Գորիսում մահացել է հայոց Արցախի նվիրյալներից ևս մեկը՝ Ռաֆիկ Հարությունյանը

29.02.2024 13:57
1230

2020 թ. Արցախյան պատերազմի ողբերգական ավարտից, նաև դրանից հետո, երբ կորցրինք մեր հազարավոր քաջորդիների, թվում էր, թե այլևս քարասիրտ ենք դարձել, թե մեր արցունքները չորացել են, և մեր հույզերն ու զգացմունքները խամրել ընդմիշտ: Բայց ոչ, մարդկային ամեն մի կորուստ մեծ վիշտ է պատճառում ոչ միայն մերձավորներին ու հարազատներին, այլև ճանաչողներին, ընկերներին, գործընկերներին, քանզի յուրաքանչյուր ոք մի աշխարհ է այս մճճված-շփոթված աշխարհում: Մանավանդ, երբ այդ անձնավորությունն ապրած տարիներին կրողն է լինում մարդկային բարձր հատկանիշների, երբ վաստակած է լինում բարի անուն, երբ ազնիվ ու մաքուր ընկերությունը, բարեկամությունը ընդունած է լինում իբրև բարձր և անսակարկելի արժեք:

Այդպիսիններից էր Ռաֆիկ Հարությունյանը, ով (կյանքի 60-րդ տարում) մահկանացուն կնքեց փետրվարի 28-ին:

Գորիսյան (կորնիձորյան) ծագումով Ռաֆիկ Հարությունյանը վերջին մոտ քսան տարում (ընտանիքով) տեղափոխվել էր Արցախ և բնակվում էր Ստեփանակերտում:

Հավատում էր հայոց Արցախի հավերժական ու անվախճան երթին և ուզում էր մասնակցություն ունենալ մեր հայրենիքի սրբազան այդ հատվածի շենացմանն ու հզորացմանը:

Տունուտեղ դրեց, աշխատեց Արցախի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում, իր հնարավորությունների չափով աջակից եղավ Արցախի պաշտպանության կազմակերպմանը:

Ռաֆիկ Հարությունյանը «Սյունյաց երկիր» թերթի ամենանվիրյալներից էր: Մեր ստեղծագործական խմբի արցախյան տասնյակ այցելությունների ժամանակ մեր ընկերակիցը և ուղեկիցն էր: Նրա առաջնորդությամբ ենք 2016-ի քառօրյայի ժամանակ եղել Մատաղիսում, Թալիշում, Եղնիկներում, Ակնայում, Ջաբրայիլում: Նրա առաջնորդությամբ ենք եղել (2016-ից առաջ և հետո) Արցախի պաշտպանության առաջնագծի գրեթե բոլոր տեղամասերում: 44-օրյա պատերազմի օրերին էլ ինքը մեզ դիմավորեց Ստեփանակերտում, երբ պետք է ճանաչված տաթևացիագետ Սուսաննա Գրիգորյանն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին հանձներ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը»: Վերջին անգամ էլ, երբ Ստեփանակերտում նյութեր էինք պատրաստում մեր պատմության և մշակույթի հավերժական առասպել Շուշիի վերաբերյալ (հատուկ համար հրատարակելու նպատակով), ինքը դարձյալ մեզ հետ էր:

Լավագույնս էր ճանաչում Արցախ աշխարհը, ծանոթ էր ամեն մի գյուղի, ամեն մի սրբավայրի, ամեն մի քարուքարափի, գիտեր նույնիսկ դաշտամիջյան ճանապարհների, արահետների յուրաքանչյուրի տեղը, նրան ճանաչում և հարգում էին բազում արցախցիներ:

Ռաֆիկ Հարությունյանը, սակայն, ապրեց այն ողբերգությունը, որ բաժին ընկավ շուրջ 120 հազար հայերի: 2023-ի սեպտեմբերին ինքն էլ այնտեղ թողեց տարիների իր վաստակով ստեղծածը, Արցախի հետ կապված իր երազանքներն ու ծրագրերը և բռնագաղթվող արցախցիների հետ հասավ Գորիս:

Մինչև կյանքի վերջին օրը մտքով Արցախում էր, հավատում էր, որ մի օր Արցախը կազատագրվի գերությունից, իսկ ինքը՝ ընտանիքով, կվերադառնա այնտեղ:

Այդ ընթացքում, մինչդեռ, նրա մոտ առաջացան լուրջ խնդիրներ՝ կապված առողջության հետ: Եվ հարազատների ու մերձավորների ջանքերն ի զորու չեղան փրկելու նրա կյանքը:

Այդպես էլ Ռաֆիկ Հարությունյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին:

Ափսոս…

Հ.Գ.– 1

Ռաֆիկ Հարությունյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 1-ին՝ Կորնիձորում, հուղարկավորությունը՝ մարտի 2-ին, ժամը 12-ին՝ Կորնիձորում:

Հ.Գ.– 2

Կից՝ մի քանի լուսանկար արցախյան մեր այցելություններից և հանդիպումներից, լուսանկարներում նաև Ռաֆիկ Հարությունյանն է:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24