Ուժ ու կորով եմ ցանկանում Սամվել Ալեքսանյանին

24.01.2018 10:00
2030

Խստորեն դատապարտելի է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր, մեծ ճանաչում վայելող մտավորական, վաստակավոր լրագրող Սամվել Ալեքսանյանի հետ ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում վերջերս տեղի ունեցած միջադեպը՝ բռնություն գործադրելու ակնհայտ կանխամտադրությամբ:  Տա’ Աստված, որ առեղծվածային այդ միջադեպի շարժառիթներն անպայման բացահայտվեն, իսկ մեղավորները պատժվեն օրենքի խստությամբ: 

Մեծ հարգանք տածելով մեր օրերի մամուլի անխոնջ մշակի, հրապարակախոսի, մշակույթի նվիրյալի հանդեպ, գնահատելով նրա խմբագրապետությամբ լույս տեսնող երկարամյա պարբերականի ակտիվ ու ազդեցիկ դերակատարությունը ժամանակաշրջանի հասարակական, քաղաքական, հոգեւոր-մշակութային կյանքի տարբեր ոլորտներում,  չեմ կարող չդատապարտել Սամվել Ալեքսանյանի հանդեպ տեղի ունեցածը, այն էլ՝ անձնական դժբախտության պահին: 

Հեշտ չի եղել հայ մտավորականի ճակատագիրը: Պատմությունից մեզ հայտնի է, թե ինչպիսի դժվարությունների, զրկանքների ու մաքառումների գնով է հայ անկախ մամուլը հայրենիքում ու սփյուռքում կարողացել պահպանել արժանապատիվ գոյությունը, ազգային դիմագիծը, համախմբել առաջավոր ու ստեղծագործ ուժերը, ստեղծել բարձր գաղափարախոսություն ու արժեհամակարգ՝ դիմակայելով պղտոր հոսանքներին ու քննադատություններին: Որքան էլ ժամանակի «հայացքը» զլացել է նկատել, կամ «տեսնելով տեսել ու չի տեսել», պատմության ամենատես հայացքն արժեւորել է Հ.Պարոնյանի, Հ.Սըվաճյանի, Ե.Օտյանի, ավելի ուշ՝ Ս.Սիմոնյանի, Ա.Ծառուկյանի եւ շատ ուրիշ երախտավորների հրատարակած ու խմբագրած պարբերականները, որոնք նաեւ ժամանակի ախտերը ցոլացնող հայելիներ էին: Այդ ամենատես հայացքը, անկասկած, կարժեւորի նաեւ «Սյունյաց երկրի» դերը հայ մամուլի պատմության մեջ, ինչպես այսօր՝ ավելի քան մեկ դար անց, հայ պատմաբաններն են արժեւորում Գորիսում 1908 թվականին հրատարակված առաջին պարբերականը՝ «Գաւառ»-ը, եւ մեծապես պատկերացում կազմում 20-րդ դարասկզբի գավառակենտրոն Գորիսի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձի եւ այլնի մասին: Այնինչ յուր ժամանակին «Գաւառ»-ի խմբագիր, լուսամիտ ու բազմաշնորհ Սիմեոն-Տեր Մինասյանը ստիպված էր հանդուրժել միջավայրի նեղմտությունն ու դիմակայել աներեւակայելի  հալածանքների: 

Սամվել Ալեքսանյանի գիրը, չնայած ոչ համարժեք արձագանքներին, միշտ ամուր հենված է եղել Սեւակյան գրական սկզբունքին՝ «Մի’ վախեցեք կեղծի մասին ճիշտ գրելուց, Նա դրանից կքչանա»: Անկախ (ո՜չ չեզոք) պարբերական լինելով՝ «Սյունյաց երկիր»-ը նախ եւ առաջ արտահայտել է հանրության խորին մտահոգությունը հրատապ խնդիրների շուրջ, ինքնամաքրման ու ինքնազննումի կոչ արել, լուսաբանել գրական-մշակութային, գիտակրթական կյանքը, արժեւորել մարդկանց ու նրանց ստեղծած արժեքները, ինքնարտահայտվելու հարթակ տրամադրել հավասարապես բոլոր հանրաշերտերին, պատշաճ վերաբերմունք ցուցաբերել մշակութային հոբելյանների հանդեպ՝ թողարկելով Սյունյաց մեծերին նվիրված հատուկ համարներ, որոնք աներեւակայելի նվիրում ու պրոֆեսիոնալիզմ են պահանջում: Թերթի այդ բացառիկ համարները թանձր հետք են թողնելու գրականության ու մշակույթի պատմության մեջ, տեղ են գտնելու սյունյաց հոգեւոր արժեքների գանձարանում: 

Ինչպես ասում են՝ գործն ինքն է խոսում իր մասին, իսկ մարդն իր անցած ճանապարհն է: Ուժ ու կորով եմ ցանկանում Սամվել Ալեքսանյանին՝ դիմակայելու մեր բնույթին, ավա՜ղ, ներհատուկ չարակամության, չարափառության հոսանքներին, որոնք, սակայն, ի զորու չեն ջնջելու գործը, մարդու ստեղծած արժեքները: «Ցավն է հաճախ առաջ մղում» (Պ.Սեւակ): 
 

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը». ՀՀ երկրորդ նախագահ

20.09.2026 22:54

ՌԴ Պետդումայի ընտրությունները․ Հայաստանի 2 ընտրատեղամասերում քվեարկությունը մեկնարկել է

20.09.2026 10:45

«Երրորդ ժամկետ» հաղորդաշարի հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է

19.09.2026 23:40

Հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ–ին

19.09.2026 18:04

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

19.09.2026 16:37

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

19.09.2026 13:46

Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է

19.09.2026 13:36

Բաքուն ՄԻԵԴ–ին չի տրամադրել լուսանկարներ, որոնք կարտացոլեին հայ գերիների վիճակը. Սահակյան

19.09.2026 10:51

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

19.09.2026 10:48

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

18.09.2026 20:41

Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները․ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

18.09.2026 18:52

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

18.09.2026 16:29