Հուշ-երեկո և մենահամերգ

29.04.2022 12:37
3780

Ամիսներ առաջ կորոնավիրուսի համավարակը խլեց Կապանի երևելի երաժիշտներից մեկի՝ Արթուր Մովսիսյանի կյանքը: Կոլորիտային անձնավորություն էր մաեստրոն (ինչպես մտերմաբար նրան անվանում էին շրջապատում)՝ օժտված հումորի նուրբ զգացումով, որևէ հետաքրքիր միտք հայտնելու համար ձեռքը գրպանը չէր տանում: Նրա հետ զրուցելիս ոչ մեկին առանց մի նոր անեկդոտ պատմելու բաց չէր թողնում: Երաժշտության նվիրյալ էր, ֆլեյտահարների մի քանի սերունդ է դաստիարակել: Նաև դասավանդում էր բլոկֆլեյտա, կլառնետ, շեփոր, մաեստրոյի սաները միջազգային և հանրապետական մրցույթներից վերադառնում էին դափնեկրի և մեդալակրի կոչում նվաճած, մշտապես ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքում կազմակերպվող մարզամշակութային միջոցառումներին:

Ապրիլի 28-ին Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Արթուր Մովսիսյանին նվիրված հուշ-երեկո: Նախ՝ կրթօջախի տնօրեն Գայանե Հարությունյանը ներկայացրեց Արթուր Մովսիսյան մարդուն և երաժշտին, ապա բացեց հուշատախտակը՝  տեղեկացնող, որ 1984-2021 թվականներին այդ դասարանում աշխատել է Արթուր Մովսիսյանը:

Այնուհետև ներկաները տեղ զբաղեցրին դպրոցի դահլիճում, որտեղ մենահամերգով հանդես եկավ կրթօջախի շրջանավարտ, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, նրա լավագույն սաներից Վազգեն Սարգսյանը (հանդիսավար և նվագակցող՝ Էմմա Աղայան): Պատանի ֆլեյտահարը հնչեցրեց արտասահմանցի և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ հավաստելով, որ բարձրակարգ երաժիշտ դառնալու ճշմարիտ ճանապարհին է: Ի դեպ, նա մենահամերգին հանդես եկավ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նվիրած լավորակ հնչողություն ունեցող ֆլեյտայով: Հանդիսականն անկասկած տպավորված էր և ջերմությամբ ընդունեց երաժշտի կատարումները, նաև հետագա հաջողություններ մաղթեց, քանզի Վազգենը պատրաստվում է բարձրագույն երաժշտական կրթություն ստանալ:

Իսկ հուշ-երեկոն ուշագրավ էր նրանով, որ էկրանից հնչեցին Արթուր Մովսիսյանի կատարումներից, նաև գործընկերոջ մասին հուշեր պատմեց և նրա մարդկային ու մասնագիտական արժանիքները ներկայացրեց Սանկտ Պետերբուրգում բնակվող և ստեղծագործող ֆլեյտահար Սասուն Առաքելյանը:

Մենահամերգի ավարտից հետո կրթօջախի նախկին տնօրեն Վարդան Քոչարյանը և Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը համոզմունք հայտնեցին, որ Վազգենը և մաեստրոյի մյուս սաները կշարունակեն երաժշտական կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում և վերադառնալով հայրենի քաղաք՝ կշարունակեն իրենց ուսուցչի կիսատ թողած գործը…

Իսկ ամենավերջում դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանը երախտագիտություն հայտնեց հուշ-երեկոյի մասնակիցներին և հյուրերին:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40