ՀՀ-ում որոշ մասնագիտություններ տարիներ շարունակ ունեցել են պահանջարկ ՝ համաշխարհային միտումներին հակառակ. փոխնախարար

27.12.2021 17:24
1064

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  2021 թ․ ընթացքում իրականացրել է հետազոտություն՝ 2013-2020 ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկայի վերաբերյալ։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Հետազոտությունը իրականացվել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների շուրջ: Հետազոտության արդյունքում ստացված տվյալների համաձայն պետական և միջպետական բուհերում միասին դիպլոմավորման տոկոսը, երեք տարիների համար, բակալավրի մակարդակում միջինում կազմել է ընդունված ուսանողների 81% կամ հանրակրթության շրջանավարտների 44,6%, որը 13,8%-ով բարձր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջինացված 30,8% ցուցանիշից։ Մագիստրոսի կրթական ծրագրով շրջանավարտների դիպլոմավորման տոկոսը ընդունվածների համեմատ միջինում կազմել է 76% կամ 13,75 % հանրակրթության շրջանավարտների համեմատ, որը համընկնում է ՏՀԶԿ 13,8 % միջին ցուցանիշի հետ»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ տվյալներից երևում է, որ որոշ մասնագիտություններ տարիներ շարունակ  ունեցել են հասարակական պահանջարկ ՀՀ-ում՝ համաշխարհային միտումներին հակառակ։ Այդ մասնագիտություններով մասնագետներ պատրաստվել են բավականին մեծ թվով, օրինակ՝ հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ տարեկան ավարտում են մոտ 430 ուսանող՝ ընդհանուր բակալավրի կրթական ծրագրով ավարտածների 3%-ը, սակայն տեխնոլոգիական զարգացման հետևանքով այս մասնագիտության պահանջարկը աշխարհում կտրուկ նվազում է։

Նա  շեշտեց, որ բուհերում ընդունելության 29%-ը իրականացվում է չորս մասնագիտությամբ՝ Մասնագիտական մանկավարժություն, Տնտեսգիտություն, Կառավարում և Իրավագիտություն։ Հասկանալի է, որ ցածր ծախսատարության պատճառով բուհերից շատերը իրականացնում են կրթություն հենց այս մասնագիտություններով։ Իսկ այնպիսի մասնագիտություններ, որոնք զարգացած տնտեսություններում ունեն բարձր պահանջարկ, օրինակ՝  Վիճակագրություն, Տեղեկատվական համակարգեր, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, Կենսաբանություն, բուհերում պատրաստում են քիչ թվով մասնագետներ. այս բոլոր մասնագիտություններով գումարային տարեկան 473 շրջանավարտ է լինում, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ընդհանուր շրջանավարտների 3,7%:

Նրա խոսքով՝ տեխնոլոգիական զարգացման, արհեստական բանականության, մարդկանց ցանկություններ ալգորիթմերի զարգացման հեռանկարի ներքո այս մասնագետները ապագայում ունենալու են խնդիրներ ոչ միայն աշխատաշուկայում, այլ զարգացող աշխարհում։ «Օր օրի ավելացող վերապատրաստող ընկերությունները ևս բաց են թողնում այս մասնագիտությունները, (հիմնականում պատրաստում են Մարդկային ռեսուրսների կառավարիչ, Միջոցառումների կազմակերպիչ, UI/UX  դիզայներ, Պրոդուկտ մենեջեր) որոնք ունեն գիտական հենք և ավելի բարդ են: Իհարկե, կարևոր է հետևել գլոբալացման կանոններին, բայց ոչ պակաս կարևոր է չափել երկրի պոտենցիալը և ճիշտ գնահատել ռիսկերը։ Ուստի բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների կողմից հայցված տեղերի ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրահանգել, որ պահանջարկը հիմնականում ներկայացվում է առանց խորքային ուսումնասիրությունների․ որոշ ուղղություններով նկատվում է մասնագետների գերարտադրություն, իսկ որոշ դեպքերում առկա է պահանջարկ ունեցող մասնագետների պակաս։ Բարձրագույն կրթության երրորդ աստիճանում կրթություն կազմակերպող գրեթե բոլոր բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների դեպքում առկա է պլանավորման և իրականացման խզում»,-ասաց Կարեն Թռչունյանը։

Փոխնախարարը ընդգծեց, որ ներկայումս ՀՀ-ում դասախոս-ուսանող հարաբերակցությունը միջինում կազմում  է 1/14, և համահունչ է միջազգային չափանիշներին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44