Ադրբեջանցիները փորձել են գերեվարել  Տեղ գյուղի կոմբայնավարին, բայց չի հաջողվել

20.07.2021 12:00
5269

Երեկ՝ հունիսի 19-ին, համացանցում լուրեր տարածվեցին Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի՝ Ադրբեջանի հետ սահմանակից հատվածից հայ կոմբայնավարի գերեվարման մասին։ Քանի որ լուրերը հակասական էին՝ մեկը խոսում էր գերեվարելու, մեկ ուրիշը՝ ադրբեջանցիների կողմից նախազգուշացման մասին, որոշեցինք զրուցել Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ:

– Պարոն Շադունց, ի՞նչ իրավիճակ է այս պահին, արդյո՞ք  կարգավորվեց կոմբայնավարի հետ կապված միջադեպը։

– Դեպքը պատահել է հունիսի 19-ի ժամը 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում՝ Տեղ գյուղի Շպկի կոչվող դաշտամասում. բնակիչներն ահազանգել են, որ մե՛ր կոմբայնը մե՛ր տարածքում աշխատելիս է եղել, երբ ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել են կոմբայնը եւ պնդել, թե տեխնիկան 10 մ հատել է սահմանը։ Միջադեպի մասին տեղյակ եմ պահել բանակային կորպուսի հրամանատարին, սահմանապահ զորքերի հրամանատարին, նաեւ խաղաղապահ զորքերի հրամանատարին: Մինչեւ երեկոյան 16։30-ը ընթացել են բանակցություններ եւ հարցը լուծել ենք՝ սահմանի մոտավոր գծանշմամբ, քանի որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանք որեւէ գերատեսչության կողմից դեռեւս չի կատարվել։ Մեր վարելահողն ավարտվում է ձորակով, որը դեռեւս խորհրդային տարիներին համարվում էր սահման, բայց ադրբեջանցիները պնդում են, թե ձորակից դեպի Հայաստանի կողմ 10 մետր եւս ադրբեջանական է։

– Պարոն Շադունց, կոմբայնավարի գերեվարման մասին տարաբնույթ տեղեկություններ կան․ կոմբայնավարը գերեվարվե՞լ է, թե՞ ոչ...

–Չի՛ գերեվարվել․ ադրբեջանցիները կոմբայնը կանգնեցնելուց հետո կոմբայնավարից պահանջել են իրենց հետ անցնել ադրբեջանական կողմ՝ սահմանախախտման վերաբերյալ բացատրություն տալու, կոմբայնավարը չի ենթարկվել նրանց պահանջին եւ մնացել է հայկական տարածքում։

Մենք շատ օպերատիվ ենք արձագանքել եւ կարճ ժամանակում հասել դեպքի վայր, պահանջել ադրբեջանցիներից՝ նախ դուրս գալ հայկական հատվածից եւ բանակցությունները շարունակել «սահմանագծին»։ Եվ նրանք ստիպված են եղել կատարել այդ պահանջները:

Հիմա, կարելի է ասել, միջադեպը հարթված է...

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40