Վահեն Սյունիք էր ուղարկվել ավազակային ստույգ առաքելությամբ՝ կազմակերպել Քաջարանի կոմբինատի բաժնետոմսերի զավթումը սեփականատերերից

07.05.2018 10:36
3119

Այս օրերին նորանոր տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս՝ Վահե Հակոբյանին 2014-ի օգոստոսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ուղարկելու, իսկ 2016-ի հոկտեմբերին Սյունիքի մարզպետ նշանակելու շարժառիթների ու հանգամանքների առնչությամբ:

Արդեն կարող ենք արձանագրել՝ Վահե Հակոբյանին պետական մակարդակով ավազակապետի կարգավիճակ էր տրվել եւ Սյունիք գործուղվել ստույգ առաքելությամբ՝ կազմակերպել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը գործող սեփականատերերից խլելու եւ հայտնի գործչի տրամադրության տակ դնելու գործընթացը:

Եվ այդ խնդիրը լուծելու համար նրան տրվել էր վերպետական ու վերազգային լիազորություններ. շրջանցել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, քրեական գործեր սարքել անհնազանդների հանդեպ, հալածել տեղացի մտավորականներին ու շատ թե քիչ երեւելի դեմքերին, աշխատանքից ազատել մարզի լավագույն կադրերին՝ նրանց փոխարինելով նշանավոր դեգեներատներով, ստեղծել «գործ տվողների» ջոկատ, վերջնականապես հեղինակազրկել մարզի համայնքապետերին, զարկ տալ կոռուպցիային…

Վահե Հակոբյանի հանցավոր գործունեությունը լրատվական դաշտի «ոտնձգություններից» պաշտպանելու համար, ըստ խմբագրությունում առկա տեղեկությունների, Ազգային ժողովում, երկու Սաղաթելյանի ջանադրությամբ, ստեղծվել էր ինչ-որ «օթյակ»:

Ի դեպ, ժամանակն է, որ նրանք անկեղծանան եւ հանրությանը պարզաբանեն, թե ինչ դեր են ունեցել չարափառ մարզպետի հակապետական ու հակազգային գործունեությունը Սյունիքում հովանավորելու ուղղությամբ:

Եվ եթե հարգելի գերդաստանի երկու այրերն Ազգային ժողովից լոբբինգ են արել հօգուտ չարագործի, ապա դա շատ վատ է:

Սակայն լրատվական աջակցությամբ ու հովանավորւթյամբ չէ միայն, որ Երեւանն աջակցել է մարզպետին:

Պետական մարմիններին, իրավապահ համակարգին արգելված էր ընթացք տալ Սյունիքից ուղարկված դիմումներին, նամակներին, բողոքներին: Արգելված էր Վահե Հակոբյանին առնչվող հրապարակումներին անդրադառնալը:

Եվ այդ ամենը՝ Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործող սեփականատերերից խլելու եւ մեկ այլ սեփականատիրոջ ձեռքում կենտրոնացնելու նպատակով:

Հիշենք, թե ինչ համամասնությամբ եւ ում միջեւ էր 2004-ի դեկտեմբերին մասնավորեցվել Քաջարանի կոմբինատը (իհարկե, խոսակցության առանձին նյութ է այդ մասնավորեցման օրինավորությունն ու նպատակահարմարությունը):

Հատված ՀՀ կառավարության 2004թ. դեկտեբերի 9-ի որոշումից. «Զանգեզուրի ՊՄԿ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 957 334 հատ բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ անվանական արժեքով, որոնք կազմում են Զանգեզուրի ՊՄԿ կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը, մասնավորեցնել «Քրոնիմետ ընկերությանը» (Գերմանիա), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին, «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՓԲԸ-ին, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին՝ բաժնետոմսերի համապատասխանաբար 60, 15, 12.5 եւ 12.5 տոկոս հարաբերակցությամբ»:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ կոմբինատը զավթելու գործընթացը չեն կարողացել ավարտին հասցնել ցանկալի ժամանակահատվածում, ինչի համար էլ ձգձգվում էր ի վերուստ ձախողված մարզպետի պաշտոնանկությունը:

Հիմա էլ առաջ են եկել հարցեր, որոնց քննարկումից խուսափելն ուղղակի հնարարվոր չէ. 

ա)նշված ընկերությունները շարունակո՞ւմ են մնալ Զանգեզուրի ՊՄԿ-ի սեփականատեր, 

բ)պահպանվե՞լ է բաժնետոմսերի նշված հարաբերակցությունը,

գ)ովքե՞ր են եղել նշված տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերը 2004-ի դեկտեմբերին եւ ներկայումս:

Այդ հարցերը եւ ընդհանրապես Զանգեզուրի ՊՄԿ-ի հետ տեղի ունեցած խարդախությունները 2014-ի օգոստոսից ի վեր, կարծում ենք, պետք է դառնան պետական հատուկ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա Հայաստանի նոր իշխանության համար: 

Ու քանի դեռ այդ խարդախությունները չեն բացահայտվել եւ պետական գնահատականի չեն արժանացել, չենք կարող ասել, որ ազգային զարթոնքը (առնվազն Սյունիքի մասշտաբով) ծառայեցվում է ի նպաստ հայ ժողովրդի եւ հայոց պետության:

Ընդ որում՝ խոսքն ամենեւին էլ վենդետայի մասին չէ, խոսքը պետական ռելսերի վրա դրված մի խարդախության մասին է, որն ուղղակիորեն շոշափել է մեր պետական-ազգային շահը…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24