Վերաքննիչը եւս չի ուզում, որպեսզի Սյունիքի մարզպետի դեմ քրեական գործ հարուցեն

21.02.2018 10:24
1956

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բնապահպան Արթուր Գրիգորյանի կողմից Հայաստանի գլխավոր դատախազության դեմ ներկայացված բողոքը: Գրիգորյանն անցյալ տարի դիմել էր դատախազություն՝ խնդրելով պարզել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի առնչությունն իր եւ այլ հասարակական գործիչների դեմ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման եւ տարածման հետ: Դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցելը։Նշենք, որ վարկաբեկիչ անանուն տեսանյութը սոցիալական ցանցերում տարածվել էր 2016 թվականին «Փակագծերից դուրս» ֆեյսբուքյան էջի կողմից։ Ըստ տեսանյութի՝ Արթուր Գրիգորյանը եւ բնապահպան Ինգա Զառաֆյանն իրենց ՀԿ-ներով ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմաներում եւ բնապահպանական առաքելության անվան տակ՝ մեծ գումարներ են վերցրել հանքաարդյունաբերական ընկերություններից՝ նրանց աշխատանքը դրական գնահատելու դիմաց։

Գրիգորյանի հաղորդման համաձայն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն կապեր ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության հետ, եւ հենց այդ ՀԿ-ն է կանգնած սուտ, վարկաբեկող տեսանյութի հետեւում։

Բնապահպանները բազմիցս բարձրաձայնել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության անօրինականության, բնապահպանական վնասներ հասցնելու մասին։ Ըստ Գրիգորյանի՝ վարկաբեկիչ տեսանյութը նպատակ ուներ լռեցնել իրենց եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը։ Գլխավոր դատախազությունը, սակայն, որոշել է հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցել։

Վերաքննիչ քրեական դատարանում դատախազը նշել է, որ ինքը չի կարող ամեն մի բողոքի հիման վրա գնալ եւ ստուգել պաշտոնյաների կողմից հանցանք կատարելու վերաբերյալ հաղորդումները: Նա ասել է, որ Գրիգորյանը փաստեր չի ներկայացրել, այլ ընդամենը ենթադրություններ։

«Մոտս հարց է առաջանում՝ ես ի՞նքս պետքա հետաքննություն անեի, ապացուցեի՞, նոր ապացուցված փաստական հանգամանքները ներկայացնեի դատախազությա՞նը: Դա դատախազության գործառույթն է։ Եթե չեն քննել հաղորդումը, ինչպե՞ս են համոզված, որ դա ընդամենը իմ ենթադրությունն է», - Epress.am-ին ասել է Արթուր Գրիգորյանը։

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը գործը կարճելը նույնպես հիմնավորել է նրանով, որ Գրիգորյանի հանցագործության մասին հաղորդումն իր մեջ չի պարունակել կոնկրետ փաստեր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյաին կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այլ հիմնված է իր ենթադրությունների վրա:

Ըստ Արթուր Գրիգորյանի՝ ներկայումս համակարգված ճնշում է կիրառվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, որը դրսեւորվում է հանքարդյունաբերության եւ կոռուպցիայի հարցերով զգայուն խնդիրներ բարձրացնող մարդկանց մասին զրպարտող արշավներ կազմակերպելով եւ ֆինանսավորելով, նրանց նկատմամբ տնտեսական բնույթի ճնշումներ գործադրելով: Իրավապահ մարմինները Սյունիքի մարզպետի դեմ ներկայացրած հաղորդմանը կից փաստերը նույնիսկ չեն ուսումնասիրել եւ չեն գնահատել դրանց արժանահավատությունը: Սա պաշտոնյայի նկատմամբ բացահայտ հովանավորչություն է, որի վերաբերյալ պետք է գնահատական տրվի հակակոռուպցիոն մարմիններում, տեղական եւմիջազգային իրավական ու քաղաքական կառույցներում՝ դատական ատյանները սպառելուց հետո:

Նշենք, որ մարզպետ Վահե Հակոբյանը դատարան էր դիմել նաեւ 3 ԶԼՄ-ների դեմ, որոնք հրապարակել էին բնապահպանի հանցագործության մասին հաղորդումը։

epress.am

19 փետրվարի 2018թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40