Տուրիստական ընկերությունների մի մասը փակ է, մի մասն աշխատում է արտակարգ ռեժիմով. աշխատակիցների աշխատավարձերը պահպանվելու են. տնօրեններ

23.03.2020 18:19
1228

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տուրիստական ըներությունները ևս արտակարգ ռեժիմով են աշխատում: Tert.am-ը զրուցել է տուրիստական ընկերությունների տնօրենների հետ, որոնք նշում են, որ նկատելի վնասներ կան, սակայն հույս ունեն, որ ամենը կկարգավորվի:

«Վարդան թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը նշեց, որ հիմա յուրաքանչյուր տուրիստական ընկերություն փակ է, որևէ շահույթ չունեն, սակայն, նրանք հիմա, միևնույն է, տարածքի համար վճարելու են, աշխատողների աշխատավարձները տրամադրելու են:

«Աշխատակիցները հիմա տանից են աշխատում, բայց կապ չունի՝ վճարումները պետք է կատարվեն: Էջմիածնից ևս աշխատողներ ունենք, նրանց հենց ամսվա սկզբից չենք թողել աշխատանքի գալ: Իհարկե, դժվար է բոլոր տուրիստական ընկերությունների համար, որովհետև ոչ մի թռիչք չկա: Այս ընթացքի համար շատ ուղևորներ ունեինք, սակայն նրանք ուղևորությունները կա՛մ ամառ են տեղափոխել, կա՛մ աշուն»,- ներկայացրեց նա:

Վարդան Սարգսյանը նաև նշեց, որ ապրիլի վերջին դեպի Երուսաղեմ խմբային տուր ունի, սակայն դեռ սպասում է՝ հասկանալու, թե վիճակն ինչպես կկարգավորվի, ամեն դեպքում, խուճապ իրենց մոտ չկա:

Հարցին, թե արդյոք ֆինանսական վնասներն արդեն նկատելի են, Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, երբ գրասենյակները փակ են, նոր ամրագրումներ չկան, և դու շարունակում ես վճարումներ կատարել, կլինեն ֆինանսական վնասներ: Գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք խուճապի մեջ են, բայց մենք դրան շատ կարևորություն չենք տալիս: Այս դրությունը մեզանից կախված չէ, ամբողջ աշխարհն է այս վիճակում, հույսով ապրում ենք, որ այս ամենը կավարտի»:

«Վարդան թրավել»-ի տնօրենը նկատեց, որ այս շրջանում իսկապես շատ տուրիստական ընկերություններ վնասներ են կրել և իր կանխատեսմամբ՝ շատ ընկերություններ գուցե այլևս չաշխատեն, սակայն նշեց, որ իր ընկերությունը դեռ այդ իրավիճակում չէ, ոչ մի աշխատակից չի կրճատվելու և ընթացքում արդեն իսկ շատ կարևոր գործողություններ հասցրել են իրականացնել:

«Մենք միայն ուրախ կլինենք, որ Կառավարության կողմից հօգուտ տուրիստական ընկերությունների որևէ որոշում ընդունվի: Շատ են պտտվում հարկերի վճարելու-չվճարելու մասին խոսակցությունները, հրաշալի կլինի, եթե Կառավարությունը մի քանի կետով փորձի մեզ օգնել»,- ասաց նա:

«ՈՒան ուեյ տուր» տուրիստական ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանը հայտնեց, որ իրենց ընկերությունն այս պահին փակ է: «Սպասում ենք, տեսնենք՝ այս զարգացումներն ինչպես կընթանան, որ հասկանանք՝ ինչպես ու երբվանից աշխատենք: Այս պահին անիմաստ է աշխատելը, որովհետև ոչ մի տուրիստ չկա»,- ասաց նա և հավելեց, որ ամբողջ մարտ ամսին տուրիստներ չեն եղել:

«Հունվար-փետրվարը մի կերպ պահել էինք, որ մարտին կարողանայինք նորմալ աշխատել, բայց չստացվեց: Մարտ ամսվա աշխատավարձերը փորձելու ենք ամբողջությամբ տալ, ապրիլ ամիսը դեռ չգիտենք, թե ինչպես կլինի»,- ներկայացրեց Բարսեղյանը:

Tert.am-ը զրուցեց նաև «Ախթամար տուր» տուրիստական ընկերության տնօրեն Վահան Հակոբյանի հետ, ով նշեց, որ իրենց գրասենյակը ևս փակ է, սակայն աշխատակիցների աշխատավարձերը պահպանվելու և տրամադրվելու են:

«Այս իրավիճակը վերջանալուց հետո էլ դժվար կլինի աշխատելը, բայց հետո հուսով ենք, որ լավ կլինի և գոնե մայիսից բնականոն աշխատանքի կանցնենք: Մենք հիմնականում դեպի Երուսաղեմ և Արևմտյան Հայաստանի ուղևորություններով էինք զբաղված: Արդեն ժամանակն էր դեպի Արևմտյան Հայաստան տուրերով զբաղվելու, իսկ Երուսաղեմն ամեն ամիս աշխատել ենք: Հիմա բոլոր առումներով կանգ ենք առել»,- ներկայացրեց նա:

Այլ տուրիստական ընկերության աշխատակիցներ ևս փաստեցին, որ հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ տնից են աշխատում:

tert.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12