Դժվարություններով, բայց եւ արարումներով լի կենսագրություն

19.04.2015 17:33
2768

«1937-ին հորս` Սարգիս Աթաջանյանին, ձերբակալեցին: «Մեղքի տեր» էր, զենքը ձեռքին պայքարել էր իր հող ու ջրի, իր գյուղի, գյուղացիների կյանքի համար: Հորս տանելուց հետո դաժան վերաբերմունք սկսվեց մորս հանդեպ: Դաշնակցականի այրի էր, ոնց կուզեին` հետը կվարվեին: Գյուտկումի կոլխոզի եւ գյուղական խորհրդի նախագահները մորս նկատմամբ հանդես բերին անմարդկային վերաբերմունք: Նրանք ստիպում էին, որ մայրս ամուսնանա կոմունիստ, գրաստապահ համագյուղացու հետ, որի կինը մահացել եւ ութ երեխան որբ էին մնացել», - պատմում է զրուցակիցս` Կամո Հայրապետյանը, ում ութսունամյակը լրացավ ապրիլի 9-ին: Ահավոր դժվար է վերհիշել այդ ամենը, չի կարողանում պատմությունն ավարտել. հուզմունքը խեղդում է կոկորդը, ակնախոռոչները խոնավանում են:

Մեկուկես տարեկան էր, երբ հորը տարան, ով կնոջը պատվիրեց. «Երեխաներիս ազգանունը կփոխես, Աթաջանյաններն այս աշխարհում տեղ չունեն»: Սա դեռ ամենը չէ, «կորցրեց» նաեւ մորը, հայտնվեց Գյուտկում, այժմ` Գեղանուշ գյուղի մանկատանը: Այս ամենի մասին ուշագրավ տեղեկություններ կան Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի «Երկաթե վարագույրից այս կողմ» գրքում: Բռնադատվածի ժառանգի, «ժողովրդի թշնամու զավակի», «ազգայնամոլի որդու» պիտակները դեռ երկար պիտի «հետապնդեին»: Եվ այդ ամենից հետո վերագտնել ինքն իրեն, կրթություն ստանալ, աշխատանք ունենալ, դառնալ երկրի հարազատ զավակ, եւ դեռ պատասխանատու պաշտոններ զբաղեցնել: Աշխատել է Արարատի ցեմենտի գործարանում` էլեկտրիկի մասնագիտությամբ, հետո Քաջարանի կոմբինատի բաց հանքում, կոլտնտեսական է եղել: Կոլտնտեսությունում աշխատելիս հալածանքներ սկսվեցին, նորից Արարատի շրջան գնաց, որտեղ էլ կայացավ որպես անձնավորություն, ինչպես ինքն է խոստովանում: Բարձրագույն կրթություն ստացավ` ավարտելով Երեւանի անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտը` անասնաբույծի մասնագիտությամբ:

Աշխատանքային կենսագրության մեջ դժվարին, բայց հիշարժան էջեր են եղել: Դրանցից մեկը կուզեինք առանձնացնել: Արեւելյան մի ասացվածք կա` անիծեմ` կյանքդ անցումային շրջանում անցնի, իսկ 1985-1990 թվականներին Կամո Հայրապետյանի ոչ միայն կյանքը, այլեւ հայրենի Գեղանուշի գյուղական խորհրդի նախագահ լինելն անցումային փուլին համընկան: Հիշենք մեր ապրած կյանքի ոչ հեռավոր այդ ժամանակահատվածը` աշխարհավեր երկրաշարժ, Խորհրդային Միության փլուզում, հարեւան հանրապետության կողմից մեզ պարտադրված պատերազմ: Հատկապես այս վերջինը ցավագնորեն արձագանքվեց իր ղեկավարած համայնքի վրա: Դրանք այն տարիներն էին նաեւ, երբ բարձրանում էր տեղական խորհուրդների դերը: Կամո Հայրապետյանը կարողացավ օգտվել ընձեռված հնարավորություններից ու արժանապատվորեն ծառայել հայրենի գյուղին: 1985-1990 թվականներին Գեղանուշում կատարված գործերի ցանկը միայն մի քանի թուղթ է զբաղեցնում: Նրա աշխատանքի գնահատականն է նաեւ այն, որ հաճախակի հրավիրում էին մասնակցելու հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջաններին: Եվ երբ մի նստաշրջանի ընդմիջմանը Կապանի կուսշրջկոմի առաջին քարտուղարը շրջխորհրդի գործկոմի նախագահից ցանկացել է իմանալ պատճառը, վերջինս պատասխանել է. «Հարկավոր է լինել Գեղանուշում եւ տեսնել, թե ինչու»:

Նաեւ մանկավարժություն է արել, 1970-ական թվականներին` N27 սանատոր-գիշերօթիկ դպրոցում` որպես դաստիարակ, իսկ 2004-ից մինչեւ 2011-2012 ուստարվա ավարտն էկոլոգիայի եւ քաղպաշտպանության դասընթացներ է վարել Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնում:

Մարդն այնքան տարիք ունի, որքան ինքն է զգում, ո՞ր տարիքում է զգում Կամո Հայրապետյանը: Իր տարիքից առնվազն տասը տարի ջահել: Ո՞րն է գաղտնիքը: «Աշխատանքն է առաջին եւ վերջին փրկությունը», – մորս պատգամն է, – պատասխանում է եւ հավելում, – հողը հարստության մայրն է, աշխատանքը` նրա հայրը, ես էլ` նրա մշակը»: Շինարարների թաղամասում` անհարմար մի տարածքում, հողամաս ունի: Մեծ թեքության վրա է, բայց այնպես է հարմարեցրել մշակաբույսեր ցանելու համար, որ բոլորը զարմանում են: Ոչ միայն իր ընտանիքի կարիքներն է բավարարում, այլեւ բաժին է հանում բարեկամներին, դրկիցներին: «Ինը տարի մանկատան հաց եմ կերել, ձգտում եմ այնպես անել, որ փոքր-ինչ հատուցեմ «պարտքս», – բացում է գաղտնիքը:

- Մարդկային փոխհարաբերություններում ի՞նչն ես գնահատում: «Հիշաչար չեմ երբեք: Ջերմ խոսքը զսպում է ամեն մի ցասում, – ասում է ու հավելում, – աշխարհի ամենամեծ արվեստն ուրիշի հաջողությամբ ուրախանալն է»: Իսկ թուլությո՞ւնը. «Իմ «թուլությունը» չափից դուրս սկզբունքայնությունն է, ինչի պատճառով շատ եմ տուժել, բայց երբեք չեմ զղջացել սկզբունքներս պաշտպանելու համար»: Ի՞նչ է խորհուրդ տալիս շրջապատին. «Ներեք, ներեք, որ հաղթեք, հաճախ հաղթանակները լռությամբ են ձեռք բերվում»: Ո՞ւմ է համարում իր ուսուցիչը. «Իմ առաջին ու վերջին ուսուցիչը եղել է հանրապետության վաստակավոր ուսուցիչ Ավետիս Էլչյանը: Նրա խորհրդի կարիքն ուներ նաեւ շրջանի ղեկավարությունը: Որպես մարդ եւ որպես մանկավարժ ինձ համար անփոխարինելի է, ով մինչեւ վերջ հավատարիմ մնաց իր սկզբունքներին»:

Հետաքրքրական է հայրենի գյուղում Խորհրդային Միության հերոս Մուշեղ Հարությունյանի կիսանդրին տեղադրելու պատմությունը: Երբ Գեղանուշի գյուղխորհրդի նախագահն էր, տարբեր ատյաններ գրություններ էր հղում, բայց ապարդյուն. «Միջոցներ չկան», «Ժամանակը կգա` կտեղադրենք», «Մի համառեք, բան ու գործ չունե՞ք» եւ այլ հերթապահ պարզաբանումներ: Ինքն էլ դիմեց հնարամտության. գյուղ հրավիրեց Գյումրիում բնակվող, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Կլավդիա Սարգսյանին (միասին էին մեծացել մանկատանը, իրեն քույր էր համարում): Եվ նրա անունով մի հարցապնդում ձեւակերպեց` չմոռանալով նշել նաեւ հերոսի հայրական տան ավերակների մասին: Պատասխանը չուշացավ: Հանրապետության օրենսդիր մարմինը հանձնարարեց Խորհրդային Միության հերոս Մուշեղ Հարությունյանի կիսանդրին տեղադրել նրա ծննդավայր Գեղանուշ գյուղում` Կապանի շրջխորհրդի գործկոմի միջոցներով: Հիմա էլ նամակով դիմել է Կապանի քաղաքապետին` մարզկենտրոնում` հերոսի անունը կրող փողոցում նրա կիսանդրին տեղադրելու համար տարածք հատկացնելու խնդրանքով: Իսկ կիսանդրին պատրաստելու եւ տեղադրելու գործում չի կասկածում, որ իրենց նպաստը կբերեն համագյուղացիները, որոնց թվում արդեն կայացած գործարարներ-բարեգործներ կան…

Կամո Հայրապետյանը 80 տարեկան է` երիտասարդական ավյունով, լավատեսությամբ լեցուն, խոսքի հարգը գնահատող եւ իմացող, ումից կարելի է անվերջ սովորել:

Շնորհավորում ենք Կամո Հայրապետյանի հոբելյանը` նրան միշտ հանդիպելու, միշտ կենսուրախ տեսնելու ակնկալիքով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10