Մի հրապարակման հետքերով

16.05.2016 16:50
2496

Ապրիլյան իրադարձությունները Սիսիանի պատմության էջերում կմնան որպես ողբերգական օրեր. զոհվեց ինը սիսիանցի կամավորական: Եվ այս օրերին, երբ սգում է ողջ Սիսիանի տարածաշրջանը, որոշ լրատվամիջոցներ փորձում են սիսիանցիների միասնականության, սահմանին կանգնած զինվորին ու կամավորականին նյութապես եւ հոգեպես աջակցելու գործընթացի վրա ստվեր գցել:    

Մայիսի 14-ին Սիսիանի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի 2016թ. ապրիլի 2-ի N 31 (Ա) կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինծառայողներին եւ կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված շտաբի նիստը, որտեղ ներկայացվեց մայիսի 5-ի դրությամբ հանգանակված գումարների մասին հաշվետվություն: Համակարգող շտաբի անդամներից՝ Աղասի Հակոբջանյան (Սիսիանի համայնքի ղեկավար, շտաբի պետ), Հայկ Կարապետյան (ՀՀ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ, շտաբի պետի տեղակալ), Կարեն Հովհաննեսյան (համայնքի ղեկավարի տեղակալ, շտաբի անդամ), Նաիրի Բախշյան (Գորիսի ՏՀՏ-ի պետ, շտաբի անդամ),  Արկադիա Արշակյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն, շտաբի անդամ), Կարեն Իվանյան (ՀՀ Սյունիքի մարզային սոցիալական ծառայությունների Սիսիանի տարածքային գործակալության տնօրեն, շտաբի անդամ), Սամվել Թանգյան (մարզպետարանի գյուղվարչության պետ, շտաբի անդամ), Տիգրան Վասիլյան (մաքսատան աշխատակից, շտաբի անդամ), Ջիվան Մարգարյան («Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» մասնաճյուղի տնօրեն, շտաբի անդամ), Հարութ Խաչատրյան (Սյունիքի ԳԳՄ Սիսիանի տարածաշրջանի տեղամասի պետ, շտաբի անդամ), Կարեն Հովհաննիսյան («Սիսիանի ԲԿՏ» ՀՈԱԿ-ի տնօրեն, շտաբի անդամ), ներկա էր ութ հոգի, ինչը նշանակում է՝ նիստի քվորումն ապահովված էր:

Բացի հաշվետվություն ներկայացնելուց՝ շտաբի անդամները հավաքվել էին քննարկելու «Որոտան» թերթի կայքէջում հրապարակված «Օգնության նպատակով հավաքված գումարը ծախսել են… հաց ուտելու վրա՞» վերտառությամբ հոդվածը, որ ներկայացնում ենք ստորեւ. 

«Սիսիանի քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` քառօրյա պատերազմի հենց երկրորդ օրը քաղաքապետարանը, ի պաշտոնե, Սիսիանի քաղաքապետի` 2016թ. ապրիլի 2-ի N 31(Ա) կարգադրությամբ, ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինծառայողներին եւ կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման աշխատանքների համակարգմանը: Բազմաթիվ սիսիանցիներ թե ֆինանսապես, թե նյութապես իրենց մասնակցությունն են բերել բանակին եւ զինվորին օգնություն ցուցաբերելու կարեւոր գործընթացին:

Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 4-ի դրությամբ, հանգանակվել է 7 միլիոն 105 հազար դրամ գումար: Սննդամթերքի եւ այլ անհրաժեշտության նյութական օգնությունն այստեղ ներառված չէ:

Ըստ Սիսիանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, պարզվում է, սակայն, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինծառայողներին եւ կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման նպատակով սիսիանցիների հանգանակած գումարը ծախսվել է ոչ թե բանակի եւ խրամատում հայրենիքի համար մարտնչող զինվորի կարեւորագույն կարիքները հոգալու, այլ` … հաց ուտելու, ինչ-որ մեքենայի վերանորոգման, ինչ-որ վառելիքի ծախսեր անելու վրա…

ԱՐԵՎՀԱՏ ԱՄԻՐՅԱՆ

12. 05. 2016»

Նիստին հրավիրվել էր նաեւ հոդվածի հեղինակ Արեւհատ Ամիրյանը, ով ստացել էր համապատասխան ծանուցագիր, սակայն չէր ներկայացել:

«Հրապարակ» թերթի լրագրող Հասմիկ Բաբաջանյանը նույնպես արտատպել է այդ նյութը, սակայն ոչ թե նշելով նյութի ստույգ աղբյուրը, այլ պարզապես գրելով՝ «Արեւհատ Ամիրյանը գրում է» եւ նույնությամբ վերարտադրելով վերոհիշյալ հոդվածը: Հասմիկ Բաբաջանյանը նաեւ հետգրություն է թողել. «Երբ փորձեցի ճշտել, թե ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը, ողջ մարմնով սարսռացի: Sisian. am-ում տեղադրված էր, թե ինչի վրա էր ծախսվել այդ գումարը: Սիսիանցի 9 զոհերի թաղման, դագաղների... վառելիքի հետ կապված հարցերի...

Սա էլ հոդվածի հետաքննությունը: Որեւէ բան գրելու, ավելացնելու ուժ չունեմ:

Կանդրադառնամ այդ թեմային»:

Հրավիրվել էր նաեւ Հասմիկ Բաբաջանյանը, ով նույնպես չէր ներկայացել:

Հրապարակման հետքերով գնալով՝ որոշեցինք ներկա գտնվել համակարգող շտաբի նիստին՝ բացատրություն ստանալով նախեւառաջ նրանից: Նշենք, որ հրապարակման մեջ սխալ է նշված հանգանակված գումարի ժամկետը: Ոչ թե ապրիլի 4-ր դրությամբ է հավաքվել 7 մլն 105 հազար, դրամ, այլ՝ մայիսի 4-ի: Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, որ գումարը ծախսվել է հաց ուտելու վրա: Ի դեպ, եթե հեղինակն ի նկատի ունի սիսիանցի զոհված ազատամարտիկների թաղման արարողությունից հետո տրված մեռելահացը (հոգեհաց կամ հոգեճաշ), ապա դա այլ ձեւակերպում պետք է ստանար, ոչ թե նշվեր. «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինծառայողներին եւ կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման նպատակով սիսիանցիների հանգանակած գումարը ծախսվել է ոչ թե բանակի եւ խրամատում հայրենիքի համար մարտնչող զինվորի կարեւորագույն կարիքները հոգալու, այլ` … հաց ուտելու, ինչ-որ մեքենայի վերանորոգման, ինչ-որ վառելիքի ծախսեր անելու վրա…»:

Նշենք նաեւ, որ նյութի հեղինակ Արեւհատ Ամիրյանը, վկայակոչելով քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունը, այն աղավաղել է. այդ հաղորդագրության մեջ նշված է. «Թաղման արարողությունների ծախս՝ 2 մլն 602 հազար 370 դրամ, վառելիքի ծախս՝ 396 հազար 700 դրամ, Արցախ առաքված սնունդ՝ 2 մլն 318 հազար 530 դրամ, մեքենայի վերանորոգման ծախս՝ 130 հազար դրամ, ընդամենը ծախս՝ 5 մլն 447 հազար 600 դրամ, մնացորդ՝    1 մլն 657 հազար 400 դրամ»:

Քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նախեւառաջ նշեց, որ սգավոր քաղաք Սիսիանին պատիվ չի բերում նմանատիպ հրապարակումը, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, հարիր չէ սիսիանցու ոգուն եւ մտածելակերպին: «Այս տխուր օրերին նման հարցի շուրջ խոսելը դժվար է ինձ համար եւ բարոյական չէ: Իմ կարգադրությամբ ստեղծված շտաբը բարեխղճորեն կատարել է իր աշխատանքը՝ յուրաքանչյուրն իր պարտականությունների սահմաններում: Այսուհետ եւս պարբերաբար հանրությանը կներկայացնենք հանգանակված գումարով կատարված ծախսերի մասին տեղեկություն»:

Տեղեկացանք նաեւ, որ հանգանակությունը շարունակվում է, բայց հոսքն այս պահին մեծ չէ: Հարցին, թե միգուցե այդ հրապարակումն ազդեցությո՞ւն է ունեցել հետագայում հանգանակություն կազմակերպելու վրա, քաղաքապետը պատասխանեց, որ դա չի կարող ոչ մի նորմալ սիսիանցու վրա ազդեցություն թողնել, իսկ հանգանակությունների հարաբերական նվազումը պայմանավորված է սահմանին տիրող հարաբերական անդորրով: «Սիսիանցիները, ճանաչելով մեկը մյուսին, ինչպես նաեւ հարգելով համակարգող շտաբի յուրաքանչյուր անդամի, ծանոթ լինելով նրանց գործունեությանը, չեն կարող կասկածամտությամբ վերաբերվել քաղաքի ղեկավարությանը», - նշեց Աղասի Հակոբջանյանը:

Շտաբի անդամները հավաստիացրին, որ նույնիսկ 1000 դրամ տվող մարդու անուն-ազգանունը նշվել է՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար:

Շտաբի նիստին մասնակցում էր նաեւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով իր ելույթում կոչ արեց չգնալ խնդրո առարկայի լուծման դատական ճանապարհով, մանավանդ որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը նման հնարավորություն տալիս է, փոխարենը պահանջել հերքում եւ (կամ) շտաբի կամ քաղաքապետարանի պատասխանի հրապարակում լրատվական նույն միջոցներում, ինչպես որ սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով: Իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվի հրապարակել հերքումը կամ պատասխանը, ապա նոր միայն կարելի է մտածել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով խնդիրը կարգավորելու մասին, ինչը, իհարկե, շտաբի կամ Սիսիանի քաղաքապետարանի գործն է…

Նիստի ընթացքում, իհարկե, տարբեր կարծիքներ հնչեցին, ի վերջո, շտաբն այդ հրապարակումը որակեց զրպարտություն եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող տեղեկատվություն: Շտաբի անդամները հույս հայտնեցին, որ հոդվածի հեղինակը, թեեւ խուսափել է մասնակցել քննարկմանը համապատասխան հիմնավորումներ կբերի՝ ասվածի հավաստիությունը հիմնավորելու համար: Հեղինակը պետք է նշի տեղեկատվության աղբյուրը, այլապես զրպարտության ողջ պատասխանատվությունը կընկնի իր վրա:

Շտաբի անդամների կարծիքով՝ սա, նախեւառաջ, վիրավորում է զոհվածների հիշաատակը, նրանց հարազատներին, հետո արդեն այդ աշխատանքներով զբաղվող անձանց գործունեության վրա ստվեր գցում, ուստի սգավոր քաղաք Սիսիանում նման խոսակցություններ շրջանառելն առնվազն անպատվաբեր է:

Քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ամփոփելով նիստը, նշեց, որ տեղի ունեցածը ամեն դրական երեւույթի հանդեպ հիվանդագին վերաբերմունք ունեցող անձի վերաբերմունք է, որը հիմնազուրկ է եւ ոչ իրական:

Ավելացնենք, որ սիսիանցիները կարող են ծանոթանալ հանգանակողների անվանացանկին եւ գումարի չափին, ինչպես նաեւ սննդամթերք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ հատկացնողների ցանկին՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25