա­նաց­նելու արգելք ունե­ցող գոր­ծունեության տեսակներին, կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկց­վում են նաև այլ գոր­ծու­նեության տեսակ­ներով, որոնք չենք կարող հարկվել հարկման այս համակար­գե­րում։

Օրինակ՝ Երևան քաղա­քում առևտրական գործունեությունը չի կարող հարկ­­վել միկրո­ձեռնար­կա­­տիրու­թյան համա­կարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեու­թյունը, որի շրջա­նակ­­­­ներում շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների պահես­տա­մասերի վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում:  

Հաշվի առնելով նշվածը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը. մասնավորապես՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով:

Առաջարկվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտների համար, որը հիմա նախատեսված չէ:

Առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում և պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ժամանակն է հստակ արձանագրելու և բարձրաձայնելու այն եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է ընդհանրապես տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, որովհետև կառավարության տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է խթանի մարդկանց աճը:

«Մեզ թվացել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելու ճանապարհով մենք պետք է մարդկանց համար տրամպլին ստեղծենք, որպեսզի նրանք աճեն, և տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ: Եթե տրամպլինի տրամաբանությամբ ենք նայում, հենց տրամպլինով անցնելու պահը գալիս է, մեր սիրելի տնտեսվարողներն արգելակները միացնում են: Այսինքն՝ մենք ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերը զարգացնելու մոտիվացիա է տալիս: Մեր ռազմավարությունը հետևյալն է. մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ սա կարևոր արձանագրում է, որպեսզի ճիշտ մոտիվացիաներ դրվեն բիզնեսի համար։

armenpress.am

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55