Տաթեւ համայնքում նույնպես խառնաշփոթ է. ընտրված ավագանուն նիստ հրավիրելու հնարավորություն չի տրվում

10.11.2021 10:55
3406

Այն բանից հետո, երբ «Շանթ դաշինք» եւ «Ապրելու երկիր» կուսակցություններն ընդհանուր հայտարարի եկան՝ պարզ դարձավ, թե ով կամ ովքեր պիտի գլխավորեն Տաթեւ բազմաբնակավայր համայնքի իշխանությունը: Ավելի շատ շրջանառվում է Սամվել Լալայան հրաշալի մարդու, լրջմիտ եւ խոհեմ, նաեւ հավասարակշռված  անձնավորության անունը (լուսանկարում):

Ավագանու 15 հոգանոց կազմում 7 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, ի սկզբանե չհաշտվեց ստեղծված իրավիճակի հետ եւ քվեարկության արդյունքները բողոքարկեց տարածքային ընտրական հանձնաժողովում, ապա՝ ՀՀ վարչական դատարանում: Երկու դեպքում էլ անփոփոխ թողնվեց հոկտեմբերի 17-ի քվեարկության արդյունքը, որի համաձայն «Շանթ դաշինք»-ը ստացել էր 6, «Ապրելու երկիր»-ը՝ 2 մանդատ:

Եվ, այդքանով հանդերձ, Տաթեւ համայնքի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես գրկած տղան չի շտապում հրավիրել ավագանու անդրանիկ նիստը:

«Սյունյաց երկրի» լրագրողն անիմաստ համարեց ժամանակավորի հետ զրուցելը եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Սյունիքի մարզպետարանից:  Ըստ փոխմարզպետ Կարո Ավանեսյանի՝ «ՔՊ»-ի համայնքային թիմը դիմել է ԲԴԽ՝ համայնքում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու համար:

Լրագրողը, սակայն, սպառիչ պատասխան չի կարողացել ստանալ ԲԴԽ-ից, քանզի ձեռքի տակ չի ունեցել ո՛չ դիմողների տվյալները, ո՛չ  այլ տեղեկություններ:

Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պատասխանեցին, թե Տաթեւ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ իրենք որեւէ գործառույթ չունեն, հարցը պետք է կարգավորվի տեղում:

Ըստ  էության նույն պատասխանն է տվել (Շինուհայրից ստացվող տեղեկությունների համաձայն) համայնքապետի աթոռի ժամանակավոր պահապանը՝ թող մարզպետարանից ասեն...

Հ.Գ.

Եթե իսկապես «ՔՊ»-ն ներկայացնող համայնքապետի պաշտոնակատարը չի հրավիրում ավագանու նիստ եւ  համառորեն ուզում է մի քանի օրով երկարաձգել իր պաշտոնավարումը, ապա ինչո՞ւ է (իր թիմակիցների հետ) վերցրել ավագանու անդամի մանդատը:

Եթե  ժամանակավորի թիմակիցները համաձայն չեն հոկտեմբկերի 17-ի քվեարկության արդյունքներին, ապա ինչու չեն վիճարկել Վերաքննիչի որոշումը:

Եթե ժամանակավորի թիմակիցներն իսկապես ունեն ստույգ տեղեկություններ քվեարկության ընթացքում եւ հետո թույլ տրված օրինախախտումների մասին, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացնում պատկան մարմիններին:

Մի խոսքով՝ Տաթեւ համայնքում նույնպես կամայականության հարսանիք է, ինչպես Մեղրիում...

Ողջամիտ ելքը մեկն է՝ չպետք է դաժան գտնվել, եւ Տաթեւում ու Մեղրիում հնարավորություն պիտի  տալ ժամանակավորներին՝  եւս մի քանի օր մնալու իրենց աթոռներին (օրենքը՝ մի կողմ), որպեսզի կարոտով  չհեռանան նվիրական աթոռներից, որպեսզի բաժանումի հոգեհանգիստը պատշաճ կազմակերպվի...

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24