Վարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելով

27.05.2026 15:41
477

Հայաստանի կառավարությունը փոխել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման կարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը Կառավարության նիստում ներկայացրել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ներկայում վարորդական իրավունքից զրկված անձինք 1 տարի հետո վարորդական իրավունքները վերականգնում են քննությունների միջոցով՝ անկախ նրանից, թե առաջին անգամ են զրկվել, թե ոչ։

Առաջարկվող փոփոխությամբ առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան մեկ անգամ վերականգնել այն առանց քննության՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։

«1 տարվա ժամկետը լրանալուց անձինք կարող են դիմել և վճարելով պետական տուրք, որն այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կազմում է 50 հազար դրամ, վերականգնել իրենց իրավունքն առանց որակավորման քննությունների՝ միայն 1 անգամ»,- նշել է Սարգսյանը։  

Նրա խոսքով՝ վերականգնումից հետո վարորդների համար սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան՝ 13-ի փոխարեն տրամադրելով ընդամենը 6 տուգանային միավոր։

«Եթե 6 բալային միավորը սպառվում է կամ անձը այս ժամանակահատվածում կրկին զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ կերպով կրկին գնում ենք զրկման եղանակի, և անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոց»,- ասել է նախարարը։

Նախագծով նախատեսվում է նաև անցումային դրույթ, որի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում վարորդական իրավունքից զրկված անձինք ևս մեկ անգամ կկարողանան օգտվել նույն կարգավորումից։

Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ նախագիծը վերաբերում է միայն Ոստիկանության կողմից վարչարարության շրջանակում կիրառված վարորդական իրավունքից զրկման դեպքերին։

Նրա խոսքով՝ կարգավորումները չեն տարածվելու դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումների, ինչպես նաև առողջական վիճակի կամ անգործունակության հիմքով վարորդական իրավունքի դադարեցման դեպքերի վրա։

2025 թվականին Հայաստանում վարորդական իրավունքից զրկվել է 4911 անձ, իսկ 2024 թվականին՝ 5496։ Վարորդական իրավունքից զրկելու հիմնական պատճառը եղել է ոչ սթափ վիճակում վարելը։

 

Կապան համայնքի ավագանու գործող կազմով վերջին նիստը

02.11.2026 23:53

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի ճեպազրույցը

02.11.2026 22:05

Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Արաքսիան իրեն արդեն հռչակել է ռեկտոր

02.11.2026 19:14

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան Սաղաթելյան

02.11.2026 18:32

Ներկայացվեց «SOS. մանկական գյուղեր» կազմակերպության գործունեությունը

02.11.2026 16:07

Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին

02.11.2026 15:53

Մեղրին ամփոփեց «ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների շարքը

02.11.2026 12:45

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխhրաձգnւթյուն է տեղի ունեցել

02.11.2026 12:33

Մհեր Գրիգորյանը չի բացառում TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքները

02.11.2026 12:24

Տասներկու` հաղթողի դափնով

02.11.2026 12:02

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն

02.11.2026 11:39

TRIPP-ը տարածք չունի, նախագծեր կարող են իրականացվել Հայաստանի տարբեր հատվածներում․ Փաշինյան

02.11.2026 11:29