Արցախի Հանրապետության հռչակումը և նախապատմությունը

20.02.2019 12:15
1397

Արցախյան Շարժման 31-րդ տարեդարձի առթիվ Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը հոդվածաշար է սկսում Արցախպրեսում, որտեղ կներկայացնի 1991-94 թթ.-ի Արցախի ներքաղաքական կյանքի զարգացումները՝ նոր սերնդի համար բացահայտելով հետաքրքիր փաստեր և դրվագներ:

Հեղինակի առաջին գիտավերլուծական հոդվածը, որը վերաբերում է Արցախի Հանրապետության հռչակմանը և դրա նախապատմությանը, ընթերցողի դատին ենք ներկայացնում Հանրապետության վերածննդի օրվա առթիվ:

«Լեռնային Ղարաբաղը, (պատմական Արցախ նահանգի մի հատվածը), լինելով պատմական Հայաստանի անբաժանելի մաս, խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թ. ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի հուլիսի 5-ի ապօրինի որոշումով բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին: Այնուհետեւ, 1923 թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի Կենտգործկոմը ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմավորման մասին»: Սակայն նորաստեղծ մարզի սահմանների մեջ չընդգրկվեցին հարթավայրային Ղարաբաղի մեծ մասն ու արեւմտյան լեռնային շրջանները (ներկայումս ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից ազատագրված տարածքները):

Ադրբեջանի կողմից տասնամյակներ ի վեր կիրառված հակահայկական քաղաքականությունը, հայ բնակչության մարդկային եւ ազգային արժանապատվության ոտնահարումը ստեղծեց ծայրահեղ լարված իրավիճակ: 1985 թ. հետո գորբաչովյան` այսպես կոչված «վերակառուցման» քաղաքականությունը ԼՂ-ի հայությանը հնարավորություն ընձեռեց հանդես գալ իր ոտնահարված իրավունքների պաշտպանությամբ եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը վերամիավորելու պահանջով:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին: Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն 1988 թ. փետրվարի 21-ին ընդունեց ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքներին հակասող որոշում, որով Ղարաբաղյան շարժումը որակվեց որպես «ծայրահեղական» եւ «նացիոնալիստական», ինչպես նաեւ` փորձ արվեց հիմնահարցի քաղաքական լուծումը փոխարինել տարբեր միջոցառումներով, ինչն էլ հարուցեց մարզի բնակչության խիստ դժգոհությունը:

Անտեսելով հայ բնակչության ինքնորոշման իրավունքը եւ նրա պահանջի իրավաքաղաքական հիմնավորվածությունը` Ադրբեջանը Մոսկվայի հովանավորությամբ նորից նախընտրեց հարցի կարգավորման, ավելի ճիշտ` մեռցման ոչ քաղաքակիրթ մեթոդները` կազմակերպելով էթնիկական զտումների գործընթաց: Սա արդեն քաղաքական ահաբեկչություն էր արցախահայության եւ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ: Խորհրդային զորքերի օգնությամբ հրկիզվեցին ու ավերվեցին մի շարք հայկական բնակավայրեր: Ողջ Ադրբեջանի տարածքում սկսվեց զանգվածային մարդաորս հայ բնակչության հանդեպ, կարծես կրկնվում էին 1915 թ. իրադարձությունները` ամենուրեք տեղահանված հայ բնակչություն եւ անմեղ զոհեր: Այդ իրավիճակը պահպանվեց մինչեւ 1991 թվականը, երբ նշմարվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության լուծարման հեռանկարը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեւավորվեց ԽՍՀՄ-ի լուծարման գործընթացում, ԽՍՀՄ պետական կառույցում ներառնված ազգայինպետական կազմավորման` ԼՂԻՄ-ի եւ հայաբնակ Շահումյանի շրջանի հիմքի վրա։ Հաշվի առնելով Հայաստանի հետ վերամիավորման պահանջի բավարարման անհնարինությունը ԽՍՀՄ-ում ու միջազգային որոշ կազմակերպություններում, ինչպես նաեւ դրանց կողմից խնդիրը որպես Հայաստանի` Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություն դիտելը, ինչը կարող էր անկասելի դարձնել ադրբեջանա-հայկական պատերազմը, ԼՂ իշխանությունները ընտրեցին մարտավարության միակ ճիշտ` փոխզիջումային տարբերակը՝ սեպտեմբերի 2-ին ընդունելով ԼՂՀ հայտարարելու մասին Հռչակագիր։ Դրանով ԼՂ-ն, մի կողմից` իրեն հայտարարեց Ադրբեջանից դուրս, մյուս կողմից` հրաժարվեց Հայաստանի հետ վերամիավորումից։ Այդ պահից փոխվեց Արցախյան շարժման բնույթը, եւ այն ընդունեց անկախ պետականություն կերտելու շեշտված ուղղորդում։ Այսպիսով` ԽՍՀՄ-ի լուծարման հանգամանքներում նախկին Ադր. ԽՍՀ-ի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություններ. մեկը` ԼՂՀ-ն, մյուսը` Ադրբեջանի Հանրապետությունը»: Շարունակելի:

artsakhpress.am

 

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06