Հայաստանի բարձրագույն դատարանները արդեն կարող են Եվրադատարանից խորհրդատվական կարծիք խնդրել

02.08.2018 11:17
1197

Այսօրվանից Հայաստանի Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանությանը կամ կիրառմանը:

Համաձայն Եվրոպական դատարանի հաղորդագրության, դա հնարավոր է դարձել տասը անդամ երկրների կողմից ստորագրված և վավերացված՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից թիվ 16 Արձանագրության ուժի մեջ մտնելով: Հայաստանը փաստաթուղթը վավերացրել է անցած տարվա հունվարին: Արձանագրությունը վավերացրել են նաև Ալբանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Լիտվան, Սան Մարինոն, Սլովենիան և Ուկրաինան: Եվս տասը երկրներ՝ Իտալիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Հունաստանը, Թուրքիան, Սլովակիան, Ռումինիան, Անդորրան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, ստորագրել են փաստաթուղթը, սակայն դեռ չեն վավերացրել:

Հաղորդագրությունում նշված է, որ Եվրադատարանի Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը ներառելու է պատճառները և պարտադիր ուժ չի ունենալու: Եվրադատարանը կարող է իր հայեցողությամբ բավարարել կարծիքի համար դիմումները կամ ոչ:

«Թիվ 16 Արձանագրության ուժի մեջ մտնելը կամրապնդի երկխոսությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ազգային բարձրագույն դատարանների միջև: Սա հիմնարար քայլ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պատմության մեջ և նշանակալի զարգացում Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այն նաև նոր մարտահրավեր է մեր Դատարանի համար», - հայտարարել է Եվրադատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40