Ստեփանակերտը չի մասնակցել երրորդ երկրում Բաքվի հետ հանդիպմանը

04.07.2023 15:37
844

Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով հանդիպման հնարվորություն երրորդ երկրի տարածքում անցյալ ամիս եղել է, սակայն հանդիպումը չի կայացել, «Ազատությանը» հայտնեց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Այդպիսի առաջարկ եղել է՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության, Ամերիկայի միջնորդությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերը, ինչի շուրջ պետք է քննարկում լիներ, ըստ էության, Ադրբեջանի պարտադրած օրակարգն էր, որի մասին շարունակ խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, իրենց ասածով՝ ինտեգրացիոն այդ գործընթացն է», - ասաց Հարությունյանը:

Այս հանդիպումը պետք է տեղի ունենար ամերիկյան կողմի միջնորդությամբ, բայց ոչ մասնակցությամբ, սակայն չի կայացել Ստեփանակերտի՝ դրա օրակարգի մասին ունեցած մտավախությունների պատճառով։ Հարությունյանը հիշեցնում է վերջին անգամ՝ մարտին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման մասին, որը նրա գնահատմամբ՝ անարդյունավետ էր. Ստեփանակերտի ներկայացուցիչը փորձել էր քննարկել հումանիտար հարցեր, իսկ հանդիպումից հետո Բաքվից հայտարարել էին, թե խոսել են ինտեգրացիայի մասին։ Արցախի իշխանություններն ասում են՝ չեն ցանկանում խոսել Ադրբեջանի կազմում ինտեգրման թեմայով։

«Փորձեց ներկայացնել, որ քննարկում է եղել ինտեգրացիոն պրոցեսների շուրջ, բայց այդ հանդիպման ժամանակ որևէ նման հարց մեր կողմից չի քննարկվել: Մեր օրակարգը այդ հանդիպմանը եղել է ենթակառուցվածքային և հումանիտար հարցերը: Այս անգամ էլ Ադրբեջանը փորձում էր նույն օրակարգով, այսինքն, մի անգամ այդպիսի հանդիպում արդեն եղել է, որ որևէ արդյունք չի տվել և այս անգամ էլ նույն օրակարգով հանդիպում տեղի ունենալու դեպքում նույնպես չէր լինելու այդ ակնկալվող արդյունքը, դրա համար այդ հանդիպումը տեղի չի ունեցել», - ընդգծեց Արթուր Հարությունյանը:

Երևանն արդեն տևական ժամանակ հայտարարում է, որ անհրաժեշտ է Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով երկխոսություն սկսել, այս հարցը քննարկվում է նաև Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունների ընթացքում։ Վերջին՝ վաշինգթոնյան բանակցություններից հետո Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ հետագա աշխատանք է պետք Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման համար, մինչ այդ, փաստորեն, ոչ միջազգային հաստատված ձևաչափով, սակայն ուղիղ երկխոսության հնարավորություն եղել է, որից Ստեփանակերտը հրաժարվել է։

«Իհարկե, մենք կողմ ենք անմիջապես Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, բայց ոչ թե պարտադրանքի, ճնշման կամ նախապայմանների պայմաններով, այլ՝ իրավահավասարության: Այսինքն՝ բանակցությունները պետք է լինեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա ու պետք է քննարկվեն հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր հարցերը, որոնք այս պահին խոչընդոտում են», - ներկայացրեց Հարությունյանը:

Ստեփանակերտ - Բաքու բանակցությունները որևէ պահի պետք է սկսվեն՝ նախևառաջ փորձելու լուծել հասարակ խնդիրները, «Ազատության» ստուդիայում «Կիրակնօրյա վերլուծականի» ընթացքում հայտարարեց Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Պետք է փորձել անմիջապես տարբեր հարցերի շուրջ գալ վստահության, ժողովուրդը ապրի հանգիստ, նորմալ, դրանից հետո նոր արդեն կանցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակ և այլ մնացած բոլոր այն խնդիրներին, որոնք կան: Եթե մենք չգնանք էդ ճանապարհով ու փոխվստահություն չլինի, ես ձեզ վստահեցնում եմ՝ 30 տարի բանակցել ենք ոչնչի չենք հասել և 30 էլ բանակցելու ենք, էլի չենք հասնելու», - ասաց Բաբայանը:

Ստեփանակերտի հիմնավորումները, որ 2 անգամ Բաքվի հետ անհաջող փորձից հետո իմաստ չուներ 3-րդ նույնպիսի հանդիպում անցկացնել, երբ Բաքուն առանց Ստեփանակերտին լսելու պիտի առաջ տաներ սեփական օրակարգը, Երևանում փորձագետներին չեն համոզում։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ իր համար Արցախի դիրքորոշումը հասկանալի չէ. - «Բանակցությունների ընդհանրապես ամեն կողմ գնում է իր օրակարգով, եթե ադրբեջանական կողմի օրակարգը Ա-ն, Բ-ն և Գ-ն էր, արցախյան կողմի օրակարգը պետք է լիներ Դ-ն, Զ-ն և Ե-ն: Այսինքն՝ պատճառ ձևակերպել, թե ադրբեջանական կողմի օրակարգը և առաջարկությունները մաքսիմալիստական են...., ադրբեջանական կողմի օրակարգը մաքսիմալիստական է նաև Երևանի հետ բանակցություններում, բայց Երևանը չի խուսափում այդ բանակցություններից»:

Ըստ քաղաքագետի՝ ուղիղ բանակցելու հնարավորությունը արտակարգ կարևոր է և հաջորդ անգամ չպետք է այն բաց թողնել։ Միևնույն ժամանակ Քոչինյանը չի բացառում, որ միգուցե ռուսական կողմի ճնշամբ են Ստեփանակերտում խուսափել այդ բանակցություններից։

Անցյալ ամիս ռուսական մամուլում տեղեկություններ կային, թե Միացյալ Նահանգները փորձում է պարտադրել իր միջնորդությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար, այդ թվում՝ ուժի գործադրման սպառնալիքով, ինչին Մոսկվան կոշտ էր արձագանքել։

«Ուժով ստիպում են, սպառնալիքով, շանտաժով, նստել բանակցությունների սեղանի շուրջ, մասնացել ինչ-որ համաժողովների, որոնք իրենց մտքում նկարել են միջնորդները»,- ասել էր Զախարովան։

Azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08