ՀԳՄ նախագահության մրցանակ Դավիթ Միքայելյանին՝ «Հայացք ձմեռնամուտի» գրքի համար (Արցախ)

09.02.2023 15:53
524

Բանաստեղծ Դավիթ Միքայելյանը «Հայացք ձմեռնամուտի» ժողովածուի մեջ ամփոփել է արցախյան երեք պատերազմների ժամանակ վերապրած իր զգացումներն ու ապրումները, փորձել ընկալել դաժան փորձությունների միջով անցած մարդկանց ճակատագրերը, նրանց ըմբոստ ոգին, անգամ ողբերգական իրավիճակներում` չհուսահատվելու, լույսի շող որոնելու, հայրենի հողը պաշտպանելու և արմատներին հավերժ կառչած մնալու, այն երբեք չլքելու, շենացնելու և զորացնելու կամքի ուժը։ Գրքում տեղ են գտել նաև վերջին տարիներին հեղինակի կողմից տարբեր թեմաներով գրված քնարական ստեղծագործությունները:

***

Դավիթ Իշխանի Միքայելյանը ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` սկզբում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ:

1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետև գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը:

1997-ին Դ. Միքայելյանը կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում` նախ բաժնի վարիչ, ապա թերթի պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. հանդիսացել է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետը, 2008-2011 թթ.` ԼՂՀ գրողների միության քարտուղարն ու «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը:

2012-2017 թթ. խմբագրել է նաև «Հայրենիք» թերթը: Այժմ նա Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղարն է, միաժամանակ հանդիսանում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն Արցախում: ՀՀ և ԼՂՀ գրողների միության, ինչպես նաև Արցախի ժուռնալիստների միության անդամ է:

Հրատարակել է բանաստեղծությունների չորս ժողովածու, «Լուսաձորցի Մուքին կատակում է» երգիծական պատմվածքների ժողովածուն, որը հետագայում վերածվել է պիեսի, «Հոգևոր թեմի վերածնունդն Արցախում՚» գիրքը` նվիրված քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հաստատվելու 1700-ամյակին: Լույս է ընծայվել նաև «Բոլորովին հոգի, բոլորովին սեր» գիրքը` Մուրացանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ:

2004թ. հրատարակվել է Դ. Միքայելյանի «Լույսը պահապան» բանաստեղծությունների և արձակ գործերի, իսկ 2008-ին` «Ծաղկել է ձորի խնձորենին» էսսեների, ակնարկների և ճամփորդական նոթերի ժողովածուն: 2011 թ. տպագրվել է «Մարիամը զարմանում է» մանկական բանաստեղծությունների գիրքը, 2012-ին` «Փարվեմ բալենուն, որ չմրսի» բանաստեղծությունների ընտրանին: 2013-ին լույս է տեսել նրա «Ինքնամաքառման և ինքնահաստատման տարիներ» (արձակ) ժողովածուն` նվիրված Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակին: 2017 թ. հրատարակվել է «Խորհրդավոր ժամադրություն» երգիծական պատմվածքների ժողովածուն: 1999 թ. արժանացել է ԼՂՀ ԱԺ կողմից հայտարարված` «Ազատ Արցախ» հանրապետական թերթի հատուկ և ԼՂՀ կառավարության (1999 թ.) Եղիշեի անվան պետական մրցանակին` Արցախյան պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված երգերի շարքի համար:

2008 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով, գրականությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: 

2013 թ. արժանացել է «ԼՂՀ վաստակավոր լրագրող»-ի կոչմանը:

***

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է իր վաղեմի բարեկամ և հայոց Արցախի նվիրյալ Դավիթ Միքայելյանին՝ ՀԳՄ նախագահության մրցանակին արժանանալու համար, մաղթում ղարաբաղյան ամուր առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

 

Դավիթ Միքայելյանի մասին

Դավիթ ­Մի­քա­յել­յա­նի պոե­տա­կան աշ­խար­հը հայ­րե­նի Ար­ցախն է, նրա նա­խա­սի­րութ­յուն­նե­րի և մ­տահ­ղա­ցում­նե­րի կենտ­րո­նում` մա­սունք­նե­րի պես խնկարկ­վող, մամ­ռա­կա­լած ու հազարակնճիռ շահ թթե­նին, հա­րա­զատ ծննդա­վայ­րը` «շուր­թե­րին ար­ծաթ մի գե­տակ», ջրաղացն ու թոնրա­տու­նը, պա­պե­նա­կան կաթ­նաղբ­յու­րը, ­Հով­հան­նես պա­պի պատ­վաս­տած ծառե­րը և­ այս ա­մե­նին շունչ ու ո­գի նե­րար­կող Ար­ցախ աշ­խար­հի աշ­խա­տա­վո­րը: Ան­կեղծ զգացում­ներ կան նրա քնա­րա­կան նվագ­նե­րում, բա­նաս­տեղ­ծա­կան խո­հե­րը տաք ապ­րում­նե­րի թանձ­րա­ցում­ներ են, իսկ եր­գե­րի մեջ` Դա­վիթն ուղ­ղա­կի վար­պե­տութ­յան է հաս­նում…
Ս­ևակ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս

***
 

Դա­վի­թը… նա եր­բեք չի ձևա­նում, գրում է` երբ պի­տի գրի, կա­տա­կում է` երբ պի­տի կա­տա­կի, եր­գում է` երբ պի­տի եր­գի, ե­րաժշ­տութ­յուն է հո­րի­նում` երբ պի­տի հո­րի­նի… Իսկ այդ «երբ»-ի սահ­մա­նա­դիրն ինքն Աստվածն է ա­մե­նա­կա­րող: Գ­րո­ղի մե­ծա­գույն ա­ռա­քե­լութ­յու­նը, կար­ծում եմ, իր իսկ կեր­պա­րում մար­դուն վե­հաց­նելն է: ­Դա­վի­թը բնա­վո­րութ­յուն է, այն էլ` ընդգծ­ված, խոս­քը համ ու­նի, հոտ ունի, գոր­ծը սրտով է կա­տա­րում: ­Նա եր­գի տո­ղի մեջ հո­գի է դնում…
­Վար­դան ՀԱԿՈԲՅԱՆ
Ար­ցա­խի ԳՄ նա­խա­գահ

­

***
 

Դա­վիթ ­Մի­քա­յել­յա­նը, որ իր երկ­րա­մա­սի եր­գիչն է, իր եր­գե­րի մեջ նույն հա­վա­տա­վոր ար­ցախ­ցին է: ­Լու­սա­պաշ­տութ­յուն և­ ար­ևա­պաշ­տութ­յուն կա նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում, ո­րով և մտնում ես բա­նաս­տեղ­ծի աշ­խար­հը: Այդ եր­գե­րը տար­բեր հո­գե­վի­ճակ­ներ, տրա­մադ­րութ­յուն և զ­գաց­մունք­ներ են ար­տա­հայ­տում, ո­րոնք և՛ ապր­ված են, և՛ ջերմ են ու ան­մի­ջա­կան: ­Դա­վիթ Մի­քա­յել­յան բա­նաս­տեղ­ծի գրա­կան հեր­կը խոս­տում­նա­լից է, ար­տը` ա­ռողջ. լի­քը հաս­կե­րով է առատ, և ­հողն էլ բա­րե­բեր է:
­Բոգ­դան ՋԱՆՅԱՆ

 

***
 

Սիրելի՛ ­Դավիթ, հեռավոր ­Լիբանանում ինձ համար անսահման ուրախություն է իմանալ, որ Արցա­խում քո հե­ղի­նա­կութ­յամբ նոր եր­գեր են ծնվում:
­Շատ եմ ցա­վում, հնա­րա­վո­րութ­յուն չու­նե­ցա ան­ձամբ ներ­կա գտնվել քո հե­ղի­նա­կա­յին երեկոյին: ­Սա­կայն մտո­վի չեմ կա­րող չվե­րապ­րել այն ա­մե­նը, ինչ տե­ղի է ու­նե­նում Ար­ցախ աշխար­հում` մա­նա­վանդ մշա­կույ­թի ու կրթութ­յան բնա­գա­վա­ռում: ­Քո նկատ­մամբ ու­նե­ցած իմ հար­գանքն ա­վե­լի թանձ­րա­ցավ, երբ վա­յե­լե­ցի քո ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, քո ա­նուշ եր­գե­րը: Ինձ քաջ հայտ­նի է քո ներդ­րու­մը հե­րո­սա­կան Ար­ցա­խի կյան­քին և ­մա­նա­վանդ գրա­կան ժառանգութ­յան մեջ: Ի սրտե միա­նում եմ քո տեքս­տե­րով «­Վա­րան­դա­յի» իմ սա­նե­րի (այս անգամ իմ բա­ցա­կա­յութ­յամբ) հնչեց­րած եր­գե­րին և­ իմ շնոր­հա­վո­րան­քի ու սի­րո ու­ղերձն եմ հղում` մաղ­թե­լով նո­րա­նոր նվա­ճում­ներ, ա­մե­նայն լավն ու բա­րին:
Զաքար ՔԵՇԻՇՅԱՆ
Երաժիշտ, երգահան, խմբավար
Բեյրութ

***
 

Դա­վիթ ­Մի­քա­յել­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի հա­վա­տի ժա­մը հու­շում է, որ եր­գը, նվա­գը, բա­ռը զար­դա­րանք չեն: ­Ներշն­չան­քը հե­ղի­նա­կին տա­նում է այն­տեղ, որ­տեղ մայ­րա­նում է ծիա­ծա­նը շահ թթե­նու ճյու­ղերն ի վար, և ­հո­գե­պա­րար, զու­լալ երգն է ծնվում հո­գուց:
Ն­րա տո­ղե­րում ե­րաժշ­տութ­յան ել­ևէջ­նե­րով հա­րութ­յուն առ­նող ո­գին լու­սա­վո­րում է Ար­ցախ­յան գո­յա­մար­տի նա­հա­տակ­նե­րի ճա­նա­պար­հը, բառ առ բառ ամ­բող­ջաց­նե­լով պայ­քա­րի ի­մաս­տը, որ հա­վա­տի մի հյու­լե է` լե­ռան շուր­թին:
­Ռո­բերտ ԵՍԱՅԱՆ

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25