«Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծելու ուժային տարբերակները խիստ սահմանափակ են․ վերլուծաբանը՝ գլոբալ շահերի բախման և մրցակցության մասին

10.09.2024 12:43
604

Վերջին շրջանում բավականին ակտիվացել է Հարավային Կովկասում կապուղիների ապաշրջափակման և այդ համատեքստում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, ընդ որում՝ օրակարգը բխում է միանգամից մի քանի կենտրոններից, մի կողմում Ադրբեջանն ու Թուրքիան են իրենց պահանջով, մյուս կողմում նույն հարցի շուրջ առաջին պլան են մղվել Ռուսաստան-Իրան հարաբերությունները։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի հայտարարությանը, որի համաձայն՝ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ խոսույթ է, և այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու նախագծեր կան: 

«Նպատակը բախվող շահերի այս ձևաչափում յուրաքանչյուրի կողմից իր դիրքերի ամրապնդումն է։ Եթե դիտարկենք վերջին ժամանակահատվածը, ապա թեմայի վերստին ակտիվացումն արձանագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ընթացքում, որտեղ այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իրանի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը չի բխում նաև Հայաստանի շահերից։ Դրանից հետո եղավ որոշակի ակտիվացում Ադրբեջանում և Ռուսաստանում։ Խոսքը վերաբերում է հատկապես ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցից հետո այնտեղ հնչած հայտարարություններին, ինչպես նաև Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությանը։ Այդ ամենից հետո արձանագրվեց նաև ակտիվացում Իրանի կողմից տարբեր մակարդակներում և վերստին ամրագրվեց Թեհրանի կտրուկ մոտեցումը տվյալ խնդրի առնչությամբ»,- մանրամասնեց վերլուծաբանը։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ դեռևս 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «միջանցքի» հարցով որդեգրած նոր մարտավարության համատեքստում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են բախվում տարբեր խաղացողների դիրքորոշումները։ 

«Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ դիրքորոշման համաձայն՝ այդ ծրագիրը կամ կապը Նախիջևանի ու Ադրբեջանի միջև իրականացվելու է, իսկ թե որ երկրի տարածքով և ում վերահսկողությամբ, դա արդեն իրենց համար երկրորդական է։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես են արձանագրվում աշխարհաքաղաքական մրցակցության հերթական դրսևորումները։ Ռուսաստանի Դաշնությունը, հաշվի առնելով իր խնդիրներն ուկրաինական ճակատում և հնարավոր մարտահրավերները Հարավային Կովկասում,  կրկին փորձում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերակենդանացման միջոցով օրակարգ բերել ապաշրջափակման կետը և ներկայացնել իրեն վերապահված հնարավորություններն ու պարտավորությունները։ Մյուս կողմից տեսանելի է, թե ինչպես իրանական կողմն է ձգտում հակադարձել ՌԴ-ին՝ ընդգծելով, որ  ցանկացած «միջանցք», որը կանցնի Հայաստանի տարածքով, անընդունելի է Իրանի համար, քանի որ դա ազգային անվտանգության հարց է»,- նշեց մեր զրուցակիցը։

Վերլուծաբանի կարծիքով՝ ապաշրջափակման հետ կապված վերջին բանաձևերում բախվում են արդեն Ռուսաստանի և Իրանի շահերը, որոնցից յուրաքանչյուրն այդ խնդրի նկատմամբ սեփական դիրքորոշման միջոցով փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։

Անդրադառնալով նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի կարծիքին, ըստ որի՝ ովքեր երազում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, դա նրանց համար կմնա երազ, վերլուծաբանն ընդգծեց, որ չնայած այսօրվա աշխարհում ոչինչ բացառել հնարավոր չէ, այդուհանդերձ, այս պահին «Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծելու ուժային տարբերակները խիստ սահմանափակ են։

«Ինչ վերաբերում է հայտարարություններին և հռետորաբանությանը, ապա այս պահին գործընթացները գլխավորապես քաղաքական-քարոզչական ու դիվանագիտական հարթություններում են, որովհետև սա այն խնդիրը չէ, որի կապակցությամբ կան բավարար իրավական հիմքեր, որոնք օգտագործելով՝ փորձ արվի այն լուծել ուժային եղանակով։ Այս պահին կապուղիների բացման խնդրի վերստին ակտիվացումը ռուսական կողմից ունի որոշակի նպատակներ։ Դա ՌԴ-ի դիրքերի ամրապնդմանը միտված քայլ է, իսկ մյուս կողմից որոշակի նախազգուշացում է հայկական կողմին առ այն, որ ՌԴ-ուն ունի որոշակի լծակներ՝ տարածաշրջանում իր շահերն առաջ մղելու և այնպիսի լուծումների գնալու, որոնք կարող են բխել իր մյուս դաշնակցի՝ Ադրբեջանի շահերից։ Ահա հենց այդտեղ էլ առաջին պլան է մղվում Իրանի պարագան, որը նույն խնդրի թմբկահարմամբ՝ փորձում է իր դիրքերի ամրապնդմանը միտված քայլեր անել»,- ասաց Պետրոսյանը։

Նրա պնդմամբ՝ այս պահին ռազմական գործողությունների մասին խոսելու հիմքեր չկան, պարզապես կողմերը հարաբերվում են քաղաքական և քարոզչական հարթություններում՝ փորձելով շահել դիվիդենտներ։ Քանի որ երկու հիմնական դերակատարներից բացի, կան խնդրի այլ շահառուներ, հետևաբար քարոզչական կողմը շատ կարևոր է, և եթե ռուսական ու իրանական կողմերը ցուցաբերում են անհամաձայնություն, դրանով իսկ մեսիջներ են ուղարկում ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև տարածաշրջանի զարգացումներով հետաքրքրված մյուս խաղացողներին՝ Թուրքիային և արևմտյան պետություններին։         

 

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19