Բնապահպանն ահազանգում է՝ կրծողները կարող են աղբաման գցված դիմակից ու ձեռնոցից տարածել կորոնավարակը․ ԱՆ պարզաբանումը

15.04.2020 22:12
1222

Աղբամաններում նետված բժշկական թափոնները՝ մասնավորապես դիմակներն ու ձեռնոցները, ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, կարող են հետագայում վտանգ ներկայացնել եւ COVID-19-ի տարածման պատճառ դառնալ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ աղբամաններում, որտեղ մարդիկ նետում են այդ իրերը, կան մեծ քանակությամբ առնետներ եւ թռչուններ են լինում, որոնք էլ կարող են դառնալ հիվանդության տարածողներ։

Բնապահպանի խոսքով՝ այս խնդրին պետք է հետեւողականորեն մոտենալ եւ գոնե մինչ այս իրավիճակի ավարտը շարունակ ախտահանել աղբամանները։

Մեկ այլ խնդիր է, երբ մարդիկ այդ պարագաները գետնին են գցում։ Նա կարեւոր համարեց հեռուստատեսությամբ եւ ռադիոյով իրազեկման աշխատանքներ տանելը, որպեսզի քաղաքացիները հասկանան, որ օգտագործված դիմակն ու ձեռնոցը գետնին գցելով՝ կարող են տարածել վարակը։

Ընդգծենք, որ դեռեւս մարտի 29-ին Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում են Երեւանում գտնվող աղբամանները, ինչպես նաեւ կանգառները եւ այլ հանրային վայրեր:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մինչ օրս աշխարհում նման դեպք չի գրանցվել, չկա նման հետազոտություն, որ թռչուններն ու առնետները տարածեն այս վիրուսը։

Ինչ վերաբերում է օգտագործված պարագաները գետնին գցելուն, օրեր առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւս կոչ էր արել օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում եւ չաղտոտել շրջակա միջավայրը։
«Փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են»,- նշված էր գրառման մեջ։

Նախարարությունը լուսանկարները տարածել էր Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25