Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանն ընդունել  է ԱՊՀ-ի երկրների պատվիրակներին

12.10.2021 14:51
1199

Հոկտեմբերի  11-ին  Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանն ընդունեց ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի անդամներին՝  Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից, Ղրղզստանից, Ուզբեկստանից եւ Տաջիկստանից՝  վեց երկրի մոտ 50 պատվիրակ: Սյունիքի մարզկենտրոնում  պետք է կայանար ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը եւ «100  գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը: Ընդհանուր առմամբ՝  իրենց երկրներում հաղթող ճանաչված գաղափարների հեղինակները Հայաստանում անցկացվող միջպետական փուլում  ներկայացրել էին նոր գաղափարներ ավելի քան 10 անվանակարգում:

 Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցած ԱՊՀ-ի երիտասարդության խորհուրդի նիստին ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նշելով,  որ ավանդաբար ԱՊՀ  մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդն ամփոփում է նախորդ նիստում ընդունված որոշումների իրականացումը եւ բոլոր երկրների համար ուղենշում հաջորդ ժամանակահատվածի անելիքները: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ Հայաստանում երիտասարդության հարցերին միտված պետական քաղաքականության  հիմնական ուղղություններին՝ փաստելով, որ ՀՀ կառավարության առաջին հինգ տարում ծրագրում ամրագրված է ընդունել երկու հիմնական փաստաթուղթ՝ երիտասարդության զարգացման ռազմավարություն  եւ օրենք երիտասարդության համար:

Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում ներկայացված էր «100 գաղափար ԱՊՀ-ի համար» տաղավարային ցուցադրություն, որի բացումը տեղի ունեցավ օրվա երկրորդ կեսին: Ցուցահանդեսի մասնակից հյուրերին, ներկաներին բարեմաղթանքի խոսք հղեցին հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Արթուր Մարտիրոսյանը , «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի փորձագետների խորհրդի նախագահ Վալենտինա  Դինիչը (Բելառուս), ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մշակույթի, սպորտի, տուրիզմի եւ երիտասարդության դեպարտամենտի հումանիտար  համագործակցության, ընդհանուր քաղաքական եւ սոցիալական  պրոբլեմների բաժնի պետ Տատյանա Կովալեւան, ով մասնավոր հրապարակեց ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ  Սերգեյ Լեբեդեւի ուղերձը՝ ԱՊՀ-ի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ: Տանտիրոջ իրավունքով ներկաներին ողջունեց Կապանի քաղաքապետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը:

Նրանք մասնավորապես շնորհակալություն հայտնեցին «100 ծրագիր ԱՊՀ-ի համար» ծրագրի կազմակերպիչներին, նոր նախագծերի ցուցադրման  հարթակի հնարավորություն ընձեռելու, նման  շնորհանդես կազմակերպելու համար:

Երեկոյան հյուրերի  համար  մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում  տրվեց համերգ՝ մշակույթի կենտրոնի եւ մարզկենտրոնի այլ  մշակույթի օջախների ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:

Վահրամ Օրբելյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22