Թուրքիան նպատակ ունի կլանել Արաքսի ջրային պաշարների 83 տոկոսը․ հավաստում են իրանցի փորձագետները

03.04.2024 15:15
822

Արևելեան Անատոլիայի նախագիծ (DAP) գերծրագրի ավարտով՝ Թուրքիան հնարավորություն կունենա իր տարածքներից վերահսկել Արաքսի անդրսահմանային ջրբաժանի ջրային պոտենցիալի շուրջ 83%-ը։

Այս առնչությամբ, գիտահետազոտական հոդված է հրապարակվել Թեհրանի Պետական համալսարանի «Աբուրեյհան» քոլեջի հանդեսում, որտեղ մի շարք գիտաշխատողներ համատեղ ուսումնասիրություն են իրականացրել և վերլուծել խնդրի բնապահպանական, շրջակա միջավայրի, սննդային անվտանգության ու աշխարհաքաղաքական հավասարումների հնարավոր փոփոխության խնդիրները:

Խումբը կարևորել է Արաքսի ավազանի ջրային պաշարների նշանակությունը տարածաշրջանի երկրների համար, որպես անդրսահմանային գետավազան, հատկապես, Կովկասյան տարածաշրջանում, որը բաժանված է չորս ափամերձ երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի միջև:

Հեղինակները հիշեցրել են, որ թեև միջոցներ են ձեռնարկվել այս գետավազանի երկրների միջև ջրային համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ Արևելեան Անատոլիայի նախագիծը (DAP) և Թուրքիայի վարած հիդրոպոլիտիկ ուղղվածությունը, թիրախավորելով հարեվան երկրներին՝ դառնալու են այն հիմնական գործոնները, որոնք շրջանցելու են ավազանի համագործակցային մթնոլորտը ու վտանգելու են տարածաշրջանի տևական կայունությունը:

Վերջին տասնամեակների ընթացքում Թուրքիան օգտագործել է անդրսահմանային ջրային ռեսուրսները՝ ամրապնդելու համար իր տնտեսական զարգացումը։ Միաժամանակ առաջ է մղել իր ռազմավարութիւնը՝ հիդրոհեգեմոնիա ստեղծելով տարածաշրջանում:

Հարկ է նշել, որ ուսումնասիրությունը տևել է մի քանի տարի և այդ ընթացքում բազմիցս հնչել են նախազգուշացնող կոչեր ու ահազանգեր, սակայն Արաքսի վերին հատվածի ջրային պաշարների կլանմանն ուղղված Թուրքիայի նախագիծը, համապատասխան ուշադրության չի արժանացել Իրանի հիդրոքաղաքական հաշվարկներում:

(Վերոնշյալ քարտեզը հրապարակել են իրանական աղբյուրները)։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22