Գորիսը քվեարկեց Վաչագան Ադունցի օգտին

09.06.2014 17:04
2092

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


Հունիսի 8-ի ժամը 23.00-ի սահմաններում Գորիսի Սուրբ Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում հրավառություն էր: Ընտրողների հոծ բազմությունը խանդավառությամբ նշում էր Վաչագան Ադունցի հաղթանակը Գորիսի քաղաքապետի ընտրությունում: Հետեւում էին մնացել նախընտրական բուռն իրադարձություններով հագեցած ամիսները:

16171 ընտրողից քվեարկությանը մասնակցեց 8204 հոգի (ընտրողների 50.7 տոկոսը). մենք նախորդ հրապարակումներում կանխատեսել էինք մոտ 50 տոկոս` հիմք ընդունելով վերջին 15 տարում Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին առնչվող վիճակագրությունը: Անվավեր ճանաչվեց 510 քվեաթերթիկ (6.2 տոկոս): 8198 կողմ քվեաթերթիկից Վաչագան Ադունցի օգտին էր 4732-ը (61.56 տոկոս), Հրայր Յոլյանի օգտին` 2956-ը (38.44 տոկոս):

Ինչպես տեղեկացնում է N37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը, քվեարկության օրվա ընթացքում որեւէ բողոք չի ստացվել տեղամասային կենտրոններից եւ ընտրողներից:

Գորիսի քաղաքապետի ընտրությանը հետեւել են դիտորդական չորս կազմակերպության ներկայացուցիչներ:

Թվերը` թվեր, բայց մի քանի դիտարկում չենք կարող չանել հունիսի 8-ի գորիսյան ընտրության կապակցությամբ:

Նախ` օրը Գորիսում խաղաղ էր ու բարի, ոչ մի էքսցես, ոչ մի բողոք, ոչ մի կոնֆլիկտ: Կար նախընտրական շտաբերի ակտիվությունը, որ բնական պիտի համարել: Մարդիկ ունեին բոլոր հնարավորությունն իրենց կամքն ազատ, խղճի մտոք արտահայտելու համար:

Գորիսի քաղաքապետի ընտրությունը, ինչպես եւ սպասվում էր, հայտնվել էր մայրաքաղաքային լրատվամիջոցների համակ ուշադրության կենտրոնում: Քաղաքում այդ օրն աշխատում էր մայրաքաղաքային 18 լրատվամիջոցի ներկայացուցիչ:

Գրեթե բոլոր լրատվամիջոցները շատ հետաքրքիր, անկեղծ ու ճշմարիտ տեղեկատվություն էին տարածում քվեարկության ընթացքի մասին: Միայն քաջարանյան կլանի կողմից ֆինանսավորվող կայքերն էին (2-3 կայք), որ օրվա մեջ անընդհատ ու հետեւողական «տեղեկատվություն» էին շաղ տալիս` իբր Գորիսում պայթյունավտանգ վիճակ է, լարված դրություն, վախի մթնոլորտ: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ կայքերի ներկայացուցիչներին չտեսանք Գորիսում: Նրանք Գորիսի քաղաքապետի ընտրության մասին դատողություններ էին անում հեռվից: Կայքերից մեկը, որ վերջին ամիսներին ջանք ու եռանդ չէր խնայել գորիսեցիներին միմյանց դեմ հանելու ուղղությամբ, կարծում էր (այդպես էլ հրամցնում էր ընթերցողին), թե Հայաստանում կա Գորիսի մարզ` համանուն կենտրոնով ու մարզպետով:

Մայրաքաղաքից ժամանած լրագրողները, որոնց հետ առիթ ունեցանք շփվելու, կարմրում էին իրենց գործընկերների նման պահվածքի ու անտեղյակության համար:

Գորիսն այդ օրը, իսկապես, հայտնվել էր հանրապետության հասարակական-քաղաքական ուժերի, բազմաթիվ կազմակերպությունների ու գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Գորիս էին այցելել հյուրեր ամենատարբեր տեղերից: Գորիս չէին եկել միայն Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Տպավորությունն այնպիսին էր, որ Գորիսը Սյունիքի մարզի մաս չի կազմում: Առհասարակ հունիսի 8-ն էլ ավելի խորացրեց այն ջրբաժանը, որ վերջին մեկ տարում  Գորիսի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ հետեւողական ջանքով ու ներդրումով կառուցում էր Վահե Հակոբյանը:

Ինչպես արդեն ասացինք` միայն 2-3 կայք էին` մայրաքաղաքում ծվարած, որ օրվա մեջ մի քանի անգամ ընթերցողին տեղեկացրին Գորիսում ստեղծված «պայթյունավտանգ ու լարված» վիճակի մասին: Գորիսում, սակայն, դրանից չէ, որ ապշած էին: Գորիսում զարմացած էին մեկ այլ իրողությունից: Աշխարհում երեւի թե միակ անկյունը Սյունիքն է, որի օրվա վարիչները ծախսեր էին անում իրենց իսկ կողմից կառավարվող, իրենց իսկ փոքր հայրենիք համարվող երկրամասը մայրաքաղաքային լրատվամիջոցներով վարկաբեկելու համար: Իսկապես, աշխարհում դժվար թե գտնվի նման մեկ այլ երկրամաս, ավելի ճիշտ` նման մեկ այլ երկրամասի իշխանավոր…

Գորիսի քաղաքապետի ընտրությունն ի սկզբանե ներկայացվել էր որպես Սուրեն Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի նոր ու  հերթական «դուել», ավելի ճիշտ որպես պլեբիսցիտ` նրանց վարկանիշը ճշտելուն միտված: Ըստ էության դրանում ճշմարտության մեծ չափաբաժին կար: Ընդ որում` դա 2013թ. հունիսի 1-ի հայտնի ողբերգությունից հետո առաջին հանրաքվեն պետք է լիներ (եթե կարելի է, իհարկե, այդպես անվանել): Եվ եղավ այդ պլեբիսցիտը. Սուրեն Խաչատրյանը ստացավ քվեարկության մասնակիցների 62 տոկոսի աջակցությունը:

Այդ թիվը հետաքրքիր է մեկ այլ առումով եւս. քվեարկությանը նախորդած մի քանի ամսում որոշ գերդաստանների ներկայացուցիչներ (որ մի պահ նաեւ քաղաքապետի թեկնածու էին) մայրաքաղաքային մամուլի օգնությամբ անընդհատ հրամցնում էին մեզ, որ իրենք Գորիսում ունեն 80 տոկոս վարկանիշ: Հունիսի 8-ը վերջնականապես ցույց տվեց, որ դա սովորական միֆ է:

Իմիջիայլոց, Գորիսի քաղաքապետի ինքնաբացարկ ներկայացրած երկու թեկնածուն կողք չէին կանգնել ընտրապայքարից: Նրանք (դա էլ նորմալ եւ սպասված էր) անթաքույց կանգնեցին  Հրայր Յոլյանի կողքին եւ որոշակի ազդեցություն ունեցան քվեարկության արդյունքների վրա:

Ինչեւէ, Գորիսի քաղաքապետի ընտրությունն արդեն հետեւում է մնացել: Ուժերի նոր դասավորության բնորոշիչներից մեկն այն է, որ ընտրողների մոտ 38 տոկոսը Գորիսի նորընտիր քաղաքապետին կողմ չէ: Վաչագան Ադունցը դրանից պետք է հետեւություն անի ու գործնականում լինի նաեւ նրանց քաղաքապետն ու իրենից կախված ամեն ինչ անի` համայնքում համերաշխությունն ամրապնդելու համար:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23