Զարինե Բաբայան. «Ուրախ եմ, որ սյունեցիների ինքնագիտակցությունն այսքան բարձր է»

16.12.2021 11:48
3888

Կորոնավիրուսի դեմ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել՝ ահա մերօրյա հարցը:

Կորոնավիրուսն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեծ թվով կյանքեր խլեց, ի տարբերություն անցյալ տարվա ու նախկին շտամի. վիրուսի մուտացված շտամի զոհերի թվում, ցավոք, երիասարդներ էին, հղի կանայք, նույնիսկ՝ երեխաներ:

Կապանի բժշկական կենտրոնի  պոլիկլինիկայի իմունիզացիայի բաժնի ղեկավար, ընտանեկան բժիշկ Զարինե Բաբայանի հետ զրուցեցինք Կապան համայնքում պատվաստումների հանդեպ վստահության, առկա պատվաստանյութերի, բնակչությանը պատվաստելու ժամանակացույցի ու ընդհանուր թագավարակային իրավիճակի մասին:

  –Տիկին Բաբայան, երբվանի՞ց է Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկան կատարում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ: Մոտավոր քանի՞ մարդ է արդեն պատվաստվել այստեղ:

–2021 թվականի ապրիլից: Մինչեւ հոկտեմբեր մենք օրական պատվաստում էինք 50 հոգու, հիմա՝ մոտ 350-400: Մինչեւ հոկտեմբեր պատվաստվել է մոտ 2000 մարդ, հոկտեմբերին՝ 4000, նոյեմբերին՝ 6600:

–Ո՞ր պատվաստանյութերն են առկա այժմ Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում:

–Սկզբում մեզ մոտ առկա էր միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը, աստիճանաբար մեր զինանոցը մեծացավ, այս պահին ունենք «ԱստրաԶենակա», «ԿորոնաՎակ», «Սինոֆարմ», «Մոդեռնա» եւ «Սպուտնիկ-V»:

Ինչպե՞ս է կատարվում պատվաստանյութի տեսակի ընտրությունը, Դո՞ւք եք խորհուրդ տալիս, թե՞ բնակիչներն  ունեն նախընտրելի պատվաստանյութեր:

–Մարդկանց մեջ տարածված կարծրատիպեր կան, որ հետպատվաստումային շրջանը մեծապես կապ ունի պատվաստանյութի տեսակի  հետ: Կարող եմ ասել, որ հետպատվաստումային շրջանում հիմնականում բարդություններ չեն նկատվում. Իհարկե, որոշ դեպքերում եղել են հետպատվաստումային նորմալ համարվող անհաջող դեպքեր :  

Բարդություններ դիտվել են բոլոր պատվաստանյութերի ներարկումներից:

Պատվաստանյութի ընտրությունն ու հետպատվաստումային շրջանը խիստ անհատական են:

Անհամեմատելի են հետպատվաստումային բարդություններն ու կորոնավիրուսի հետևանքները: Ես ափսոսանքով ու ցավով եմ հիշում իմ հիվանդներին, ովքեր այս վարակի զոհը դարձան: Թող պատվաստվեին, ծանր տանելու դեպքում կվերահսկեինք ընթացքը եւ ոտքի կկանգնեցնեինք, չէր լինի մահացողների այս աղետալի թիվը:

Տեսա, որ գրված էր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը մինչեւ կեսօր է կատարվում, ինչու՞:

–Կորոնավիրուսի պատվաստումն իրականացնելու համար պոլիկլինիկան օժանդակ տարածք կամ աշխատակիցներ չունի: Բացի այդ երեխաների պատվաստումը չենք ցանկանում համընկնի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի հետ:

Պատվաստվողների թիվը շատ մեծ է, ինչպես արդեն նշեցի՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին օրական մինչեւ 400 հոգու պատվաստել ենք, կա հրահանգ առողջապահության նախարարությունից, որ պատվաստվածների վերաբերյալ տեղեկատվությունը մինչեւ օրվա ավարտ ներբեռնենք «Արմեդ» համակարգ, այդ պատճառով էլ որոշել ենք օրվա առաջին կեսին կատարել պատվաստումներ, երկրորդ կեսին՝ ինֆորմացիան ենք մուտքագրում: Ունենք նաեւ արտագնա խումբ՝ բժիշկ, բուժքույր եւ գրանցող, որը լինում է հեռավոր բնակավայրերում, նաեւ գնում է պատվաստելու այն անձանց, ովքեր տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունեն:

Առողջապահության նախարարությունը նոր գործիքակազմ կիրառեց, որով դժվարանում է առանց պատվաստման աշխատանքի ներկայանալը: Արդյո՞ք պատվաստվողների թվի աճը կապ ունի այդ արգելքների հետ:

–Ես չեմ տեսնում նման կապ, սկզբում՝ այո, մարդիկ պատվաստվելիս դժգոհում էին, ասում, որ պարտադրանքն է իրենց մեզ մոտ բերել: Հիմա ամեն օր հերթեր են, պատվաստվել ցանկանում են գրեթե բոլորը, պատկերացրեք՝ մարդն առավոտյան ութից հերթ է կանգնում, եւ եթե չի ստացվում, հաջորդ օրն էլ է գալիս պատվաստվելու: Պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում չաշխատող քաղաքացիները, տարեցները: Կարող եմ ասել, որ պատվաստումների հանդեպ անվստահությունը վերացել է:

  –Բնակչության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել նաեւ այն փաստը, որ պատվաստումները կատարվում են առանց մարդու առողջության ընդհանուր զննման: Ի՞նչ կարծիք ունեք այդ բողոքի վերաբերյալ:

–Իմ հիվանդների հետ աշխատում եմ մինչեւ պատվաստվելը զրուցել, եթե նրանք կյանքի ընթացքում ունեցել են հետպատվաստումային լուրջ բարդություններ, եթե առաջին դեղաչափի ներարկումից հետո են դիտվել լուրջ բարդություններ, խորհուրդ եմ տալիս չպատվաստվել: Երբեմն գալիս են  շնչառական հիվանդություններով, նույնիսկ ջերմությամբ, նման դեպքերում բուժում եմ նշանակում, հորդորում միայն լիարժեք առողջանալուց հետո գալ պատվաստման:  

Շնորհակալ եմ, տիկին Բաբայան, ինչ կցանկանայիք հավելել մեր զրույցին:

– Ինքս առաջին պատվաստվողներից եմ եղել, պատվաստվելուց հետո մեկնել եմ Հայաստանից, եղել տարբեր վայրերում, բայց չեմ վարակվել: Ցավոտ է տեսնել՝ համավարակի օրեցօր ավելացող զոհերին: Արդեն իսկ նկատում եմ, որ մեր ազգաբնակչությունը հասկանում է պատվաստանյութերի անգնահատելի դերն այս իրավիճակից դուրս գալու համար:

Ես ուրախ եմ, որ սյունեցիների ինքնագիտակցությունն այսքան բարձր է: Առողջություն եմ մաղթում բոլորին:

Զրույցը՝ Տիգրանուհի Բադալյանի

 

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21