ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

08.05.2019 10:12
1442

ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: 

Օրակարգում է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը: Կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
 
Քվեարկության կդրվեն նաև նախորդ օրը քննարկված մի քանի նախագծեր: 

Քվեարկության կդրվեն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումները: Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Կքննարկվեն նաև «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

armenpress.am

 

Ճակատենի ութ սրբավայրերը, որոնցից մեկը գերության մեջ է, երկուսը՝ հայ–ադրբեջանական շփման գծում

06.10.2026 11:51

Армянский след в культуре России: Фридрих Согоян, скульптор с болью в сердце

06.10.2026 11:08

Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ

06.10.2026 10:21

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00