1000 խոշոր հարկատուները հունվար-սեպտեմբերին վճարել են 721 մլրդ 396 մլն դրամ հարկ. առաջատարը «Գրանդ տոբակոն» է

19.10.2020 14:50
1288

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբերին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն 730 հազար դրամ հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին 764 մլրդ 557 մլն 769 հազար դրամ հարկ: Այսինքն՝ 9 ամիսների ընթացքում 2019-ի 9 ամիսների համեմատ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են 43 մլրդ 161 մլն 39 հազար դրամով կամ շուրջ 5.7 տոկոսով:

Իսկ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 187 մլրդ 611 մլն 90 հազար դրամ հարկ, ինչը եւս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 խոշորների վճարած հարկերից պակաս է 2 մլրդ 126 մլն 761 հազար դրամով կամ 1.1 տոկոսով:

2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 36 մլրդ 215 մլն 146 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 4 մլրդ 61 մլն 886 հազար դրամով կամ շուրջ 10.1 տոկոսով։ 2019-ի 9 ամիսներին ընկերությունը վճարել էր 40 մլրդ 277 մլն 32 հազար դրամ հարկ։

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 34 մլրդ 866 մլն 254 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 33 մլրդ 623 մլն 700 հազար դրամ հարկ: Այս դեպքում արդեն ընկերության վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 242 մլն 554 հազար դրամով կամ 3.7 տոկոսով։

2019-ի առաջին 9 ամիսների առաջատարը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», այս անգամ 3-րդ տեղում է։ 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը վճարել է 31 մլրդ 310 մլն 374 հազար դրամ հարկ։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 40 մլրդ 594 մլն 294 հազար դրամ հարկ, այսինքն՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նվազել են 9 մլրդ 283 մլն 920 հազար դրամով կամ շուրջ 22.9 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 16 մլրդ 264 մլն 679 հազար դրամ հարկով։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր 12 մլրդ 523 մլն 893 հազար դրամ հարկ։ Ստացվում է, որ նրանց վճարած հարկերն աճել են 3 մլրդ 740 մլն 786 հազար դրամով կամ շուրջ 29.9 տոկոսով։

Դրան հաջորդում է «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարած 14 մլրդ 360 մլն 761 հազար դրամ հարկով։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր 9 մլրդ 103 մլն 801 հազար դրամ հարկ, այսինքն՝ վճարված հարկերն աճել են 5 մլրդ 256 մլն 960 հազար դրամով կամ շուրջ 57.7 տոկոսով։ Այստեղ հարկ է նշել, որ նախորդ տարի «Սիփիէս Օիլից» բացի, կար նաեւ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը վճարել էր 4 մլրդ 794 մլն 222 հազար դրամ հարկ։

2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 6-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 726 մլն 970 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 13 մլրդ 362 մլն 59 հազար դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերն աճել են 635 մլն 89 հազար դրամով կամ շուրջ 4.7 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 11 մլրդ 953 մլն 130 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 10 մլրդ 750 մլն 288 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ Բեգլարյանի ընկերության վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 202 մլն 842 հազար դրամով կամ շուրջ 11.2 տոկոսով։

8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 517 մլն 990 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 9 մլրդ 701 մլն 380 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 816 մլն 610 հազար դրամով կամ 8.4 տոկոսով:

9-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 357 մլն 802 հազար դրամ հարկով։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 6 մլրդ 654 մլն 398 հազար դրամ հարկ, այսինքն՝ «ՄՏՍ-Հայաստանի» վճարած հարկերը ավելացել են 3 մլրդ 703 մլն 404 հազար դրամով կամ 55.7 տոկոսով:

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարած 9 մլրդ 37 մլն 986 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 10 մլրդ 537 մլն 670 հազար դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 499 մլն 684 հազար դրամով կամ 14.2 տոկոսով:

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37