Եվրամիության երկրների դեսպաններն այցելեցին Սեւ լիճ. Գորիսից մեկնելու ժամանակ՝ վերջին պահին, կասեցվեց լրագրողների մասնակցությունն այցին, թեեւ մեկ օր առաջ նրանց այցը համաձայնեցված էր արտգործնախարարության հետ

20.05.2021 15:57
5656

Ինն օր առաջ էր՝ 2021 թ. մայիսի 12-ին, որ թուրք-ազերի ասկյարները խուժեցին մեր երկիր եւ դիրքավորվեցին Սեւ լճի մերձակայքում:

Ագրեսիայի այդ ակտի շուրջ զարգացումները շարունակվում են, բայց եւ ազերիները չեն շտապում վերադառնալ ելման դիրքեր:

Տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ համաշխարհային մասշտաբի հետաքրքրություններ են առաջացել:

Դրա դրսեւորումներից մեկն էլ Եվրամիության երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այսօրվա այցն է Սյունիք:

Եվրամիության տասը երկրի դեսպաններ կամ դեսպանության ներկայացուցիչներ, ըստ էության, փաստահավաք առաքելությամբ են ժամանել մեր երկրամաս եւ նպատակ ունեն այցելել Սեւ լիճ՝ տեղում ծանոթանալու օպերատիվ իրավիճակին ու ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Այդ ամենի հիման վրա, ամենայն հավանականությամբ, նրանք կկազմեն ամփոփագրեր՝ իրենց պետություններին ներկայացնելու համար:

Չեխիայի Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Իտալիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Նիդեռլանդների Թագավորության, Ռումինիայի, Սլովակիայի, Շվեդիայի Թագավորության եւ Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններին Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցի բակում դիմավորեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Ավելի վաղ Գորիս էր ժամանել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Հյուրանոցում կատարված ընդունելությունից հետո տեղի կոնֆերանս-սրահում բարձրաստիճան դիվանագետներին Սեւ լճի շուրջ ընթացող զարգացումների մասին (մայիսի 12-ից սկսած) համառոտ տեղեկություններ հաղորդեց ՀՀ ԶՈՒ N բանակային կորպուսի շտաբի պետը, ով պատասխանեց նաեւ դիվանագետներին հետաքրքրող հարցերին:

Շտաբի պետի ներկայացրած տեղեկությունները եւ իրեն ուղղված հարցերի պատասխանները, սակայն, նորանոր մտահոգությունների տեղիք տվեցին:

Ժամանակ լինելու դեպքում այդ ամենը կհրապարակենք առանձին հոդվածով, սակայն մի հարցի վերաբերյալ մեր զարմանքն անկարող ենք թաքցնել:

Դիվանագետներից մեկի հարցին, թե ինչպես են գրեթե շրջափակաման մեջ ընկած ադրբեջանցի դիրքապահներն ապահովվում սնունդով, շտաբի պետը պատասխանեց՝ կա երկուստեք պայմանավորվածություն, ինչի համաձայն էլ թույլատրվում է ադրբեջանական կողմին սնունդ հասցնել մեր երկիր ներխուժած ագրեսորի դիրքապահներին:

Այդ ամենը միգուցե այդչափ զարմանալի ու տարակուսելի չթվար, եթե, ասենք, ՀՀ ԶՈՒ N բանակային կորպուսի հրամանատարը կարողանար Հայաստանի Հանրապետության տարածքում հաղթահարել ադրբեջանցիների դիմադրությունը եւ Վերիշենից ձգվող ճանապարհով հասնել Սեւ լիճ:

Մենք, ցավոք, չստացանք նաեւ բոլորին հուզող այն հարցի հիմնավոր պատասխանը, թե ինչ հանգամանքներում են ադրբեջանցի ելուզակները մայիսի 12-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, հաջողել մտնել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածք:

Անշուշտ, Եվրամիության երկրների դեսպանների այցը կարեւոր իրադարձություն պետք է համարել վերջին օրերի դրամատիկ անցուդարձի համապատկերի վրա: Եվ, թվում էր, թե այստեղ առավելագույնը պիտի արվի՝ իրավիճակի մասին նրանց բազմակողմանի տեղեկատվություն տալու եւ հանրությանը կարեւոր այդ այցի վերաբերյալ շատ թե քիչ հանգամանալից տեղեկություններ մատուցելու համար:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, երբ արդեն տեղավորվել էինք մեքենաներում եւ պիտի շարժվեինք դեպի Սեւ լիճ, հրահանգ իջեցվեց, որ լրագրողները չեն կարող մասնակցել դեսպանների այցին, որ նրանք կարող են դեսպաններին հարցեր ուղղել Սեւ լճից վերադառնալուց հետո:

Թե ինչու վերջին պահին կասեցվեց լրագրողների մասնակցությունը դեսպանների այցին, դժվարանում ենք ասել, բայց հիմքեր ունենք ենթադրելու, որ այդպես էր կամենում Պաշտպանության նախարարությունը: Եվ ոչ ոք չպարզաբանեց, թե ինչու այդպես ստացվեց: Մինչդեռ պարզագույն տրամաբանությունը եւ հայկական կողմի շահը պահանջում էին, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակից  լինեին այցին, իրենք էլ ծանոթանային իրավիճակին եւ հանրությանը ներկայացնեին շատ թե քիչ հավաստի տեղեկություններ: Ի վերջո մենք պետք է այցելեինք Հայաստանի Հանրապետությանն աներկբայորեն պատկանող Սեւ լճի տարածք, այլ ոչ թե Ադրբեջանի տարածք:

Ի դեպ, բարձրաստիճան դիվանագետներին՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից եւ ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցից բացի, ուղեկցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Կարեն Համբարձումյանն ու Արմեն Խաչատրյանը, ինչպես եւ ՀՀ ԶՈՒ բանակային N կորպուսի ներկայացուցիչներ:

Սպասվում է, որ դեսպանները, վերադառնալուց հետո, «Գորիս» հյուրանոցում կպատասխանեն լրագրողներին հետաքրքրող հարցերին, որից հետո կվերադառնան մայրաքաղաք:

Սամվել Ալեքսանյան

 

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39

16 տարին լրացած անձի համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի. Արփինե Սարգսյան

23.04.2026 12:55

Հայաստանի բոլոր մարզերում հոսանքազրկումներ են լինելու

23.04.2026 12:54

Չե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին

23.04.2026 12:48

Աշխատելու ենք 24/7 ռեժիմով․ ինչպես է Կարապետյանը պատկերացնում ՀՀ–ի սրընթաց զարգացումը

23.04.2026 12:38