Ստում են, երբ ասում են, թե Քաջարան քաղաքի հիմնադրման 60-ամյակն է

22.08.2018 11:17
2689

Երեկ սյունիքյան ինչ-որ կայքեր տեղեկություն էին տարածել, թե իբր օգոստոսի 21-ը Քաջարան քաղաքի հիմնադրման օրն է, թե իբր Քաջարանը դարձավ 60 տարեկան:

Իրականում, մինչդեռ, այդ տեղեկատվությունը ոչ հավաստի է եւ, ամենայն հավանականությամբ, հայտնի կիսագրագետների կողմից հորինված:

Օգոստոսի 21-ը Քաջարանի պատմության մեջ հիշարժան է միանգամայն այլ առիթով:

1958թ. այդ օրը Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Քաջարան քաղաքատիպ ավանը դասվեց ՀՍՍՌ շրջանային ենթակայության քաղաքների շարքը:

Այդքանը…

Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մարդկանց իսկապես հետաքրքրում է Քաջարան քաղաքի հիմնադրման ժամկետը, ապա հիշեցնենք՝ դա տեղի է ունեցել 1940-ականների վերջին:

Եվ միայն 1951թ. հուլիսի 4-ին ՀՍՍՌ Գերագույն սովետի նախագահության նախագահի հրամանագրով Քաջարանց բանավանը վերանվանվել է Քաջարան ավան եւ դասվել քաղաքատիպ ավանների շարքը: Այնպես որ, Քաջարանի պաշտոնական ծննդյան օրը հուլիսի 4-ն է, եւ այդ կարգավիճակով Քաջարանը 67 տարեկան է: Ուրիշ ծննդյան օր չկա: 

Քաղաքի տարեգրության հանրահայտ փաստերի աղավաղմանը, մինչդեռ, չարժե ցավով մոտենալ. մարդիկ այդքան գիտեն, իսկ ավազակախումբն այլ դեմքով հասարակությանը ներկայանալու առիթներ է փնտրում:

Ցավալի է, անշուշտ, որ աշխատանքային փառքի քաղաքը նվաճված է գաղութարարների կողմից, որոնց համար սյունեցիների պատմական հիշողությունը վտանգավոր երեւույթ է, ինչի դեմ պայքարում են հնարավոր բոլոր միջոցներով:

Բայց եւ ոգեւորիչ է, որ գաղութարարների դեմ պայքարն այսօր Սյունիքում հռչակված է իբրեւ ազգային-ազատագրական շարժման գլխավոր նպատակ եւ համապետական ու համազգային խնդիր, ինչը, անտարակույս, նոր Հայաստանում պսակվելու է հաղթանակով:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40