«Սյունյաց երկիրը» քիչ առաջ վերադարձավ  Ճակատենից

16.11.2021 17:23
1583

Արդեն երկու օր է՝ Ճակատեն տանող Մ-17 ճանապարհին, որը մարզկենտրոնը  կապում է  Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ,  Ներքին Հանդ, Շիշկերտ բնակավայրերին, Ադրբեջանն անցակետ է տեղադրել:

Ճակատեն տանող այլընտրանքային երկու ճանապարհ կա՝ մեկը Մեղրիով, մյուսը՝ Գեղանուշ գյուղի հարակից անտառով,  որը դեռեւս դժվարանցանելի է:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը Ճակատեն մեկնեց Գեղանուշ-Ճակատեն անտառամիջյան ճանապարհով:

 Ճանապարհը գրունտային է, այս պահին կատարվում են հողային աշխատանքներ...

Կապանի ճանապարհաշինական ընկերության գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանը, ով տեղում գլխավորում էր աշխատանքերը, տեղեկացրեց, որ նախատեսվում է ունենալ նոր՝ 7,8 կմ երկարությամբ եւ 6 մ լայնությամբ, ամենաշատը՝ 12 աստիճան թեքությամբ ճանապարհ, որը  Կապանը  կկապի Ճակատենին եւ հարակից մյուս բնակավայրերին:

Ճանապարհն այս պահին, ինչպես նշեցինք, դժվարանցանելի է, բայց մեր ստեղծագործական խմբին հաջողվեց հասնել գյուղ...

Ճակատենում առաջինը հանդիպեցինք բնակիչներին դիզվառելիք եւ բենզին բաժանող  մարդկանց...

Ճակատենում հանդիպեցինք նաեւ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին, ով տեղեկացրեց, թե կառավարության կողմից արվում է ամեն ինչ՝ առաջացող  հումանիտար խնդիրները լուծելու համար:

– Իրավիճակը վերահսկելի է. այսօր վառելիք ենք բաժանում՝ որպես հումանիտար օգնություն, յուրաքանչյուր ընտանիքի՝ 20-ական լիտր դիզվառելիք եւ բենզին: Վաղը գյուղ կհասցվի կենցաղային օգտագործման եւ մեքենաների լիցքավորման համար գազ: Փորձում ենք հնարավորինս կարճ ժամկետում ձեռք բերել ամենագնաց՝  ենթաշրջանի  բնակավայրերին անխափան հաց մատակարարելու համար: Բայց ցանկանում եմ նշել, որ այս պահին էլ, շնորհիվ Ծավում գործող հացաթխման արտադրամասի, գյուղում հացի խնդիր չկա, –ասում է Ռոբերտ Ղուկասյանը:

Նրանից փորձում ենք ճշտել նաեւ, թե կառավարությունում սպասո՞ւմ էին իրավիճակի նման զարգացման:

 Պատասխանում է, որ չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունենք. «Ադրբեջանից ամեն ինչ էլ սպասելի էր...»:

Ճակատեն գյուղի վարչական ղեկավար Արա Հարությունյանը գյուղում ստեղծված իրավիճակը գնահատում է ոչ խուճապային, բայց մտահոգիչ: Ասում է, որ բնակիչներն իրենց տներում են, եւ  իրավիճակը շատ նման է 90-ականների՝ արդեն իսկ հաղթահարված դժվարություններին:

Բնակիչներից քչերն էին ցանկանում շփվել լրագրողների հետ, բայց մեր՝ «գյուղից գնացողներ չկա՞ն» հարցին, տիկին Աննան վստահորեն պատասխանում է. «Մենք գնալու տեղ չունենք...»:

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40