էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. 3 հոգու տեղափոխել են Երևան

17.06.2026 14:55
291

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին այսօր՝ հունիսի 17–ին, երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան՝ լրահետազոտման։ Բժիշկների գնահատմամբ՝ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 17-ին, Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

«Hyundai County» մակնիշի ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում` երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ։

Վթարի հետևանքով կա 3 տուժած, որոնցից 2–ը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1–ը` «Արմենիա» ԲԿ։

Քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և տուժածների ինքնությունը։

Դատավորների միությունը քննադատում է Սահմանադրության նախագծի՝ դատական իշխանության դրույթները

25.11.2026 16:50

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին

25.11.2026 15:52

Հայրենիքն ամեն միլիմետրով զգացող հրամանատարը․ Մոնթեն կդառնար 69 տարեկան

25.11.2026 15:36

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել

25.11.2026 15:27

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

25.11.2026 15:14

Կրեմլը հաստատել է Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի նախապատրաստումը

25.11.2026 15:11

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

25.11.2026 15:04

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով

25.11.2026 14:48

Հայաստանի տնտեսության աճի առաջատարը շինարարության ոլորտն է․ տնտեսական ակտիվությունն աճել է 6.4 տոկոսով

25.11.2026 14:45

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

25.11.2026 14:19

Ստեղծվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման հնարավորություններ․ Ալիև

25.11.2026 12:56

Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան

25.11.2026 12:53