Թուրքիան սպառնալիք է. ամերիկահայ գործիչը Արևմուտքի միասնական դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում

23.09.2020 14:46
1177

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն ընդգծում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարիներ շարունակ տարվող հակահայկական քաղաքականությունն այսօր նոր դրսևորումներ է ստանում: Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարություններին՝ Հարութ Սասունյանը նկատեց, որ դրանցում տեսնում է կապը Թուրքիայի հետ՝ հավելելով, որ Ադրբեջանը ստահոդ, անհեթեթ տեղեկություններ է տարածում Հայաստանին վարկաբեկելու համար:

«Երկար տարիներ ի վեր Ալիևն անհեթեթություններ է ասում, ինչպես գիտենք ժամանակին խոսում էր Երևանն Ադրբեջանին պատկանելու մասին, հիմա էլ ասում է, թե Հայաստանը վարձկաններ է բերում Արցախ: Տրամաբանությունից դուրս է, դա ստախոսություն է, փորձում է Հայաստանին, հայ ժողովրդին վարկաբեկել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարութ Սասունյանը:

Ամերիկահայ գործիչն այս հայտարարությունների հետևում տեսնում է սահմանին իրավիճակը սրացնելու վտանգ: Նա նկատեց, որ Ադրբեջանը բոլոր ժամանակներում էլ սպառնալիքների դիրքից հանդես գալու առիթը բաց չի թողնում:

«Այս վտանգը բացառելու համար Հայաստանի ու Արցախի բանակը միշտ պետք է պատրաստ ու հզոր լինի: Ադրբեջանի ցանկացած գործողություններին ոչ միայն պետք է դիմադրենք, այլև անհրաժեշտության դեպքում նախահարձակ լինենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի քաղաքականությանը՝ Սասունյանն ընդգծեց, որ վերջին շրջանում Թուրքիան տարածաշրջանի տարբեր ուղղություններով հանդես է գալիս ագրեսիվ դիրքերից: Նրա քաղաքականությունը Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում միանշանակ չի ընդունվում միջազգային հանրության կողմից:  Հարութ Սասունյանն ընդգծեց, որ այստեղ կարևոր է արևմտյան երկրների միասնական դիրքորոշումը:

«Արևմտյան երկրներն իրենց մեղքն ունեն Թուրքիայի ամբարտավան կեցվածքի հարցում: Եթե եվրոպացիները միավորվեն և միասնական ճակատ կազմեն Թուրքիայի դեմ, ապա չի համարձակվի այսքան սանձարձակ վարվել: Կարևոր եմ համարում Թուրքիայի սպառնալիքները զգացող երկրների ջանքերը մեկտեղելը:  Արաբական երկրների արդեն մի զգալի հատված միավորում է ջանքերը Թուրքիայի դեմ: Նրանք հասկացան, որ երկար տարիներ Էրդողանն արաբներին խաբում է: Հիմա կարևոր է, որ եվրոպական երկրները միասնական դիրքորոշում ունենան Թուրքիայի հարցում: Պարզ երևա, որ Եվրոպան լուրջ է տրամադրված Թուրքիայի հարցում և ներքին պառակտում չկա: Ինչպես տեսնում ենք Ֆրանսիան ավելի վճռական է տրամադրված, սակայն Գերմանիայի կողմից մեղմ դիրքորոշում ենք նկատում: Էրդողանի համար մեղմ քաղաքականության լեզուն հասկանելի չէ, պետք է բիրտ ուժ ցույց տալ, որ նա հետ կանգնի իր ռազմական ծրագրերից»,-ասաց Հարութ Սասունյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ուղղությանը, ապա Հարութ Սասունյանը չի կարծում, թե թուրքերը համարձակվեն հարձակվել Հայաստանի վրա, որովհետև այստեղ կա Ռուսաստանի գործոնը: Նրա խոսքով, Էրդողանը չի գնա այդպիսի ռիսկի, որ Ռուսաստանի հետ առճակատում լինի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40