Ինչպես Չապլինն ու Քաջ Նազարը հայտնվեցին ասեղի անցքում. հրաշագործ Էդուարդ Ղազարյանի մասին

21.08.2024 14:41
750

Թե ինչպես Չարլի Չապլինն ու Նիկոլո Պագանինին հայտնվեցին ասեղի անցքի մեջ, իսկ Գուլիվերն ու լիլիպուտները՝ մարդու մազի վրա, գիտեր հրաշագործ մարդ՝ Էդուարդ Ղազարյանը: Նա միկրոքանդակներ էր ստեղծում թզի կորիզի, բրնձի հատիկի, ոսկու փոշեհատիկների վրա:

Միկրոքանդակներն անզեն աչքով անտեսանելի են, միայն համապատասխան օպտիկական սարքերի շնորհիվ մարդը կարող է տեսնել տքնաջան աշխատանքի արդյունքը՝ սկսած ուղտերի քարավաններից մինչև հայտնի մարդիկ:

Այս հրաշագործությունների շնորհիվ էր, որ Էդուարդ Ղազարյանի անունը դուրս եկավ Հայաստանի սահմաններից:

Микроминиатюра Розы Эдуарда Казаряна - Sputnik Արմենիա

Էդուարդ Ղազարյանի աշխատանքներից

Մի անգամ Լուվրի թանգարանը նրան պատվիրեց բրնձի հատիկի վրա կերտել Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիքը»: Աշխատանքը դրված էր պատշգամբում, երբ մի աղավնի եկավ ու կուլ տվեց մի քանի ամսվա քրտնաջան աշխատանքը, իսկ դրա հետ նաև խոստացված միլիոնները:

Ղազարյանի միկրոքանդակներից տասը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում:

Այսօր հայտնի միկրոքանդակագործի աշխատանքը շարունակում է նրա թոռը՝ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:

«Նա համբերատար և իմաստուն մարդ էր թե՛ իր աշխատանքում, թե՛ ինձ սովորեցնելու հարցում: Նրա ուղեղում ամեն ինչ ծրագրավորված էր, համապատասխան նյութերի հետ անում էր այն, ինչ ցանկանում էր»,- պատմեց վարպետի թոռը:

Էդուարդ Ղազարյանը նաև հիանալի երաժիշտ էր, պատրաստում էր երաժշտական գործիքներ: Այն, ինչ չի հաջողվել Բախի վարպետին, հաջողվել է նրան: Բախն ալտ էր նվագում, սակայն գործիքի ձայնը բարձր չէր լսվում: Որպեսզի ցանկալի հնչյունները ստանա, նա որոշեց մեծացնել գործիքի չափը: Գծագրերը հանձնեց իր վարպետին, սակայն չկարողացավ Բախի ուզածը պատրաստել: Իսկ Ղազարյանը շարժի դրեց Բախի Վիոլա պոմպոզան, որը տարիներ շարունակ լռում էր:

Эдуард Казарян, мастер микроминиатюр - Sputnik Արմենիա

Էդուարդ Ղազարյան

Տաղանդավոր հայը ստեղծել է ավելի քան վեց հարյուր երաժշտական գործիք, դրանցից երեսունը՝ բացառիկ: Տաղանդավոր էր նաև ծաղրանկարների հարցում:

«Նա նույնիսկ իր գրքում է գրել, որ սիրում է իր բոլոր մասնագիտությունները: Այնպես էր ստացվում, որ նա ամեն տեղ հասցնում էր: Աշխատում էր Ֆիլհարմոնիայում, վերջացնում էր աշխատանքը, գալիս էր տուն ու անցնում միկրոքանդակներին։ Երբ մի քիչ հոգնում էր, պառկում էր, ինչ-որ բան նվագում կամ նկարում: Այսպես նա ժամանակը զուր չէր վատնում և բոլոր մասնագիտություններով զբաղվում էր: Իր բոլոր մասնագիտություններում նա առաջ էր անցել ժամանակակիցներից»,- ասաց Էդուարդ Տեր-Ղազարյանը:

Միկրոքանդակներն այսօր էլ խնամքով պահպանվում են։ Էդվարդ Ղազարյանի թոռը պատրաստվում է մոտ ապագայում թանգարան բացել և դրանք ներկայացնել հանրության դատին։

Կենսագրությունների համաշխարհային կենտրոնը, որը գտնվում է Անգլիայում, ուսումնասիրում է բոլոր ժամանակների հանճարեղ մարդկանց, այդ թվում՝ միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Ղազարյանին:

Ղազարյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել «Օրդֆիլմը»՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի ղեկավարությամբ: Ֆիլմն առկա է համացանցում, կոչվում է «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը»:

arm.sputniknews.ru

2017 թ․

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24