Հայաստանի 29 հնավայրերում այս տարի անցկացվելու են հնագիտական պեղումներ

15.06.2018 21:23
1342

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 29 հնավայրերում այս տարի հնագիտական պեղումներ կիրականացվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 5-ին Մշակույթի նախարարությունում քննարկվել են հնագիտության ինստիտուտի կողմից ներկայացված հայտերը՝ բաց թերթիկներ ստանալու համար: «Այդ 29 հայտերով նախատեսված մեր աշխատանքները կսկսենք հունիսից և կշարունակենք մինչև նոյեմբեր»,-ասաց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով՝ պեղումները կիրականացվեն երեք բլոկով: «Առաջինը դա մեր բազային հուշարձանների ուսումնասիրությունն է, որն անում ենք ինստիտուտի գիտահետազոտական ծրագրերին համապատասխան: Այդ ծրագրերը հաստատված են պետության կողմից և ունեն պետական ֆինանսավորում: Իրականացվում են նաև վերականգնման, ամրակայման աշխատանքներ, ինչպես նաև  փրկարարական պեղումներ»-ասաց նա:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենը փրկարարական պեղումներից առանձնացրեց Դաշտադեմի ամրոցում իրականացված աշխատանքները: «Պեղումներն այնտեղ արդեն մեկնարկել են՝ Դաշտադեմի ամրոցի վերականգնման ծրագիրն ապահովելու նպատակով: Այս ամիսն էլ կաշխատենք, և կհանձնենք ճարտարապետներին»,-հավելեց հնագետը:

Պավել Ավետիսյանը Հայաստանյան հասարակական գիտությունների կարևորագույն խնդիրներից  մեկը համարում է միջազգայնացումը: «Հայաստանյան գիտական խնդիրները պիտի միջազգային գիտության համար խնդիր դառնան, իսկ դրան օգնում են համագործակցությունը տարբեր երկրների հետ»,-ընդգծեց Ավետիսյանը, կարևորելով տարբեր երկրների հետ փորձի փոխանակումը: «Հայաստանի  պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գործն այսօր հնագիտական ինտեգրացիայի շնորհիվ, ակնհայտորեն դարձել է միջազգային գիտության համար հետաքրքիր մի դաշտ»,-փաստեց ինստիտուտի տնօրենը, վստահեցնելով, որ եթե լուծվի տեղական լաբորատորիաներ ունենալու խնդիրը, ամեն տարի 15 միջազգային ծրագիր իրականացնելու փոխարեն, ինստիտուտը  30-40-ը կիրականացնի:

Հայաստանյան հնագիտության կարևոր ձեռքբերումներից և առանձնահատկություններից մեկն , ըստ Ավետիսյանի, պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունն է միջազգային լաբորատորիաներում: « Այս պահին աշխարհի տարբեր լաբորատորիաներում մի շարք գտածոներ  ուսումնասիրության են ենթարկվում և ամեն օր նոր արդյունքներ ենք ստանում»,-հավելեց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40