Կապանի կոմբինատում գործադուլ է, իսկ տնօրեն Ուշկովն ի վիճակի չէ նորմալ խոսել հանքագործների հետ

26.05.2018 14:23
6287

Մայիսի 25-ի ժամը 14-ից սկսած Կապանի լեռնահարստացման կոմբինատում գործադուլ է:

Աշխատանքը նախ դադարեցրել են ստորգետնյա հանքի բանվորները, որոնց ավելի ուշ միացել են ձեռնարկության մյուս օղակների աշխատողները:

Գործադուլին նախորդել էր հանքագործների մեկ շաբաթ տեւած սպասումը:

Ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը խոստացել էր «Պոլիմետալի» ղեկավարության հետ (այդ ընկերության մեջ է մտնում Կապանի կոմբինատը) քննարկել Կապանի ձեռնարկությունում ստեղծված վիճակը եւ մասնավորապես աշխատավարձը բարձրացնելու պահանջը:

Մեկ շաբաթ անց, սակայն, տնօրենը լեռնագործներին է ներկայացել ձեռնունայն՝ հայտարարելով, թե աշխատավարձերի վերանայում կարող է կատարել միայն 2018-ի հոկտեմբերից, այն էլ՝ հինգ տոկոսով:

Ուշկովի անլուրջ եւ չփաստարկված պատասխանն էլ պատճառ է դարձել, որ հանքի բանվորները դադարեցնեն աշխատանքն ու անժամկետ գործադուլ հայտարարեն:

Հիշեցնենք, որ Կապանի կոմբինատի գործող հանքը, ի տարբերություն մարզի հանքարդյունաբերական մյուս ձեռնարկությունների մետաղական հանքերի, ստորգետնյա է եւ ունի աշխատանքի անհամեմատ ծանր պայմաններ, նաեւ՝ ռիսկեր հանքափորների կյանքի եւ առողջության համար:

Գործադուլ հայտարարած հանքագործները պահանջում են աշխատավարձի բարձրացում 40 տոկոսով:

Գործադուլը, ըստ էության, առիթ է դարձել, որ լեռնագործները բարձրաձայնեն իրենց մի քանի այլ հոգսերի մասին նույնպես:

Հանքագործներին, նախեւառաջ, զայրացնում է գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովի անհոգի, իմիջիայլոց վերաբերմունքը բանվորների հոգսերի հանդեպ:

Մեկ տասնյակ միլիոն դրամից ավել «աշխատավարձ» ստացող տնօրենը չբարեհաճեց նույնիսկ դուրս գալ իր աշխատասենյակից եւ նորմալ զրուցել մարդկանց հետ:

Հանքագործները կեղծիք են համարում թմբկահարվող ցուցանիշը, թե իբր կոմբինատում ամսական միջին աշխատավարձը 320 հազար դրամ է:

-Դա մեծ սուտ է, -մեզ բացատրում էր հանքագործներից մեկը, - ես ստորգետնյա հանքում ստանում եմ 160 հազար դրամ, իրենք՝ 10 միլիոնից ավել կամ մի քիչ պակաս, եւ այդ երկու թվի համադրումից միջին են հորինում եւ ցուցանում, ինչը սովորական աչքակապություն է:

Ըստ հանքագործների՝ տնօրենը պարբերաբար ծառայողական մեքենա է ձեռք բերում, ամեն մի մեքենան՝ 70-80 հազար դոլարից ոչ պակաս արժողությամբ, բայց ասում է՝ միջոցներ չկան, երբ խոսքը հասնում է բանվորի կարիքներին:

Որքանո՞վ է բանվորիների վիճակին համահունչ տնօրենի նման շվայտաբարո պահվածքը:

Խոսակցության առանձին առարկա է երկրաբանական-հետախուզական ծառայության (այսպես կոչված «ռազվեդկայի») ոլորտում հաստատված կարգը:

-Այդտեղ աշխատողների կեսից ավելին Ռուսաստանից բերված «գաստարբայտերներ» են, ովքեր մասնագիտական կարողություններով զգալիորեն զիջում են տեղացիներին, երբեմն նույնիսկ աչքի ընկնում կուսական բթությամբ, բայց տեղացի մասնագետներից հինգ-վեց անգամ ավելի աշխատավարձ են ստանում, - ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Հանքագործներին մտահոգում է պահեստամասերի մատակարարման ձախողված վիճակը. «Դուք չեք հավատա, եթե ասենք՝ մինչեւ հիմա Հրաչ Ջաբրայանի ժամանակներում ձեռք բերված պահեստամասերն ենք օգտագործել, դա էլ վերջացել է, իսկ ղեկավարությունը չի հասկանում մեքենասարքավորումների պահեստամասերի նորմալ մատակարարման կարեւորությունը»:

Ստորգետնյա հանքի էլեկտրիկներից մեկն էլ ուղղակի դիտողություն արեց մեզ՝ «Դուք երբեւէ իջե՞լ եք ստորգետնյա հանք: Դուք երեւի չեք պատկերացնում, թե մեր կյանքի համար ինչ ռիսկեր է պարունակում գետնի տակ աշխատելը: Ամեն օր հանք իջնելով մեզ չի լքում միտքը, որ կարող է եւ չվերադառնանք այնտեղից. քանի-քանի մարդիկ են հանքում զոհվել: Անվտանգության ոչ ապահով համակարգ, օդափոխության անմխիթար վիճակ... Եվ, այդքանից հետո, ապահովագրված չէ հողի տակ աշխատող մարդու կյանքը, իսկ Ուշկովը դա չի հասկանում կամ էլ թքած ունի հանքագործների կյանքի ու առողջության վրա»:

Եվ նման բազմաթիվ հարցեր...

Ու բոլոր այդ հարցերին գումարվում է գլխավորը՝ ցածր աշխատավարձ, ոչ արժանապատիվ վերաբերմունք բանվորի հանդեպ, բանվորի շահերը նախկինում շատ թե քիչ պաշտպանած արհմիության փաստացի վերացում...

Թե ինչ լուծում կտրվի առաջադրված հարցերին՝ դժվար է հիմա ասել. հանքագործները պահանջում են աշխատավարձի 40 տոկոս բարձրացում, իսկ Ուշկովը պատրաստ է միայն հինգ տոկոսով բարձրացման, այն էլ՝ ամիսներ հետո:

Կողմերն առայժմ չեն հրաժարվում իրենց դիրքերից:

Առայժմ գործադուլավորների ներկայացուցիչների հետ կոմբինատի ղեկավարության ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հանդիպումներն արդյունք չեն տալիս...

Հ.Գ.

Այսօր՝ մայիսի 26-ին, Կապանի հանքագործների գործադուլը դեռեւս շարունակվում էր...

 

Սամվել Ալեքսանյան

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23