Կապանի կոմբինատն ընդդեմ ՀՀ ֆիննախի

10.11.2014 18:45
2421

«Հավաստիացնում եմ, որ չմուծված հարկեր չկան, ընդհակառակը... «Դանդին» ընդհանրապես կառավարությանը վճարում է ժամանակից շուտ: Վստահ եմ` ոչ թե 100, այլ 1000 տոկոսով, որ «Դանդին» ոչ մի կոպեկ պարտք չէ ՀՀ կառավարությանը, ընդհակառակը, այս պահին ՀՀ կառավարությունն է պարտք մեզ», - այս խոսքերը «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հնչեցրեց հոկտեմբերի 31-ին լրատվամիջոցների եւ կապանյան ՀԿ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որի առանցքը ՀՀ ֆինանսների նախարարության 3.8 մլրդ դրամ տուգանքն էր եւ ընկերության` դրան հետեւած գործողությունները:

Ընթերցողներին հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային հսկողության աշխատանքների ստուգումների արդյունքում «ԴՓՄԿ» ՓԲ ընկերությունում արձանագրվել է 3 մլրդ 809 մլն դրամի (կամ 9.5 մլն դոլարի) հարկային լրացուցիչ պարտավորություն:

«Եթե այսօր համոզված ենք, որ Հայաստանում արդար դատական համակարգ կա, ուրեմն դատարանը ցույց կտա, թե արդարությունը որն է», – ասաց Հրաչ Ջաբրայանը` տեղեկացնելով, որ սեպտեմբերի 30-ին «Դանդի ՓՄԿ»-ը դիմել է ՀՀ վարչական դատարան, եւ տուգանքին ընթացք տալու վերաբերյալ վարույթը կասեցվել է մինչեւ դատարանը պատասխան կտա` օրինական է տուգանքը, թե ոչ: Ընկերության տնօրենը նշեց, թե քանի որ գործը գտնվում է դատարանում, ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել տուգանքի բովանդակությունից, բայց ասաց, թե ըստ ֆիննախի` ընկերությունը խախտել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը: «Մենք դա համարում ենք չարդարացված եւ չհիմնավորված, առանց օրենսդրությամբ գործող որեւէ ողջամիտ մեկնաբանության եւ վճռականորեն կպաշտպանենք մեզ դատարանում, - հայտարարեց «ԴՓՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, – ընկերության պաշտոնյաները եւ իրավաբանները, տուգանքի վերաբերյալ հստակություն մտցնելու համար, շարունակում են հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ, որովհետեւ այն տակավին հստակ չէ: Ամեն դեպքում, ենթադրյալ խախտումների համար տուգանքի չափը մեզ համար չափազանց անհամաչափ է ներկայացված: Հայաստանում նման տուգանքները համարում եմ ցավալի երեւույթ եւ խոչընդոտ ավելի հուսալի եւ հասուն բիզնես միջավայրի ստեղծման համար»:

Համոզված լինելով, որ միավորելով տեղացի եւ դրսից հրավիրված մասնագետներին, իրենք Հայաստանում ստեղծել են հանքարդյունաբերության ոլորտում գործող ամենատաղանդավոր թիմերից մեկը` Հրաչ Ջաբրայանը տեղեկացրեց, որ 2006-ից ի վեր սեփականատերը հանքում 190 մլն դոլար ներդրում է կատարել: Եվ թեեւ այս պահին ընկերությունը փակելու կամ աշխատատեղեր կրճատելու նպատակ իրենք չունեն, հիմնարկի ծրագրերն արտադրության գծով չեն փոխվում, տնօրենը պահանջում է, որ երկրի համապատասխան պաշտոնյաները գիտակցեն, որ սա սկզբունքային բիզնես է, որը պետք է վերադարձնի իր ներդրումները:

«Սյունյաց երկիրը», հիշեցնելով, որ մոտ մեկ տարի առաջ էլ ՀՀ բնապահպանության նախարարությունն էր 380 մլն դրամի տուգանք դրել ընկերության վրա, որի հետ Հրաչ Ջաբրայանը կրկին համաձայն չէր, եւ կրկնակի ստուգում պահանջելուց եւ իրականացնելուց հետո այն դարձավ 30 մլն դրամ, հարցրեց տնօրենին, թե նա նման խոշոր գումարի տուգանքներում որեւէ միտում տեսնո՞ւմ է կամ սա «Դանդիի» հանդեպ խտրական վերաբերմունքի դրսեւորում համարո՞ւմ է: Բանախոսը պատասխանեց, որ չի ուզում ենթադրել, թե սա հատուկ կեցվածք է «Դանդիի» հանդեպ. «Բայց ինձ համար մտահոգիչ է, որ մեր երկիրը շարունակաբար ուզում է քաջալերել արեւմտյան ներդրումներն այստեղ, բայցեւայնպես մենք ունենք ոչ թափանցիկ մոտեցում այդ ներդրողների հանդեպ: Համոզված եւ հուսով եմ, որ սա «Դանդիի» դեմ քայլ չէ, բայց համոզված եմ, որ «Դանդին» ամենաթափանցիկ աշխատող հիմնարկն է հանքարդյունաբերության ընկերությունների մեջ, եւ դա կարող է պատճառ դառնալ, որ թիրախ դառնա»:

Նշելով, որ հիասթափված է, բայց ոչ հուսալքված` Հրաչ Ջաբրայանը հերքեց իր` գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարվելու մասին լուրերը, մինչեւ որ ընկերության նախագահը նման որոշում կայացնի:

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, տնօրենը լավատես է. նրա փոխանցմամբ, «ԴՓՄԿ» ՓԲԸ սեպտեմբերի ցուցանիշները գոհացնող էին, իսկ հոկտեմբերի արդյունքները շատ լավ են: «Ավելին` 80 նոր աշխատատեղ ենք ստեղծում, ընդունել ենք 15 հոգի, եւս 65 հոգու կարիք կա: Այս աշխատատեղերի կարիքն առաջացել է վերջին 3-4 ամսում` նոր տեխնիկա ձեռք բերելուց հետո: Հին հորատման սարքերը վերացնում ենք, նորերն աշխատեցնելու համար եւս ժամանակակից տեխնիկա ենք բերել, որը պիտի նպաստի հորատումների բարելավմանը»:

Շարունակելով տուգանքի թեման` տնօրենը նշեց, որ ինքը փաստաբաններ եւ աուդիտորներ է հրավիրել, որ ամեն ինչ մանրամասնորեն ստուգեն. «Եթե ինչ-որ բան սխալ լինի, ես պատրաստակամ եմ դա ընդունել, բայց հավաստիացնում եմ, որ անկարելի է` որեւէ նորմալ բիզնես-միջավայրի մեջ չունենաս սխալներ կամ համոզված լինես, որ սխալներ չունես եւ հանկարծ տուգանվես 3.8 մլրդ դրամով»:

Պարոն Ջաբրայանը համոզված է, որ իրենց մասնագետները շատ ավելի ուժեղ են, քան ստուգողները, եւ վստահ է, որ դատարանը կարդարացնի իրենց…

Իսկ հարցին, թե մինչ դատարան դիմելը իրենք փորձե՞լ են ՀՀ ֆիննախի հետ պարզել տուգանքի իսկությունը, «ԴՓՄԿ» ՓԲԸ տնօրենը պատասխանեց. «Նորմալ երկրում նման խոշոր ներդնողին ֆիննախից պիտի զանգեին, մինչդեռ իմ հանդիպման խնդրանքներն ապարդյուն են անցել, չնայած զարմացած չեմ, որովհետեւ արդեն սովոր եմ որոշ նախարարությունների աշխատաոճին այս երկրի մեջ»:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08