2019թ․ առաջին 9 ամիսներին Հայաստանի և Արցախի զինված ուժերում գրանցվել է մահվան 35 դեպք

09.10.2019 11:49
1204

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին 9 ամիսներին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին 9 ամիսներին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 35 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 50 դեպք։

35 դեպքից 11-ը ավտովթարի հետեւանքով են, 8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ սպանության, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։

Ինչպես տեսնում ենք, 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ՝ 57 %-ով, նվազել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը, 33 %-ով` առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը, 20%-ով՝ սպանության հետեւանքով մահացության դեպքերը, 15 %-ով՝ ավտովթարի հետևանքով դեպքերը և 75 %-ով՝ դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը։ Ինքնասպանություն որակված դեպքերի թիվը նույնն է, ինչ նախորդ տարվա նույն ժամանակահվածում։

Մահացության 35 դեպքերից 24-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 10-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։

23-ի մասին առկա է պաշտոնական հաղորդագրություն, գրառում պաշտոնատար անձանց սոցիալական կայքէջում կամ վերջիններիս կողմից տեղեկատվության հաստատում կամ տրամադրում լրատվամիջոցներին:

6 դեպքի մասին տեղեկատվություն տարածվել է միայն ԶԼՄ-ից, որից 2-ի դեպքում՝ հղում անելով  պաշտոնական աղբյուրին։

6 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել ո՛չ պաշտոնական աղբյուրներով, ո՛չ պաշտոնատար անձանց սոցիալական էջերի հրապարակումներում և ո՛չ էլ լրատվամիջոցներով։            Դրանց մասին Կազմակերպությունը տեղեկացել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից՝ ի պատասխան հարցումների։

Պաշտոնական նախնական տվյալներով՝ 35 դեպքից 15-ը կապված է զինծառայության հետ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ  այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է  դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:  

23 դեպքի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

forrights.am

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34

Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան

16.10.2026 14:15