Հուշատախտակ հնագետի հիշատակին

22.10.2019 11:06
1370

Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 13-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց անվանի պատմաբան-վիմագրագետ, Կապանի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Կապանի պատվավոր քաղաքացի Գրիգոր Գրիգորյանը։ Գիտնականի մահվան տարելիցի առիթով նրա ընտանիքի անդամները ձեռնարկեցին հնագետի հիշատակն անմահ պահելու գործը։

Հոկտեմբերի 19-ին Վահանավանքում տեղադրվեց հուշատախտակ` վերտառությամբ. «Այս հոյակերտ տաճարն ավերակներից վեր հառնեց մեծահամբավ գիտնական, Սյունյաց տան պատմության արգասավոր ուսումնասիրող Գրիգոր Գրիգորյանի անմնացորդ նվիրումի շնորհիվ»։ 1964-ին առաջին անգամ եկավ Կապան` թեկնածուական ատենախոսության համար նյութեր հավաքելու։ Եվ ընդմիշտ կապվեց Վահանավանքի հետ։ Նրա ուսումնասիրություններն ամփոփված են «Սյունիքն Օրբելյանների օրոք» (1981թ.), «Դրվագներ Սյունիքի պատմության» (1999թ., ռուսերեն) աշխատություններում։ Վահանավանքի պատմահնագիտական ուսումնասիրությունները պրոֆեսորն ամփոփեց 2007 թ. հրատարակված «Վահանավանք» (պատմահնագիտական ուսումնասիրություններ) երկլեզու մենագրության մեջ։ Այս թեմատիկային է վերաբերում նաեւ 2009-ին լույս տեսած «Վահանավանքի վերածնունդը» (հնագետի օրագրից) Էսսեն։

Մայրաքաղաքից ժամանել էին հնագետի հարազատներն ու մտերիմները։ Վանական համալիրի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վահանավանքի եւ Քաջարան համայնքի հոգեւոր հովիվներ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը եւ տեր Շիրակ քահանա Խանոյանը հոգեհանգստյան պաշտոն կատարեցին։ Եկեղեցական արարողությունից հետո հուշատախտակի մոտ հարգանքի տուրք մատուցվեց պրոֆեսորի հիշատակին, հիշեցին, թե ինչպես առաջին անգամ եկավ Կապան, իր շուրջը հավաքեց նվիրյալների եւ սկսեց պեղումները։ Նա նաեւ անցել է Սյունիքի բոլոր արահետներով ու դժվարամատչելի վայրերով, ուսումնասիրել երկրամասի վանքերն ու մատուռները։

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

 

 

Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում

31.10.2026 21:49

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

31.10.2026 15:21

Թեհրանը TRIPP-ի շուրջ լուրջ մտահոգություններ ունի, բայց վստահում է ՀՀ իշխանությանը. Իրանի դեսպան

31.10.2026 14:52

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07