Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 2 տեսչական մարմինների խոշորացույցի տակ

24.01.2020 18:29
1913

Այսուհետ Հայաստանի 9-ը մետաղական հանք շահագործող ընկերություններ կարող են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգվել 6 ամիսը մեկ անգամ: Այդ ընկերություններն են՝ Ագարակի պղնձամոլիբդենի հանքավայրը շահագործող Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն, Մեղրաձորիոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ն,Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Ի դեպ, Զանգեզուրի կոմբինատը միակն է այս ընդերքօգտագործողների թվում, որ 6 ամիսը մեկ կարող է ստուգվել նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀՏՄ) կողմից: ՔՏՀՏՄ-ն իրավունք է ստացել 6 ամիսը մեկ ստուգել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ևս 31 կազմակերպություն:

Տեսչական մարմինների կողմից ստուգվելիք կազմակերպությունների ցանկը գործադիրը հաստատեց հունարի 23-ի նիստում՝ փոփոխություն մտցնելով ՀՀ կառավարության 2011թ-ի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ: Այսպիսով տեսչական մարմինները նոր որոշմամբ ընդհանուր կստուգեն 40 կազմակերպություն նախկին 18-ի փոխարեն: Ըստ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման՝ ստուգվելու են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց գործունեությունը հանրության և պետության համար ունեն կենսական նշանակություն ,կամ որոնց գործունեությունն առավել ռիսկային է մարդու առողջությանը և շրջակա միջավայրին վնաս հասցնելու տեսանկյունից

Ստորև ներկայացնում ենք ստուգվելիք կազմակերպությունների ամբողջական ցանկը:

ecolur.org

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40