Վերականգնվում է գեղեցկակերտ և վայելչաձև վանքը Որոտնա կամ Վաղատնո

19.02.2025 15:48
515

Խորհրդային տարիների վերջին շրջանում, ապա անկախության տարիներին որոշակի աշխատանքներ կատարվեցին Որոտնավանքի վերականգնման ուղղությամբ։

Կիսափլված վիճակից դուրս բերվեցին Սյունյաց Շահանդուխտ թագուհու կողմից 1000 թ կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Շահանդուխտի որդի Սևադայի կողմից 1007-ին կառուցված գմբեթավոր Սուրբ Կարապետ, ինչպես և շատ ավելի վաղ կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։

Աշխատանքները, սակայն, ավարտին չհասվեցին։

Եվ չնայած այդ հանգամանքին, մեկ տարի առաջ, Սյունյաց թեմի նախաձեռնությամբ, Սուրբ Կարապետ եկեղեցու ներսում որոշակի աշխատանքներ կատարվեցին, և հնարավորություն ստեղծվեց այնտեղ իրականացնելու հոգևոր ծառայություն։

Ներկայումս՝ Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ Մակար եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ, վերսկսվում են վանական համալիրի վերականգնման աշխատանքները։

Փետրվարի 10-ին Որոտնավանքում հանդիպեցինք գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին։ Եվ, օգտվելով հնարավորությունից, փորձեցինք նրա օգնությամբ ծանոթանալ Աստծո այդ մեծահռչակ տաճարում կատարվող աշխատանքներին։

– Մեր նպատակն է, որ Որոտնավանքն ամբողջապես դառնա գործող և ծառայի մեր ժողովրդին, –ասաց Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ – Վերականգնողական աշխատանքների ներկա փուլում արդեն իսկ տեղադրել ենք Սուրբ Ստեփանոս, Սուրբ Կարապետ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների դռները, ամբողջապես կահավորել ենք Սուրբ Կարապետը։ Ներկայումս աշխատանքներ են տարվում եկեղեցիների պատերի մաքրման, տանիքի վերանորոգման ուղղությամբ։ Եղանակները տաքանալուն պես կսկսենք տարածքի բարեկարգումը։

Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյան, Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ վերանորոգման նախագծային–նախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են։

Այո, նախագծերն ամբողջապես պատրաստված և հաստատված են պատկան մարմինների կողմից, դրա համար պահանջվել է շուրջ երկու տարի։

Բոլոր հիմքերը կան ասելու՝ Որոտնավանքն առաջիկայում ավելի վայելուչ տեսքով կներկայանա մեր հավատացյալներին ու ժողովրդին։

Ձեր կողքին են, ինչպես տեսնում ենք, մի խումբ մարդիկ, որոնց հետ քննարկումներ եք անում։ Ենթադրում ենք՝ շինարարներն են կամ շինկազմակերպության ներկայացուցիչները։

– Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ զավակներ են, ովքեր սիրով ձեռնամուխ են եղել Որոտնավանքի վերականգնման աշխատանքներին։

– Եթե գաղտնիք չէ՝ ովքե՞ր են բարերարները և ի՞նչ կարժենա ամբողջական ծրագրի  իրականացումը։

– Թույլ տվեք առայժմ չներկայացնել բարերարներին, նրանք են այդպես կամենում։ Հիշո՞ւմ եք ավետարանական սկզբունքը՝ Քրիստոսն ասում է՝ աջ ձեռքը տալիս է, թող ձախ ձեռքը չիմանա։

Թող Աստված ուժ, կարողություն տա, և առաջիկա սեպտեմբերին կվերաօծենք Որոտնավանքը։

– Մենք այստեղ քանիցս տեսել ենք Որոտնավանքի հոգևոր սպասավորին, միգուցե ներկայացնե՞ք նրան։

– Մեկ տարի առաջ է նշանակվել, Տեր Դավիթ քահանա Գիշյանն է։

Սիսիանի երկու հոգևորականն էլ, համատեղությամբ, օգնում են նրան։

Մեկ տարուց ավելի է՝ ամեն կիրակի պատարագ է մատուցվում Որոտնավանքում, ժամերգություններ և խորհրդակատարություններ են լինում...

– Կուզենայինք ճշտել՝ վերականգնողական աշխատանքների ծրագրով նախատեսվո՞ւմ է արդյոք օժանդակ կառույցների, պարսպի կիսաքանդված կամ քանդված հատվածների հիմնանորոգումը։

– Այս պահին առկա ֆինանսական միջոցները թույլ չեն տա կատարել Ձեր նշած աշխատանքները։

Այո, ծրագրով նախատեսված է, միջոցներ լինելու դեպքում դրանք նույնպես կկատարվեն։

Հավանաբար նկատել եք՝ վաղուց վանքի տարածքում թաղումներ չեն կատարվում, ասել է թե՝ գերեզմանը վաղուց գործող չէ:

Երևի տեսել եք՝ վերևի մասում ունենք միաբանական երկու կառույցի հետքեր, ցանկություն ունենք դրանք նույնպես վերականգնել։

Ի դեպ, էլեկտրական հոսանք ենք հասցրել վանք, խմելու ջուրն ենք մոտեցրել վանքին․․․

Հասարակական նշանակության այլ ենթակառույցներ էլ կլինեն։

– Հետաքրքիր է, Սյունյաց թեմի ուրիշ ո՞ր եկեղեցիներում են կատարվում հիմնանորոգման աշխատանքներ։

– Անցյալ տարի ավարտել ենք Լոր գյուղի երկու՝ Սուրբ Գևորգ և Ծառու Սուրբ Հովհաննես եկեղեցիների նորոգումը։

Մասնակի աշխատանքներ են տարվում Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում, կարող ենք ասել՝ գարնանն այնտեղ վերաօծում կկատարվի։

Աշխատանքներ են տարվում նաև Փուխրուտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում։ Վերիշենի Սուրբ Հռիփսիմեում էլ հնագիտական աշխատանքներ են իրականացվում, որից հետո կձեռնարկենք վերանորոգումը։

– Ռեստավրացիա ասվածը, կարծում ենք, ենթադրում է բավականին զգույշ և նուրբ մոտեցում, գիտականություն, ժամանակի ոգուն և ճարտարապետական մոտեցումներին հավատարիմ մնալու հետևողականություն։ Կարողանո՞ւմ եք կատարվող աշխատանքների ընթացքում հավատարիմ մնալ այդ սկզբունքներին։

– Մեր կողմից արգելվել է, որ որևէ մեկն ինքնագլուխ մտնի նման աշխատանքների տիրույթ։ Պատմամշակութային արժեք ներկայացնող այդ կառույցներին, Աստծո տաճարներին չեն կարող մոտենալ նրանք, ովքեր չունեն համապատասխան թույլտվություն, փորձ և հմտություն։ Ավելին՝ ամեն մի նախագիծ պետք է մասնագիտական, փորձագիտական լուրջ քննություն անցնի։ Եվ միայն դրանից հետո կարելի է սկսել շինաշխատանքները։

Չենք կարող մոռանալ, որ նախկինում մի քանի տեղ լուրջ բացթողումներ կամ սխալ լուծումներ են թույլ տրվել այդ տեսակետից։

Սխալ աշխատանքներ են կատարվել Հալիձորի բերդի տարածքում գտնվող եկեղեցում։

Վահանավանքում նույնպես սխալ լուծումներ են տեղ գտել։

Դարեր շարունակ Սյունիքում բարձր մակարդակի վրա է եղել եկեղեցաշինությունը, այդ ժառանգությանը մենք պետք է մոտենանք ամենայն պատասխանատվությամբ։

– Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյան, ուրախ ենք Որոտնավանքում Ձեր նախաձեռնած գործերի համար։

Ձեզ՝ հարգանք և հաջողություններ։

– Շատ շնորհակալ ենք «Սյունյաց երկիր» պարբերականին, թող Աստված օգնի Ձեր և մեր լրագրին, թերթի ամբողջ խմբագրակազմին։ Թերթը միշտ լավ գործեր է կատարում, գիտական մակարդակով և պատշաճությամբ ուշադրություն է դարձնում մեր սրբություններին, Հայ առաքելական եկեղեցու տաճարներին։

Թող Ձեր ընթացքը հետայսու նույնպես բարի լինի։

Նորից և կրկին՝ Աստված օրհնի Ձեզ։

 

Հարցազրույցը՝

Մարիամ Լազարյանի

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10