Սյունիքում սահմանազատումն այս տրամաբանությամբ շարունակելու դեպքում ինքնուրույն ու անկախ Հայաստան այլևս չենք ունենալու. Հենրիկ Քոչինյան

01.07.2024 14:32
585

Հունիսի կեսերին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Տավուշից հետո սահմանագծման հաջորդ աշխատանքները կարող են տեղի ունենալ Սյունիքի մարզում։

Այս ամենին զուգահեռ՝ ակտիվացել են հայտարարությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, օրինակ, լավատես է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հանգել խաղաղության համաձայնագրին։

«Թվում է՝ մոտենում ենք վերջնակետին։ Կարելի է ասել նաև, որ այս ֆիլմը նախկինում էլ ենք դիտել, երբ մոտեցել ենք վերջնագծին, բայց այդպես էլ չի հաջողվել անցնել վերջնագիծը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է նախորդ շաբաթներին Տավուշում տեղի ունեցած գործողություններին, դիվանագետն ասել է.

«Սահմանագծումը, թվում էր, դյուրին հարց է, քանզի կողմերը համաձայնել էին սահմանների հարցը լուծել՝ առաջնորդվելով խորհրդային քարտեզներով, բայց, կարծես, դա երկար ժամանակ է պահանջելու։ Մյուս խնդիրն Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցն է։ Կարծում եմ՝ երկու երկրների շահերից է բխում ոչ միայն լուծել այդ հարցը, այլև ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար: Ադրբեջանը, կարծես, նախընտրում է երկաթուղային ճանապարհը, և, անկեղծ ասած, Հայաստանն էլ պետք է ողջունի այս տարբերակը, քանի որ այն բացում է սահմանը և տրանսպորտային ու առևտրային նոր ճանապարհների (գործարկման) հնարավորություն տալիս»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում օրեր առաջ հայտարարել էր, որ «Ադրբեջանին ուղարկել են շատ կառուցողական առաջարկներ, պատրաստ են առաջիկա ամսվա ընթացքում ավարտուն տեսքի բերել պայմանագիրը, ինչպես նախկինում առաջարկել են: Ցավոք, ադրբեջանական կողմից առայժմ արձագանք չկա: Ավելին, Ադրբեջանը նոր խնդիրներ է առաջ քաշում, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման նպատակի առնչությամբ անկեղծ լինելու հարցում»։

Ի՞նչ է սպասվում Սյունիքին, եթե այնտեղ էլ սամանագծում իրականացնեն այն նույն տրամաբանությամբ, ինչ տեղի ունեցավ Տավուշում։

168.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանը պատասխանելով այս հարցին, նախ ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ նման գործողություններ իրականացրեցին Տավուշում։

«Իհարկե, կարող ենք ենթադրել, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունը գնաց նման քայլի, բայց թե կոնկրետ իրենք ինչ են ուզում՝ ես չեմ կարող ասել։ Տավուշում ընթացող գործընթացների հիմքն ու տրամբանությունն ինձ համար անհասկանալի են, ով անում է, նա պետք է բոլոր հարցերին պատասխանի»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքում սպասվող սահմանագծմանը, մեր զրուցակիցն ասաց.

«Եթե Սյունիքում էլ այս տրամաբանությամբ շարունակեն սահմանագծման գործընթացը, ապա, կարճ ժամանակ հետո, այլևս չենք ունենալու ինքնուրույն ու անկախ Հայաստան։

Կարծում եմ՝ այս տրամաբանությամբ շարունակելու դեպքում նախկինում եղած ճանապարհները չենք ունենալու այլևս»։

168.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11