Ադրբեջանը թաքցնում է Ղազանչեցոցի վերակառուցման նախագիծը

12.07.2021 19:02
1142

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները չեն մասնակցել Ադրբեջանի կառավարության կազմակերպած՝ դիվանագետների այցելությանը Շուշի։ Այցին մասնակցել են  46 պետությունների՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններ։ 

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ երեք դեսպանների՝ այցից հրաժարվելը մեծ իրարանցում է առաջացրել։

Դա անվանել են «դեմարշ» և ԱՄՆ-ն, Ռուսաստանին ու Ֆրանսիային մեղադրել են «հայամետ» դիրքորոշման մեջ։ Ալիևի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է․

«Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»։

ԱՄՆ դեսպանը մերժեց Շուշի այցի հրավերը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն էլ հանդես եկավ զեկույցով՝ Արցախում պատմամշակութային կոթողներին հասցված վնասների մասին։ Զեկույցում նշվում է․

«ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը խորապես անհանգստացած է՝ տեսնելով Լեռնային Ղարաբաղի կրոնական վայրերին  վնաս հասցնելու ապացույցները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել շինարարությունը, որը սպառնում է այդ վայրերին և թույլ տալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջությամբ հետաքննի նրանց կարգավիճակը»։

Իսկ Ադրբեջանը շարունակում է մանևրել․Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՈՍ-ի  Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն ասում է, որ Ղազանչեցոցն Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես ուդիական եկեղեցի․ դրա փորձը նրանք ունեցել են,- ասում է Գյուրջյանը։ Մասնավորապես, երբ համաշխարհային ոչ նյութական ժառանգության ցանկում ներառվում էր խաչքարը, որպես հայկական արվեստի եզակի ստեղծագործություն, Ադրբեջանը ներկայացրեց ուդիական համայնքին, ասելով, թե ուդիներն էլ ունեն խաչքարեր և պետք է տարանջատել՝ ուդիական կամ հայկական խաչքար։ Տևական ժամանակ՝ ԶԼՄ-ները հրապարակում են Ղազանչեցոց Սուրբ Աստվածածնի լուսանկարներ։ Դրանցում երևում է, որ եկեղեցում շինարարություն է գնում, բայց տարածքը փակված է պաստառներով։ Ի՞նչ նախագծով է եկեղեցին վերանորոգվում՝ ԻԿՕՄՈՍ-ին հայտնի չէ, Ադրբեջանում ԻԿՕՄՈՍ չկա։

«Ադրբեջանը, եթե գոնե ԻԿՕՄՈՍ ունենար, կկարողանայինք կապ հաստատել։ Օրինակ, Թուրքիայում կա ԻԿՕՄՈՍ, և չնայած մենք չունենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ, միջազգային այս կառույցի շնորհիվ կարողանում ենք նորմալ շփվել, հարցեր հղել, պատասխաններ ստանալ, Ադրբեջանի դեպքում հնարավոր չէ»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։

Ղազանչեցոցի շինարարության նախագծի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի նաև Արցախի թեմը։ Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ ռուս խաղաղապահների միջոցով էլ ևս հաջողվում որևէ ինֆորմացիա  ստանալ․

«Այս վերջերս էլ Շուշի պատվիրակություն այցելեց, որտեղ Բաքվից ռուս ուղղափառ եկեղեցու քահանան էր այցելել, խաղաղապահների քահանան էլ ուզում էր բարձրանալ Շուշի, բայց նրան թույլ չտվեցին»,-ասում է Արցախի թեմի առաջնորդը։

ԻԿՕՄՈՍ-ի նախագահի կարծիքով՝ Ղազանչեցոցում ընթացող շինարարության նախագիծը կարելի է միայն ռուս խաղաղապահների միջոցով տեսնել, քանի որ այս պահին միջնորդի դերում նրանք են։ Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը «Ռադիոլուր»-ին հայտնեց՝  տեղեկություն ստանալու ուղղությամբ քայլեր արել են, բայց ապարդյուն․

«Անհնար է երկխոսել, մենք երկար բանակցել ենք ռուս խաղապահների հետ, գրեթե ամեն օր քննարկումներ են եղել մեր մշակութային ժառանգությունը քաղաքից դուրս հանելու մասով, բայց որևէ օգուտ չի եղել։ Ադրբեջանը ոչ միայն ֆիզիկապես, այլ ուղղակի Շուշիի թեման շոշափել, Շուշիին մոտենալ բոլոր ասպեկտներով արգելում է»,-ասում է նախարարը։

Նախարարը չի բացառում, որ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշի այցից հրաժարվելը կարող է ինչ-որ առումով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Շուշիի պատմության, հայկականության վրա։ Խնդրով, սակայն, ըստ նախարարի, առանց հոգնելու պետք է զբաղվի հայկական կողմը՝ անդադար բարձրացնելով հայկական մշակույթի պահպանության հարցը։ 

hy.armradio.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10