Վահե ասպատակն իր գլխավորած պետական հիմնադրամից պարտքով 300 մլն դրամ է հատկացրել իր ղեկավարած մյուս՝ մասնավոր հիմնադրամին. վերադարձվե՞լ է արդյոք այդ գումարը (նամակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին)

21.05.2018 15:47
2273

Հարգելի պարոն նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. դեկտեմբերի 15-ի N1299-Ն որոշմամբ ստեղծվել է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ:

Սահմանվել է, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ Սյունիքի մարզպետարանն է:

Ըստ հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:

Խորհուրդը բաղկացած է երեք անդամից. ի պաշտոնե խորհրդի նախագահը Սյունիքի մարզպետն է (այս դեպքում՝ Վահե Հակոբյանը): Խորհրդի երկրորդ անդամը նշանակվում է Սյունիքի մարզպետի կողմից (այս դեպքում՝ Վահե Հակոբյանի կողմից): Խորհրդի երրորդ անդամը նշանակվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի կողմից՝ Սյունիքի մարզպետի երաշխավորությամբ (այս դեպքում՝ Վահե Հակոբյանի երաշխավորությամբ):

Այսպիսով՝ ունենք Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հիմնադրամ (Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ), որի միանձնյա ղեկավարը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է...

Վահե Հակոբյանի գլխավորությամբ, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, կա մեկ այլ հիմնադրամ եւս՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը:

Արդյունքում՝ ունենք երկու հիմնադրամ, երկուսի ղեկավարն էլ Վահե Հակոբյան մարզպետն է, բայց դրանցից մեկը Հայաստան պետության սեփականությունն է, մյուսը՝ Քաջարանի կոմբինատի բաժնետերերի սեփականությունը:

...2016թ. դեկտեմբերի 27-ին Կապանում տեղի ունեցած ինչ-որ մի քննարկման ընթացքում (տեսագրությունը կա) Վահե Հակոբյանը հայտարարել է, թե Սյունիքի զարգացման եւ ներդրումների նորաստեղծ հիմնադրամին փոխանցված միջոցներն ուղղվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին՝ պարտքով, վերադարձնելու պայմանով:

Խոսքը (ոչ ավել, ոչ պակաս) մոտ 300 մլն դրամի մասին է:

Արդ՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հիմնադրամի միջոցներից (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման) Վահե Հակոբյանը գումար է հատկացրել իր գլխավորած մեկ այլ՝ մասնավոր հիմնադրամի:

Հարց առաջին. Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքով է (իրավական ի՞նչ հիմքով է) թույլատրվում պետական միջոցները պարտքով (փոխատվությամբ) տրամադրել մասնավոր մի հիմնադրամի, մանավանդ որ երկու հիմնադրամի ղեկավարը նույն մարդն է, այն էլ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ Սյունիքի մարզպետը:

Խնդիրը ձեւակերպենք ուրիշ կերպ. անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու մարզպետի եւ մասնավոր առեւտրային ընկերության ֆինանսական միջոցները տնօրինող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի գործառույթները համատեղելու ընթացքում իրականացված ֆինանսական գործարքի օրինականությանը:

Հարց երկրորդ. ի՞նչ հետեւանքներ է ունեցել երկու հիմնադրամի միջեւ կատարված ֆինանսական այդ գործարքը, ի՞նչ չափի գույքային վնաս է պատճառվել պետությանը:

Իմիջիայլոց, նշված խորհրդակցության ընթացքում (27 դեկտեմբերի 2016թ.), նորաստեղծ հիմնադրամի մասին խոսելուց հետո, մարզպետը դրվատանքով է արտահայտվել իր ընտանիքի սեփականություն հանդիսացող, իր տիկնոջ՝ Էլիզաբեթի ղեկավարությամբ գործող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության մասին:

Խորհրդակցության մասնակիցները տպավորություն են ստացել, որ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամից մոտ 300 մլն դրամը՝ փոխանցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին՝ ուղղվել է մարզպետի ընտանիքին պատկանող, մարզպետի տիկնոջ՝ Էլիզաբեթի կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը:

Եվ ուրեմն՝ հարց երրորդ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն ո՞ւմ է ուղղել պետական հիմնադրամից ստացված գումարը:

Անշուշտ, որեւէ մեկը չի կարող հակադարձել, թե վերջինս մասնավոր հիմնադրամ է, եւ մենք չենք կարող խորանալ նրա ֆինանսական գործողությունների մեջ, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հիմնադրամի գումարների մասին է:

Հարց չորրորդ՝ ի վերջո ի՞նչ նպատակով է ծախսվել այդ գումարը:

Կա եւ գլխավոր հարցը, ինչի համար էլ խոսքն այսօր ուղղում ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների հարգելի նախարարին:

Այդ 300 մլն դրամը, որ Վահեն իր գլխավորած պետական հիմնադրամից հատկացրել է իր ղեկավարած մյուս՝ մասնավոր հիմնադրամին, վերադարձվե՞լ է պետությանը, թե՞ ոչ, չէ՞ որ այն տրվել էր պարտքով՝ վերադարձնելու պայմանով:

Ի դեպ, այդ ամենի մասին 2017թ. հուլիսի վերջին ՀՀ գլխավոր դատախազին տեղյակ է պահել բնապահպան Արթուր Գրիգորյանը՝ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին:

Դատախազությունը հրաժարվել է գործի պատշաճ քննությունից:

Իրավապաշտպանները եւ մասնավորապես «Հյուման Ռայթս Հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել են ՀՀ գլխավոր դատախազության պահվածքը:

Հետագայում Արթուր Գրիգորյանի դեմ քաղհայց է ներկայացրել Վահե Հակոբյանը, ով էլ, սակայն, հրաժարվել եւ հրաժարվում է մասնակցել դատական նիստերին:

Դատախազության պահվածքն այլ տիրույթի հարց է եւ սույն դիմումի խնդիրներից դուրս է: Ավելի ճիշտ՝ մենք պատրաստվում ենք հրապարակային հարց ուղղել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ պարզաբանելու, թե ի՞նչ հիմքով ընթացք չի տրվել պետական սեփականություն հանդիսացող հիմնադրամից մասնավոր հիմնադրամին գումար փոխանցելու իրողությանը:

Սույն դիմումով այլ հարց ենք ուզում պարզել՝ հանրային-պետական միջոց հանդիսացող 300 մլն դրամը վերադարձվե՞լ է Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ, թե՞ ոչ:

Հարգելի պարոն Ջանջուղազյան

Միգուցե եւ սույն նամակը գրելու անհրաժեշտություն չլիներ, եթե «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ, նշված երկու հիմնադրամը սահմանված կարգով հանրությանը ներկայացրած լինեին ֆինանսական հաշվետվություն իրենց գործունեության մասին:

Ուստի, վերը շարադրվածից զատ, խնդրում ենք Ձեր միջամտությունը՝ հրապարակելու նշված երկու հիմնադրամի 2016 եւ 2017 թվականների ֆինանսական հաշվետվությունը: Միաժամանակ՝ բազմաթիվ սյունեցիներ խնդրում են առանձին տեղեկատվություն տալ այն մասին, թե Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը որքա՞ն գումար է հատկացրել (եւ ինչ նպատակով) Կապան քաղաքի N1 հիմնական դպրոցին:

Հավատացեք, այդ հարցերը հետաքրքրում են շատ թե քիչ արժանապատվություն ունեցող սյունեցիներին, քանզի Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ աջակցել Սյունիքի մարզի, տարածաշրջանի բնակիչների առջեւ ծառացած խնդիրների աստիճանական լուծմանը, մինչդեռ…

Եվ, ի վերջո, խնդրո առարկա ֆինանսական գործարքը, ինչպես եւ Վահե Հակոբյանի հակապետական գործողության բազմաթիվ փաստերը թույլ են տալիս ենթադրելու, որ հիմնադրամի գործունեության ընթացքում կարող էին տեղ գտնել նմանատիպ այլ երեւույթներ եւս:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

21 մայիսի 2018թ.

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10