ԵՄ-ն պատրաստակամ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը. ՀՀ վարչապետ

06.03.2019 20:15
1181

ԵՄ բարձր ներկայացուցիչները լիարժեք պատրաստ են աջակցել Հայաստանում փոփոխություններին` այդ թվում ֆինանսապես: Ընդ որում` ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ենթակառուցվածքների զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց վարչապետի` օրեր առաջ Բրյուսել կատարած այցի ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներով : Նա խնդրեց պարզաբանել, թե հուլիսի այցից հետո եվրոպացի գործընկերներն ինչ ընկալում ունեն Հայաստանի մասին, ինչպիսին է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեսլականը:

«ԵՄ բարձր ներկայացուցիչները լիարժեք պատրաստ են աջակցել Հայաստանում փոփոխություններին: Ընդ որում՝ ֆինանսական աջակցությունը մենք քննարկում ենք ոչ միայն բովանդակային բարեփոխումների համատեքստում, այլ նաև ենթակառուցվածքների, կապիտալ ներդրումների առումով: Սակայն այստեղ կա մեկ խնդիր: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում քաղաքական ենթակառուցվածքների զարգացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Սակայն  նրանք ակնկալում են, որ մենք չենք ակնկալի ամբողջությամբ ֆինանսավորում: Նրանք ասում են, որ գրանտներով պետք է աջակցեն ծրագրերին, սակայն ՀՀ կառավարությունը ևս պետք է ներդրում ունենա»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց` որ Հայաստանը դրա համար ունի երկու աղբյուր` պետական եկամուտներն այնքան մեծացնել, որ ունենա այդպիսի ներդրումների հնարավորություն, իսկ երկրորդը` ներգրավել վարկեր` կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Նա նշեց `երկու տարբերակներն էլ ունեն իրենց բարդությունը:

«Առաջինի բարդությունն այն է, որ պետեկամուտների ավելացման արդյունքում բոլորը սպասում են, օրինակ, աշխատավարձերի բարձրացման: Երկրորդ դեպքում մենք ունենք պետական պարտք-ՀՆԱ չափաբաժինների որոշակի օրենսդրական սահմանափակում: Եվ մենք պետք է քննարկենք ու քաղաքական որոշում կայացնենք, թե որքանով ենք առաջնահերթ համարում ենթակառուցվածքների զարգացումը, կապիտալ ծախսերը և արդյոք մենք  համաձայն ենք պետական պարտքի վերին սահմանագիծը վերացնել կամ փոխել, որ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցության ավելի կոնկրետ ու լայն հնարավորություն ստանանք»,-եզրափակեց Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40