Արամ Պապյան. հիանալի մարդ ու հայրենասեր

15.02.2022 12:11
2190

 Արամ Հրաչիկի Պապյան. ծնվել է 1973թ. փետրվարի 6-ին, Քաջարան քաղաքում։  Սովորել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։  1989-1994 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետում՝  ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն. այդտեղ նույնպես աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ՝ արժանանալով լավագույն ուսանողի տիտղոսին։ Ինստիտուտն ավարտելուց հետո զորակոչվել է Ազգային բանակ, ծառայել որպես սպա (1994-1996թթ.): Լինելով հրետանավոր՝ մասնակցել է 90-ականների Արցախյան պատերազմին և զորացրվել լեյտենանտի կոչումով։

  1997 թ. աշխատանքի է ընդունվել  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կարճ ժամանակ անց դարձել  է  արտադրամասի ճարտարագետ։ 2009-2013 թթ. աշխատում էր ԶՊՄԿ-ի կապիտալ շինարարության բաժնում՝  ինժեներ-մեխանիկ՝ համատեղելով նոր տեխնոլոգիաների համակարգողի պաշտոնը, 2013-2018 թվականներին՝  ԶՊՄԿ-ի արտադրական բաժնի գլխավոր մասնագետն էր, իսկ 2018 թվականից նրան է վստահվել այդ ընկերության գլխավոր մեխանիկի տեղակալի պաշտոնը։

  Արամի մասին ընկերները   պատմում են՝ «Կարելի է անվերջ խոսել, պատմել նրա մարդկային հատկությունների, նրա մարդ տեսակի ու տիեզերական ոգու մասին։ Արամն օժտված էր մարդկային վեհ գաղափարներով և բնավորության այնպիսի վեհանձն գծերով, որոնք են՝  մարդասիրությունը, ազնվությունը, համեստությունը, բարությունը, կարեկցանքը: Ուրախության առիթներին կարողանում էր լիաթոք ուրախանալ, իսկ որևէ մեկի անհաջողությունը կամ տխրությունն ընդունում էր որպես անձնական ցավ։ Անձնվիրաբար, անշահախնդիր նվիրվում էր ընկերներին, շատ ընկերասեր էր և յուրաքանչյուրի հետ ուներ իր առանձնահատուկ շփման ձևը։ Արամը շատ մեծ հարգանք էր վայելում մարդկանց մեջ, քանի որ նրան շատ սիրում ու գնահատում էին թե՛ իրենից հասակով փոքրերը, թե՛ մեծահասակները՝ նրան համարելով եզակի կերպար մեր հասարակությունում։ Նույնիսկ կարճ ժամանակում առնչված մարդիկ հասցրել էին ընկալել նրա մարդ տեսակը և շատ մեծ ափսոսանք էին հայտնում եղելության առիթով, նշելով, որ Պապյանն իր խորհուրդներով, մարդկային որակներով ու մասնագիտական լուրջ կարողություններով թև ու թիկունք կլիներ մեր սերունդներին։  Ափսո՜ս, հազար ափսո՜ս, որ մեր իրականությունից հեռանում են նման մարդիկ...»։

  Արամ Պապյանը պատերազմի առաջին օրվանից, որպես պահեստազորի սպա, դասակի հրամանատարի կարգավիճակով մեկնել  է ռազմաճակատ, սկզբից՝ Սյունիքի սահմաններ, հետո՝ Արցախ։

  Քաջաբար զոհվել է  մարտական գործողությունների ընթացքում՝ հոկտեմբերի 17-ի գիշերը։

   Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» շքանշանով:

  Արամ Պապյանը հուղարկավորվել է Քաջարանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40