Ֆերմեր Մարատ Ամիրջանյանը՝ Ծղուկից․ «Գյուղացիներիս շատ են խեղճացնում, այդ մասին մտածեք»

27.12.2024 12:34
626

Նրան հանդիպեցինք պատահաբար, երբ դեկտեմբերի 22-ին այցելել էինք Սիսիանի տարածաշրջանի այդ գյուղը։

1990-ականներից հայրենի գյուղում զբաղվում է անասնապահությամբ։

Ներկայումս ունի քսան կթու կով, մի քանի երինջ, հորթեր...

Անասնագոմը, որտեղ իրականացնում է անասունների ձմեռային պահվածքը, սեփական է, իր ընտանիքն է կառուցել։

Անասունների խնամքն իրականացնում է կնոջ և երեխաների հետ։

Կաթը հանձնում են «Բորիսովկա» ՍՊ ընկերությանը․ մթերման գինն առայժմ բավարարում է՝ մեկ լիտրը՝ 160 դրամ, բայց և հույս ունի՝ մի քիչ էլ գինը կբարձրանա։ Ամռանը, մինչդեռ, մթերման գներն ակնհայտորեն ցածր են։

Տնտեսության գործերը պատշաճ վարելու համար ձեռք է բերել անհրաժեշտ մեքենաներ․ խոտահավաք, խոտհնձիչ, մամլիչ, բեռնատար․․․

Մարատ Ամիրջանյանը նաև լուրջ մտահոգություններ ունի։ Նախ՝ 1990-ականներին գյուղի հողերն իբր բաժանել–սեփականաշնորհել են, բայց մինչև հիմա չեն որոշակիացրել, թե կոնկրետ որ հողամասն ում է պատկանում։ Ըստ նրա՝ «Հողեր ունենք, բայց 30 տարի շարունակ չենք կարողանում ճշտել՝ որտեղ է այդ հողակտորը, ու տարիներ ի վեր չի հստակեցվում։ Կամ այցելում ենք իբր 4 հա չափ ունեցող հողամաս, չափում ենք և ինչ․․․ Իրականում կես հեկտար է։ Եվ այդ խառնաշփոթի հետևանքով ոմանք շատ հող ունեն, ոմանք՝ ոչինչ»։

Իհարկե, շատ ամոթ է, որ 1990-ականներից մինչև հիմա Ծղուկում չեն կարողանում կարգավորել չափազանց կարևոր այդ հարցը, մինչդեռ...

– Արդարացի կլիներ, որ հողերը նորից չափեին և հետո միայն մեզանից հարկեր պահանջեին, իսկ հիմա հողիս տեղը չգիտեմ, բայց և չեղած հողի համար հարկ են պահանջում, - ասում է Մարատ Ամիրջանյանը։

Ֆերմերը նշում է նաև, որ Արցախյան վերջին պատերազմից հետո խոտհարքների և արոտների հարցում նույնպես լուրջ խնդիրներ են առաջացել։

– Պատերազմից հետո անասունների գլխաքանակը պակասել է, որովհետև խոտը հիմնականում բերում էինք սահմանամերձից, որտեղ հիմա անվտանգ չէ։ Հետպատերազմյան շրջանում Գորայքի տարածքից ենք խոտհարքներ վարձակալում  ու այնտեղից խոտ բերում։ Եվ եթե գարնանը խոտի պակաս ենք ունենում, գնում ենք կատարում, ներկայումս մեկ տուկը 700-800 դրամ է, բայց կհասնի 1000 դրամի, - շարունակում է իրավիճակը ներկայացնել մեր զրուցակիցը։

Կովերի բարձր կաթնատվության մասին խոսք լինել չի կարող, քանզի չկան երբեմնի խտացված կերերը։

Ծղուկում չեն մոռանում տարիներ առաջ տեղի ունեցածը, երբ բրուցելյոզի պատճառով գյուղի ամբողջ անասնագլխաքանակը վերացվեց։ Ուստի և շատ ուշադիր են անասնաբուժական ծառայությունների հարցում, սակայն անասնաբույժը հարևան գյուղում է։ Վերջերս էլ կատարել են բրուցելյոզի դեմ կանխարգելիչ պատվաստում։

Եվ քանի որ մեր հանդիպումն Ամանորի շեմին էր, Մարատ Ամիրջանյանը կամեցավ իր շնորհավորանքը փոխանցել ընթերցողներին՝ «Թող 2025-ը արժանապատիվ խաղաղության տարի լինի, առողջության տարի, բայց և հիշեք՝ գյուղացիներիս շատ են խեղճացնում, այդ մասին պետք է մտածել»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34