«Սյունյաց երկրի» երկու հարցը ՀՀ վարչապետին. նոյեմբերի 23-ին կայանալիք ասուլիսի համար

22.11.2021 16:38
13848

Ինչպես արդեն հայտարարվել է, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոյեմբերի 23-ին պատասխանել լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների հարցերին:

«Սյունյաց երկիր»-ը նպատակահարմար է գտել օգտվել այդ հնարավորությունից և վարչապետին ուղղել երկու հարց՝ ակնկալելով փաստարկված պատասխաններ:

Հարցերը՝ ստորև:

1.Պարոն վարչապետ, Դուք տեղյա՞կ եք, որ 1920-ականներին Հայաստանի Զանգեզուր գավառի և Ադրբեջանի Կարմիր Քուրդիստան հորջորջվող  վարչական  միավորման միջև  հստակ սահմանորոշում է կատարվել, ընդ որում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով:

Ի դեպ, հայկական կողմը որոշ ժամանակ ներկայացնում էր Ակսել Բակունց մեծ հայը, ում զեկուցագրերը հրապարակված են:

Եթե տեղյակ չեք կամ Ձեզ չեն զեկուցել այդ հանձնաժողովի գործունեության և ընդունած որոշումների մասին, ապա կցանկանայինք՝ անպատճառ  ծանոթանալ, որովհետև դրանք  իրավունք վերապահող փաստաթղթեր են:

Իսկ եթե տեղյակ եք, ապա կուզենայինք իմանալ, թե ինչի՞ հիման վրա եք նույն հանձնաժողովի և անձամբ Ակսել Բակունցի կողմից գործածվող Էյվազլար տեղանունը գործածում  Էյվազլի ձևով:

Կամ՝ ինչո՞ւ եք Որոտան գյուղը Շահվերդիլար կոչում, այն դեպքում, երբ վերոնշյալ հանձնաժողովի որոշմամբ գյուղը ճանաչվել է Հայաստանի տարածք, իսկ 1960-ականներին (Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից)  վերանվանվել է Որոտան (հիշեցնենք՝ դա Սյունյաց աշխարհի Շաթիթաղ  հնամենի գյուղն է):

Կամ՝ ի՞նչ փաստաթղթերի հիման վրա եք Գորիս-Կապան մայրուղու 21 կմ հատվածը համարում վիճելի, երբ այդ հանձնաժողովը (բացի Էյվազլարի հատվածից) ճանապարհն ընդունել է  իբրև սահմանաբաժան երկու երկրի  միջև՝ բուն ճանապարհը թողնելով Հայաստանին:

Կամ՝ ո՞ր փաստաթղթերի հիման վրա է Շուռնուխը կիսվում, եթե ամբողջ գյուղը (ըստ նույն հանձնաժողովի որոշման), նաև գյուղի արևելյան հատվածը, փաստագրվել են իբրև Հայաստանի տարածք:

Կամ՝ ո՞ր փաստաթղթի հիման վրա է Կապան-Ճակատեն ճանապարհը համարվում  Ադրբեջանի տարածք:

Իսկ եթե չեղարկվել են եռակողմ այդ հանձնաժողովի որոշումները, ապա ե՞րբ,  իրավասու  ո՞ր ատյանի կողմից:

2. Սյունեցիներիս հետաքրքրող մի հարց ևս. ի՞նչ հանգամանքների արդյունքում ադրբեջանցի ասկյարները 2021 թ. մայիսի 12-ին խուժեցին Սև լճի տարածք:

Ձեզ տեղեկացրե՞լ  են, որ ադրբեջանական հենակետերից մեկն էլ հայտնվել է Սյունիքի վարչական տարածք համարվող Քաչալ դաղ (Գլուխ Ձագեձորո) լեռան գագաթին, որտեղից ամբողջապես վերահսկվում  է  Գորիսի տարածաշրջանը:

Այնուհետև՝ ի՞նչ հանգամանքների արդյունքում են նոյեմբերի 16-ին օկուպանտները հայտնվել Մեծ Իշխանասարի հարավ-արևմտյան ստորոտում (Հայաստանի պետական սահմանից այնտեղ հասնելու համար մի քանի տասնյակ կիլոմետր պիտի անցնեին, այն էլ՝ չափազանց դժվարին տեղանքներով):

Ընդունենք՝ չեք հասցրել պարզաբանել նոյեմբերի 16-ին Սյունիքի դեմ  ձեռնարկված ագրեսիայի հանգամանքները՝ ժամանակի պատճառով (թեև մոտ մեկ շաբաթ է անցել): Բայց մայիսի 12-ի ագրեսիայի հանգամանքները պիտի որ հաջողած լինեիք պարզաբանել, քանզի վեց ամիս է անցել:

Եվ ուրեմն՝ ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցի զինյալները, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը,  ներխուժել են ինքնիշխան Հայաստանի Սյունիքի մարզի տարածք և դիրքեր զբաղեցրել:

 

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40