Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում նոր ժամանակներ են սկսում

18.10.2021 16:21
2939

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը պատկանում են նաև Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերել է ՀՀ կառավարությանը, իսկ կոմբինատում բաժնետոմսերը ձեռք է բերել Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության միջոցով։ 

ԶՊՄԿ-ում Տրոցենկոյի բաժնետոմսերի առկայության մասին հաղորդեց ՀՀ կառավարությունը։ Պղնձամոլիբդենայինում 60 տոկոսի հասնող բաժնետոմսերի առքուվաճառքը, ըստ կառավարության, կայացել է սեպտեմբերի 30-ին, իսկ կառավարությանը նվիրած բաժնետոմսերը կազմում են ամբողջ կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։ Մինչև 2020-ը կոմբինատի մեծամասնական բաժնետերը գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խումբն էր, որից ԶՊՄԿ-ն բաժնետոմսերի հետգնում էր իրականացրել։ Երեկ այդ բաժնետոմսերը տեղաբաշխվել են՝ անցնելով ռուսական ընկերությանը։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Տրոցենկոն ուրախությամբ է տեղեկացրել, որ իրենց գնած բաժնետոմսերի մի մասը փոխանցել են կառավարությանը.

«Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, իսկ Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր հերթին հայտնել է, որ տարածված պրակտիկա է խոշոր հանքարդյունաբերական ընկերությունում պետական բաժնեմաս ունենալը։ 

Ռոման Տրոցենկոն միլիարդատեր է, նրան է պատկանում  AEON Corporation-ը, որն իր մեջ ներառում է 14 օդանավակայան, նավահանգիստներ ու բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոններ Եվրոպայում։ Ըստ Forbes-ի՝ Տրոցենկոյի ունեցվածքը գնահատվում է 1,3 միլիարդ դոլար։ 

ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի այս փոփոխությունն ըստ էության չի ազդել մյուս բաժնետերերի ունեցած մասնակցության չափի վրա «Զանգեզուր մայնինգ» ընկերության միջոցով կոմբինատի 12,4 տոկոսը պատկանում է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական հարցերի զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին, իսկ 12,5 տոկոսը՝ «ԱՄՓ հոլդինգ» ընկերությանը, որի սեփականատերերն են Կարեն Հակոբյանը՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը, Մհեր Պոլոսկովը՝ կոմբինատի նախկին գլխավոր տնօրենն ու Նարեկ Ամբարյանը՝ զինվորական դատախազ Տիգրան Ամբարյանի եղբայրը։ 

Կոմբինատում բաժնետոմսերի առյուծի բաժինը ձեռք բերելու նպատակին էր ձգտում նաև Միխայիլ Զուրաբովը։ Օգոստոսի 25-ին գրել էինք, որ Զուրաբովը «Զանգեզուր մայնինգ»-ի միջոցով մի քանի դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԶՊՄԿ-ի՝ պահանջելով նախկինում «Քրոնիմետ»-ից հետ գնված բաժնետոմսերը նախապատվության իրավունքով օտարել իրեն։ Փաստացի, կոմբինատի բաժնետոմսերի հերթական խոշոր գործարքը շրջանցել է Զուրաբովին, ու նա չի կարողացել բաժնետոմսերի ձեռքբերմամբ դառնալ մեծամասնական բաժնետեր։ Դատական հայցերի ճակատագիրը դեռևս անորոշ է։ 

ԶՊՄԿ-ում պետական բաժնեմաս ունենալը կառավարությանը թույլ է տալու մասնակցել բաժնետերերի ժողովներին, նաև կոմբինատի տնօրենների խորհրդում ունենալ ձայներ։

***

Կառավարությունը բացի 25 տոկոս բաժնետոմսերը որպես սեփականություն ընդունելուց, այլ մանրամասներ չի հայտնում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կայքում ևս բաժնետոմսերի առքուավաճառքի մասին տեղեկություններ չկան։

Նվիրատվության պայմանագիրը կնքվելու է տասն օրվա ընթացքում։

 

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը:

«Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերության, այլ նաև մեր տնտեսության համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Ռոման Տրոցենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության համար, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ:

«Մենք ուրախ ենք ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև՝ նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ»,-ասել է նա:

Վարչապետը նկատել է, որ պղնձաձուլարանի կառուցումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների նոր պահանջարկի: 

«Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար, և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերումը, ինչը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, կնպաստի մասնավոր հատված-պետություն համագործակցության ընդլայնմանը, ԶՊՄԿ-ի հետագա արդյունավետ գործունեությանը:

Զրուցակիցները կարևորել են ծրագրերի ժամանակին և հնարավորինս արագ իրականացումը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել այդ ուղղությամբ:

02.10.2021

 

 

 

 

 

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00