Այստեղ հագենում է երեխաների ծարավը

12.06.2018 18:20
1730

    Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Գորիսում կազմակերպված «Մանկության մոլորակ» միջոցառման շրջանակում Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանումում  բացվել էր ցուցահանդես:  Գեղագիտության այս օջախ հաճախում է  5-18 տարեկան 184 երեխա: Այստեղ նրանք հաղորդակցվում են գեղեցիկի հետ, բացվում են նրանց հոգու թեւերը, եւ սպիտակ թղթի վրա ուրվագծվում է ապագա նկարի  1-ին շտրիխը, հետո՝ 2-րդը, 3-րդը... Արհեստավարժ կոլեկտիվի ջանքերի շնորհիվ երեխաների  մտքի սլացքն ու ու երեւակայության գունեղ թռիչքները միահյուսվելով իրար՝ դառնում են նատյուրմորտներ, դիմանկարներ... Ժամանակն ասես  այստեղ չարաճճի պար է   բռնել վրձնի հարվածների հետ՝ տանելով իր խորքը, ուր այս երեխաների իրական արմատներն են. ահա ազգային տարազով տատիկն ու պապիկը, ահա սայլը, որին նստած տուն է վերադառնում հնձվորը, ահա... Ասում են տան գաղտնիքը երեխայից իմացիր: Եվ ազգի պատմության ու գենի մասին պատկերացում են տալիս երեխաների նկարները: Դրանք «խաբարբզիկի»  նման ամեն ինչ պատմում են ազգի գենի ու երազանքների, պատմության մասին, բացահայտում նույնիսկ անիմանալին եւ բացահայտման  բացահայտիչը՝ նկարները, այնքան խոսուն են, անկեղծ: Եվ  ազգային ոգի կա նկարներում, եւ զարթոնք, եւ պոռթկում, եւ մաքրություն ու աղբյուրի ջրի նման զուլալություն: Եվ ցուցահանդեսի ամեն մի նկար մի աղոթք է  առ ազգի լինելիություն, առ ազգի  հերոսական ոգի:

Ճարտարապետ Սեւադա Զաքարյանը թե՝ գեղագիտության կենտրոն ամեն տեղ կարող է բացվել: Բայց դա  կրթօջախ չէ, այն կրթօջախ է  դառնում, երբ գեղագիտական դաստիարակությունը ճիշտ հիմքերի վրա է դրվում: Ստորաբաժանման ղեկավար Արամ Մաշուրյանին դա հաջողվել է: Կրթության պակասը չարիք է: Իսկ այստեղ կրթության պակաս չկա: Ա. Մաշուրյանը կարողացել է ստեղծել մի այնպիսի կրթօջախ, ուր երեխաները ոչ միայն սիրով են հաճախում, այլեւ բարձր մակարդակի գեղագիտական կրթություն ստանում: Տեղ գյուղից երեխա է գալիս այստեղ, դա սովորական բան չէ, դա նշանակում է, որ երեխան այստեղ գտել է իրեն, գտել գեղագիտական կրթություն ստանալու այն երակը, որից  սնվելու է: Եվ օր-օրի գալիս ես այն համոզման, որ  այս շենքի 2-րդ հարկի կառուցումն անհրաժեշտություն է : Մեկ հարկանի շենքը հարիր չէ Գորիսի ճարտարապետական տեսքին: Քաղաքաշինական իմաստով 2-րդ հարկը պետք է կառուցվի, եւ  դրսի պատը պետք է Գորիսի շարվածքով լինի: Ես արդեն չափագծել եմ, գծագրել, 2-րդ հարկի նախնական  էսքիզն արդեն կա: Ինձ ոչ մեկը չի ասել, որ ես այդ գործը կատարեմ, կատարել եմ կամավոր հիմունքներով՝ հանուն Գորիսի :

 Ցուցահանդեսում ներկայացված նկարները մայիսի 31-ից իր պրիզմայով անցկացնում-գնահատում է  Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը: Եվ ցնցված է:

 -Շատ հարուստ պետություններ մեզանից հետ են մնում: Մենք հսկայական գանձ ունենք: Իսկ այդ գանձն այստեղ հաճախող երեխաներն են, եւ այդ պետություններն այսչափ ու այս մակարդակի երեխաներ չունեն: Երեխաների մտքի մեկնարկից երևում է, որ մենք ազգային մեծ կապիտալ ունենք՝ շնորհիվ այս երեխաների տաղանդի: Գույների ինչպիսի զգացողություն ունեն գորիսեցի երեխաները, աներեւակայելի է դա, եւ դա չես կարող շփոթել այլ քաղաքների երեխաների հետ:  Նրանք հետ չեն մնում մայրաքաղաքի երեխաներից: Եվ դա շնորհիվ Արամ Մաշուրյանի ղեկավարած կոլեկտիվի: Ցուցահանդեսն ինձ նաեւ մտահոգվելու-մտորելու տեղիք է տալիս. հասարակությունը պատրաստ է ընդունելու այս գանձին: Իմ կարծիքով, համաշխարհային հոգեւոր հարթակում մեր ազգի տեղը դատարկ է : Այս երեխաները վաղը , մյուս օրը պետք է զբաղեցնեն այդ տեղը, դրա համար ազգն իր ձեռքն այս երեխաների վրա պետք է պահի, հովանավորի նրանց, նրանց զարգացնելու համար պայմաններ ստեղծի:

 Ստորաբաժանման ղեկավար Արամ Մաշուրյանը մտովի արդեն այնտեղ է՝  համաշխարհային հոգեւոր  այդ հարթակում: Նա հույսը չի կորցնում: Դժվար օրերը ձմռան նման կգան ու կանցնեն, եւ ազգը ժամանակ ու հնարավորություն կունենա   տաղանդավոր երեխաների համար ճամփա բացելու, եւ այդ երեխաներն իրենց խոսքը կասեն նկարչության ասպարեզում: Ուստի կոլեկտիվը ոչ մի րոպե չի թուլացնում աշխատանքը, ամեն օր նորովի է արվեստի աշխարհի դռները բացում երեխաների առջեւ: Հետեւաբար՝  երեխաներն այստեղ են գալիս գեղագիտական անհագ իրենց ծարավը հագեցնելու  համար: 

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24