Ադրբեջանը փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը. Հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

31.01.2024 14:57
704

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման կապակցությամբ, որը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միության անդամ կազմակերպությունները լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները և հետամուտ են լավագույն լուծումների ներդրման հարցում։

«Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել՝ կայուն կառավարման առումով։ Չէինք ակնկալում, որ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները կնկատեն կամ կխրախուսեն այդ փոփոխությունները, բայց առնվազն հույս ունեինք, որ զուտ ազգային շահերից ելնելով զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը։

Օրինակները բազմաթիվ են։ Ամենաթարմը՝ օրերս ադրբեջանական կազմակերպությունների և պաշտոնյաների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դեմ արված համախմբված հայտարարություններն են, որոնցում, ցավոք, հիմնական հղումը հենց հայաստանյան կազմակերպություններին է արվում: Ադրբեջանում արդեն բացահայտ աջակցություն են հայտնում հայաստանյան բնապահպանական կազմակերպություններին՝ ոլորտի դեմ պայքարում: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ հայաստանյան որոշ ՀԿ-ներ նման մտադրություն չեն ունեցել, նրանց օգտագործել և օգտագործելու են մեր երկրի տնտեսության դեմ։ Մինչդեռ ոլորտի մասնագետները բազմիցս զգուշացրել են հայաստանյան ՀԿ-ներին նման շրջադարձի մասին։

Մեկ այլ օրինակ է վերջերս Հայաստանի հանքարդյունաբերական մարզերում չեխական ինչ-որ կազմակերպության կողմից արված հետազոտությունը՝ հայկական բնապահպանական հասարակական երկու կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հայաստանյան փորձագիտական շրջանակներից մտահոգություններ բարձրացվեցին թե' այդ կազմակերպության հետազոտության հնարավոր որակի, թե' որևէ կերպ չհավաստված այդ «արդյունքների» հրապարակման առումով, որոնք կարող են օգտագործվել ոչ բարեկամ երկրների կողմից։  Եվ, իրոք՝ այդ «հետազոտության» արդյունքների հրապարակմանը անմիջապես հաջորդեցին պրոադրբեջանական մամուլի ակտիվ հրապարակումները, որոնցով փորձ է արվում Հայաստանը ներկայացնել բնապահպանական դժոխք, իսկ հայկական հանքարդյունաբերությունը՝ տարածաշրջանի աղտոտման աղբյուր։

Հայտնի է, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը։  Ցավով պետք է հիշեցնենք Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը։ Ադրբեջանն իր բոլոր միջոցները ներդրեց այդ նախագիծը վիժեցնելուն, ինչը հանգեցրեց նրան, որ գործարանը տեղափոխվեց, միլիոնավոր դոլարների վնաս պատճառվեց մեր տնտեսությանը»,-նշվում է հայտարարության մեջ։

Միությունը հիշեցնում է՝ Ադրբեջանի մշտական թիրախում են Մեծամորի ատոմակայանը, Կապանի, Քաջարանի կոմբինատները, դեռևս չգործող Ամուլսարի հանքը, Արարատի ոսկու կորզման գործարանը, Թեղուտը՝ հիմնականում անհեթեթ, ակնհայտ կեղծ և վտանգավոր մեղադրանքներով, որոնց մեծ մասում վկայակոչվում են հայաստանյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։ «Զարմանալի կազմակերպվածությամբ միջազգային ատյաններին նամակներ գրելով, հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հետևողականորեն աջակցում են Ադրբեջանի՝ Հայաստան ներդրումների մուտքը կանխելու ջանքերին։

Մենք մտահոգություն արտահայտելու որևէ մեկի իրավունքը սահմանափակելու նպատակ չունենք, սակայն ուզում ենք հիշեցնել, որ ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին, կասկածի տակ են դնում մեր երկրում պատասխանատու և ժամանակակից հանքարդյունաբերություն ունենալու հեռանկարը։ Դարձյալ ստիպված ենք կոչ անել հրապարակային հայտարարություններում դրսևորել առավելագույն զգուշավորություն, չանել զրպարտչական հայտարարություններ, որոնց ոլորտի կազմակերպությունները ստիպված են լինում արձագանքել դատական հայցերով՝ այդ թվում՝ երկրի շահերից ելնելով»,-հայտարարում է միությունը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08